Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Իոսիֆ Բրոդսկի


1964 թվական: Խորհրդային դատարանի առջև կանգնած է 24-ամյա բանաստեղծը: Մեղադրանքը` պորտաբուծություն: Նրան ձերբակալել են փողոցում անհոգ շրջելիս: Սակայն երիտասարդին առաջադրվել է այլ մեղադրանք ևս` մատաղ սերնդի այլասերում` այնպիսի հեղինակների ստեղծագործության տարածմամբ, ինչպիսիք են Աննա Ախմատովան և Մարինա Ցվետաևան: Մեղադրյալի անունն էր Իոսիֆ Բրոդսկի` 20-րդ դարի ռուս գրականության խոշորագույն դեմքերից մեկը: 

Համո Սահյան


Մի անգամ, երբ բանաստեղծին հարցրել են, թե ինչու հուշեր չի գրում, պատասխանել է. Երբ փոքր էի, հայրս ինձ էշին էր նստեցնում և ուղարկում խնձոր բերելու։ Մի անգամ բլրակից իջնելիս տեսա, որ խուրջինը պատռված է եղել, ու բոլոր խնձորները թափվել են ճանապարհին։ Հուշերը այդ խնձորների նման են՝ հետ գնալ, հավաքել չի լինի»։
Համո Սահյանի կենսագրությունը և գրական դիմանկարը՝ հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

 

Լեոնարդ Բերնսթայն


Միակ ուժը, որ ստիպում է ինձ երաժշտությամբ զբաղվել, մարդկանց հետ շփման երջանկությունն է, որովհետև ես սիրում եմ մարդկանց նույնքան, որքան երաժշտությունը, եթե ոչ ավելի շատ»: Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Լեոնարդ Բերնսթայնի կյանքն ու ստեղծագործական ուղին հեռուստահանրագիտարանի ձևաչափով: 

Ներսես Շնորհալի


Աստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նախ նրա հետ բանավիճելու, ապա՝ աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի:

Լուսինե Զաքարյան


1992թվական. Հայաստանի համար ծանր ձմեռ է, սով, պատերազմ, ճգնաժամ: Դեկտեմբերի 30-ն է: Հայ ազգը ճանապարհում է սիրելի զավակներից մեկին: Ծերունազարդ Վազգեն Վեհափառ Հայրապետը հոգեհանգստին ասում է. Նա մեզ հետ չէ հիմա... բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ` երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել: Հանրագիտարանը» ներկայացնում է Լուսինե Զաքարյանին:

Ռաֆայել Իսրայելյան


Ռաֆայել Իսրայելյանը Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական մտածողության շարունակողն էր: Իսրայելյանի նախագծով են կառուցվել 1915թ.-ի Մեծ եղեռնի նահատակաց հուշարձանը Ս. Էջմիածնում, Բյուրականում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամառանոցը, Երևանում՝ Նկարիչների տան շենքը, Հաղթանակի» հուշակոթողը, Մասիսի տաճարը», որին ժողովուդը Չարենցի կամար անվանումն է տվել: Նա է աղբյուր-հուշարձաններ հիմնելու մեր հնամենի ավանդույթը վերակենդանացնողը: Ռաֆայել Իսրայելյանի ստեղծագործության պսակը Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրն է:

Պյեր Օգյուստ Ռենուար


Օկտավ Միրբոն նրա մասին ասել է՝ կերպարվեստում միակը, ով ոչ մի տխուր նկար չի ստեղծել:
Կյանքի օրհներգիչ» ու Երջանկության մաեստրո» Օգյուստ Ռենուարի կյանքն ու ստեղծագործությունը Հանրագիտարան» շարքում:

 

Ռուբեն Մամուլյան


Ո՞վ էր կինոաշխարհի այս մեծ նորարարը: Ի՞նչ հայտնագործություններ արեց: Ի՞նչ գյուտեր: Աշխարհը պիես է, մարդիկ դերասան». Մամուլյանը Շեքսպիրին ցիտելով՝ հավելում էր. Կարևորը, անկախ պիեսի որակից, դերդ լավ խաղաս»:
Ռուբեն Մամուլյանի 90 տարիների փայլուն դերակատարմանը» կարող եք ծանոթանալ հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Alt

Ինգմար Բերգման


Իրական երջանկությունը վատ հիշողությունն է ու լավ առողջությունը»,- ծիծաղում էր հանճարեղ ռեժիսորը:
Ինգմար Բերգման. համաշխարհային կինոեմատոգրաֆի ամենաարտասավոր դեմքերից մեկի կյանքն ու ստեղծագործությունը:

Alt

Չարլի Չապլին


Կյանքն իմաստ չէ, այլ ցանկություն»: Ի՞նչ է պետք հասնելու համար ամենապարզ թվացող այս իմաստությանը... առնվազն չապլինյան կենսագրություն:
Չարլզ Սպենսեր Չապլին: Կինոյի մեծագույն վարպետի կյանքն ու ստեղծագործությունը Հանրագիտարան» շարքում:

Լեոնիդ Ենգիբարյան


Շատ կարճ կյանք ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանը, ավելի կարճ էր ստեղծագործական գործունեությունը: Նա գիտեր, որ ապրելու է ընդամենը 37 տարի, ճիշտ այնքան, որքան իր կուռքերը` Վան Գոգն ու Պուշկինը: Բայց նա մեռնել չէր շտապում, ծաղրածուների արքան սիրում էր կյանքը...

Ալեքսանդր Մանթաշով


1911 թվական, ապրիլ: Պետերբուրգից Թիֆլիս մեկնող գնացքի յուրաքանչյուր կանգառում անթիվ հայեր են խմբված: Անգամ կայարանների համար նման իրարանցումն անսովոր է: Մարդիկ եկել են ծաղկեպսակներով ծածկելու բոլոր ժամանակների ամենահռչակավոր հայ բարերարի` Ալեքսանդր Մանթաշովի տապանը, որը գնում էր իր վերջին հանգրվանը գտնելու հարազատ քաղաքում...