Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:

Alt

Չարլի Չապլին


Կյանքն իմաստ չէ, այլ ցանկություն»: Ի՞նչ է պետք հասնելու համար ամենապարզ թվացող այս իմաստությանը... առնվազն չապլինյան կենսագրություն:
Չարլզ Սպենսեր Չապլին: Կինոյի մեծագույն վարպետի կյանքն ու ստեղծագործությունը Հանրագիտարան» շարքում:

Ալեքսանդր Մանթաշով


1911 թվական, ապրիլ: Պետերբուրգից Թիֆլիս մեկնող գնացքի յուրաքանչյուր կանգառում անթիվ հայեր են խմբված: Անգամ կայարանների համար նման իրարանցումն անսովոր է: Մարդիկ եկել են ծաղկեպսակներով ծածկելու բոլոր ժամանակների ամենահռչակավոր հայ բարերարի` Ալեքսանդր Մանթաշովի տապանը, որը գնում էր իր վերջին հանգրվանը գտնելու հարազատ քաղաքում...

Alt

Սերգեյ Փարաջանով


Փարիզի երեք խոշոր կինոթատրոնները երկու ամիս անընդմեջ ցուցադրում էին միայն նրա ֆիլմը: Դահլիճները լեփ-լեցուն էին առավոտից մինչև ուշ գիշեր: Ամենաբծախնդիր քննադատներն իսկ մամուլում հիացումի խոսքեր էին տեղում: Փողոցում, սրճարաններում, հյուրանոցներում… ամենուր զրնգում էր նորահայտ ռեժիսորի անունը` Սերգեյ Փարաջանով:

Ռիչարդ Բախ


1970-ականների սկզիբ, Ամերիկա: Կեղտոտ, չսափրված, ունեցած բոլոր իրերը՝ փոքրիկ պայուսակում, մի երիտասարդ է կանգնած հեռախոսախցիկում... Կանացի ձայնը սիրալիր հաղորդում է՝ Ձեր հաշիվը կազմում է չորս միլիոն երեք հարյուր դոլար: Հաջողակին կոչում էին Ռիչարդ Բախ: Նա նյույորքյան մի հրատարակչություն էր ուղարկել իր փոքրիկ քնարական հեքիաթը և պատկերացնել անգամ չէր կարող, որ այն կցնցի ողջ Նյուր Յորքը...

Արտեմ Միկոյան


ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, գեներալ-գնդապետ, աշխատանքի կրկնակի հերոս, պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Արտեմ Միկոյանը հայտնի ՄիԳ կործանիչների ավիակոնստրուկտորն է: Միկոյանի կյանքի ու գործունեության կարևոր դրվագների մասին` համառոտ: