Ավետիս -  Աստված ասել էր, որ Նոյը բոլոր կենդանիներից զույգ-զույգ հավաքի` տղա – աղջիկ, տղա-աղջիկ:
Արփի   - Բա չե՞ն ուտի իրար:
Ավետիս - Չէ~, Աստված չի թողնի:
Աստվածաշնչյան իմաստությունները բոլորի համար են, բոլոր ժամանակների և բոլոր տարիքների:
«Պատումիկներ Աստվածաշնչից» հաղորդաշարը Ավետիսի և Արփիի  առաջին  ծանոթությունն է Սուրբ Գրքին և առաջին տպավորությունները հասակակիցներին պատմելու  հեռուստատեսային փորձը:  

Սամսոն և Դալիլա


ԱՐԵՎԻԿ - Մի օր Դալիլան հարցնում է, թե ինչից է, որ Սամսոնը այդքան ուժեղ է:
ՄԻՍԱՔ - Ճիշտ որ, ես էլ չգիտեմ: 
ԱՐԵՎԻԿ - Ու ոչ ոք էլ չպիտի իմանար: Դա Սամսոնի ու Աստծո գաղտնիքն էր, բայց…
 

Սողոմոն Իմաստունը


Արևիկ   - Սողոմոն թագավորի երազում Աստված գալիս է նրա մոտ ու հարցնում` ի՞նչ ես ուզում, Սողոմո́ն:
Միսաք  - Թողհարստություն, հզորություն, անմահություն ուզի:
Արևիկ   - Հա, նա կարող էր այդ ամենը ունենալ:
Միսաք  -  Բայց չի ուզո՜՞ւմ:
Արևիկ   - Չէ́, Սողոմոնը ուրիշ բան է խնդրում:
Միսաք  - Ի՞նչ, ի՞նչ:
Արևիկ   - Հիմա կասի` կիմանաս:
 

Դանիելն ու առյուծները


Անի      - Թագավորը շատ է տխրում Դանիելի համար, բայց օրենքը փոխել չի կարելի:
Միսաք – Ու ի՞ նչ, Դանիելին իսկապե՞ս գցելու են առյուծների մոտ:
Անի       - Արի նայենք` կիմանանք:

Զորավար Նեեմանը ու փոքրիկ աղջիկը


Անի - Նրանց թագավորը Իսրայելի թագավորին պիտի նամակ գրի, ու հիմա սուրհանդակը գնում է թագավորի մոտ:
Միսաք - Ո՞ր թագավորի, Իսրայելի՞:
Անի - Չէ́, հիմա` իրենց:
Միսաք - Էսօր շատ խառն ես խոսում:
Անի - Որովհետև խառը հարցեր ես տալիս: Արի միասին նայենք:

Հովնանը ձկան փորում


Աղջիկ - Հովնանը պատմում է ամեն ինչ, ասում է, որ փոթորիկն իր պատճառով է և նավաստիները իրեն պետք է ջուրը նետեն:
Տղա - Բայց չեն նետի, չէ՞, չեն նետի, չէ ՞:  
Աղջիկ - Նետեցի´ն: 
Տղա - Վա՜յ, չեմ հավատում: Հովնանը խեղդվո՞ւմ է:
Աղջիկ - Չեմ հիշում, արի նայենք... 
 

Հակոբի վերադարձը


ԱՐՓԻ - Բա Հակոբը ինչո՞ւ ա էսքան տխուր, Եսավին ա հիշե՞լ:
ԱՎԵՏԻՍ - Հա, շա~տ ա կարոտել:
ԱՐՓԻ - Տեսնես Եսավը կների՞...

 

Արտաքսում դրախտից


ԱՐՓԻ - Վա'յ, վա'յ, վայ', մի լսեք էդ սուտանա սատանային:
ԱՎԵՏԻՍ - Վայ, մի' կեր, մի' կերեք:
ԱՐՓԻ, ԱՎԵՏԻՍ - Կերավ, կերան....

 

Եղիա մարգարեն


Մհեր - Ամեն ինչ չորացել է...
Դոնա - Աքաաբ թագավորի  պատճառով:  էնքա~ն ա չարացել, էնքա~ն ա չարացել, որ երկնքից մի կաթիլ անձրև չի գալիս ու բոլոր ջրերը ցամաքել են:
Մհեր - Իսկ որ մարդիկ խնդրեն, Աստված չի՞ օգնի: 
Դոնա - Առանց խնդրելու էլ  օգնում  է: Ըհը, տեʹս ...

 

Աբրահամ և Իսահակ


ԱՎԵՏԻՍ - Աբրահամի մասին մի պատմություն կա, մի քիչ տխուր ու վախենալու:
ԱՐՓԻ - Վախենալո՞ւ, ես չլսե՞մ:
ԱՎԵՏԻՍ - Չէ~, լսիր, լավ է վերջանում ...

 

Ոզիայի պատմությունը


Դավիթ - Ե՛ս: Հիմա քաղա՛ք եմ էստեղ կառուցելու: Մե՜ծ: Հետո ծառե՛ր եմ տնկելու: Հետո
պարիսպնե՛ր, որ ոչ ոք չհամարձակվի ներս մտնել:
Անի - Լսիր, դու, Ոզիա թագավորի պատմությունը մոռացե՞լ ես...... հը՞, չես լսե՞լ:
Դավիթ - Մի րոպե հիշեմ: Ոզիա, Ոզիաա...
Անի - Լավ, լավ, արի հիշենք:

Աստծո տասը պատվիրանները


Մհեր - Լսեցի՞ր,ասում ա ես չե մ հիշի բոլորը: Ես էլ չեմ հիշի: Երևի:
Դոնա - Մովսեսն էլ ասում ա, որ կարևորը Աստծուն ու միմյանց սիրելն ա, որ սիրես առանց հիշելու էլ ճիշտ կապրես:

 

Դավիթ և Գողիաթ


Դոնա - Դավիթը դեն գցեց զենքն էլ, զրահն էլ:
Մհեր -Բա ո՞նց կհաղթի հսկա Գողիաթին:
Դոնա - Աստծո օգնությամբ իր պարսատիկով:
Մհեր - Քարո՞վ, լավ էլի, հա հա հա:
Դոնա -Ըհը, տե՛ս: