Ավետիս -  Աստված ասել էր, որ Նոյը բոլոր կենդանիներից զույգ-զույգ հավաքի` տղա – աղջիկ, տղա-աղջիկ:
Արփի   - Բա չե՞ն ուտի իրար:
Ավետիս - Չէ~, Աստված չի թողնի:
Աստվածաշնչյան իմաստությունները բոլորի համար են, բոլոր ժամանակների և բոլոր տարիքների:
«Պատումիկներ Աստվածաշնչից» հաղորդաշարը Ավետիսի և Արփիի  առաջին  ծանոթությունն է Սուրբ Գրքին և առաջին տպավորությունները հասակակիցներին պատմելու  հեռուստատեսային փորձը:  

Աստծո խոստումը


ԱՎԵՏԻՍ - Աստված Աբրահամին խոստացել էր, որ նա շա~տ ժառանգներ կունենա:
ԱՐՓԻ - Ինչքա՞ն, աստղերից շա՞տ:
ԱՎԵՏԻՍ - Չէ~, աստղերի չափ...

 

Աշխարհի արարումը


ԱՎԵՏԻՍ - Աստված ասաց՝ թող լինի լույս:
ԱՐՓԻ - Ասաց ու եղա՞վ:
ԱՎԵՏԻՍ - Հա:
ԱՐՓԻ - Հետո...

Կայեն ու Աբել


ԱՐՓԻ - Էն ո՞վ ա լացում, Եվա՞ն:
ԱՎԵՏԻՍ - Չէ, Կայենը ծնվեց:
ԱՐՓԻ - Որտեղի՞ց:
ԱՎԵՏԻՍ – Որտեղից, որտեղից, Ադամից ու Եվայից:

 

Երկվորյակները


ԱՎԵՏԻՍ - Հակոբին Ռեբեկան է սիրում, իսկ Եսավին՝ Իսահակը:
ԱՐՓԻ - Հեչ արդար չի...

ԱՐՓԻ - Ի~նչ վատ բան ա կույր լինելը:
ԱՎԵՏԻՍ - Բա խաբե՞լը:
ԱՐՓԻ - Ես չեմ խաբում...

Հովսեփը Եգիպտոսի կառավարիչ


Դոնա – Հովսեփը Աստծո օգնությամբ բացատրում ա երազը։ Ասում ա, որ յոթ տարի առատ բերք ա լինելու, հետո յոթ տարի ոչինչ չի աճելու։
Մհեր - Կարո՞ղ ա Փարավոնը ջղայնանա Հովսեփի վրա։
Դոնա – Չէ՛ հա, ասում ա՝ դե հենց դո՛ւ էլ կղեկավարես Էդ գործը:

Նախանձ եղբայրները


Մհեր - ... ի՞նչ ա պատմում Հովսեփը։
Դոնա - Պատմում ա, թե ինչպես ա ինքը երազում եղբայրների հետ հասկեր հավաքել ու թե ինչպես հանկարծ եղբայրների խրձերը խոնարհվել են նրա առջև։
Մհեր - Ես նրանց ոչինչ էլ չէի պատմի։ Տե'ս, տե'ս, քչփչում են. վատ բան են որոշում անել Հովսեփին ։
Ա. – Խե~ղճ Հովսեփ...

 

Հովսեփի երազները


ԴՈՆԱ - Ինչու~ են գոռգոռում:
ԱՎԵՏԻՍ – Նախանձում են:
ԴՈՆԱ - Շորի համա՞ր, ի՞նչ նախանձելու բան կա, մի օր էլ իրենք սիրուն շոր կունենան:
ԱՎԵՏԻՍ – Ը-հը՛:
ԴՈՆԱ - Չարացել են, շատ են չարացել..., տխու~ր է:
ԱՎԵՏԻՍ – Մի տխրի, ամեն ինչ լավ կլինի: Աստված Հովսեփի հետ է:

 

Բաբելոնի աշտարակը


ԱՎԵՏԻՍ - Շինարարներ են, ուզում են էս սարից էլ բարձր աշտարակ սարքեն:
ԱՐՓԻ - Որ ապրե՞ն մեջը:
ԱՎԵՏԻՍ - Չէ~, ուզում են հասնեն երկինք, Աստված տեսնի, զարմանա:
ԱՐՓԻ - Բայց կզարմանա՞...

Ելք Եգիպտոսից


ԱՐՓԻ - Վա'յ, տե'ս, ծովը կիսվեց, էս ի՞նչ եղավ...
ԱՎԵՏԻՍ - Աստված օգնեց Մովսեսին, որ Եգիպտոսից դուրս գան, բայց Մովսեսը պիտի շտապի, թե չէ փարավոնը կփոշմանի...

Մեծ ջրհեղեղ


ԱՎԵՏԻՍ - Աստված ասել էր, որ Նոյը բոլոր կենդանիներից զույգ-զույգ հավաքի` տղա -աղջիկ, տղա-աղջիկ:
ԱՐՓԻ - Բա չե՞ն ուտի իրար:
ԱՎԵՏԻՍ - Չէ~, Աստված չի թողնի...

Մովսես


ԱՎԵՏԻՍ - Փարավոնը հրաման ա արձակում, որ բոլոր հրեաների փոքր երեխաներին

սպանեն:

ԱՐՓԻ - Գի՞ժ ա:

ԱՎԵՏԻՍ - Չար ա ու համ էլ՝ վախկոտ, վախենում ա հրեաները շատանան ու Եգիպտոսը գրավեն:

ԱՐՓԻ - Բա ի՞նչ են անելու...

 

 

 

 

Մովսես և Փարավոն


ԱՐՓԻ - Էս Եգիպտոսում միայն ստրուկներն են աշխատո՞ւմ:
ԱՎԵՏԻՍ - Ըհը, ու հերիք չի աշխատում են, խեղճերին անընդհատ մտրակում են:
ԱՐՓԻ - Թող փախչեն, չեն կարո՞ղ:
ԱՎԵՏԻՍ - Չեն կարող, եթե Աստված չօգնի...