Տեղեկատվական կրիչներ, համալսարաններ, բոհեմ: Մարդկության ստեղծած հոգևոր և նյութական արժեքների, մարդու երևակայական մտքի առարկայական դրսևորումների, դրանց փիլիսոփայական ու գործնական նշանակության մասին է «Արտեֆակտ» հաղորդաշարը:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 22:00-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի, ժամը 13:00-ին

Համալսարաններ. մաս 3-րդ


Տուն-կացարան. մաս 1-ին


Մարդը, ցանկացած կենդանի օրգանիզմի պես, ինքապաշտպանության պահանջ ունի: Ասում են՝ առաջին անգամ նա տուն կառուցել է այդ պահանջմունքը բավարելու նպատակով: Սակայն մարդու կացարանը ունի ոչ միայն ֆիզիկական նշանակություն: Այն միշտ իմաստավարվել է հոգևոր բովանդակությամբ, որը դրսևորվել է բոլոր ժամանակներում և բոլոր ժողովուրդների մոտ: Հաղորդման առաջին մասում ներկայացվում է տան կառուցման կիրառական ու ծիսապաշտամունքային նշանակությունը նախապատմական ժամանակներից մինչև այսօր:

Բոհեմ. մաս 1-ին


Ֆրանսիական հեղափոխությունից հետո արվեստի մարդկանց կյանքը սոցիալական մեծ փոփոխությունների է ենթարկվում: Նրանց նոր կենսակերպը ռոմանտիկ պաթոսով արտացոլվել է արվեստում՝ վեպերում, երաժտական ստեղծագործություններում։ Այդ կենսակերպն անվանվել է բոհեմ»։ Բառն այսօր առաջացնում է տարբեր, բայց գայթակղիչ ու արտասովոր զուգորդումներ։ Սակայն իրականում ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ։

Բոհեմ. մաս 2-րդ


Ժամանակի ընթացքում փոփոխվում է բոհեմի ընկալումը: Հակասական զուգորդումները հետաքրքրություն են գրգռում։ Հայ իրականության մեջ նույպես եղել են բոհեմի դրսևորումներ։ Այսօր բոհեմ կոչվածը հաճախ ապրանքանիշային» իմաստ ունի և հարմար գործիք է առևտրային շահերի համար։

Տեղեկատվական կրիչներ. մաս 2-րդ


Տեղեկատվություն պահպանող և փոխանցող միջոցները` կրիչները, մարդը սկսել է օգտագործել նախպատմական ժամանակներից: Նրանք ունեցել և անընդհանտ ունենում են իրենց էվոլյուցիան, որը բացի կրիչների զարգացումն ու կատարելագործումն ապահովելուց, հանգեցնում է մշակույթային, հասարական, քաղաքական որակական մեծ փոխոխությունների: 19-րդ դարի արդյունաբերական կամ տեխնոլոգիական հեղափոխությունը կտրուկ շրջադարձ է կատարում տեղեկատվական կրիչների ասպարեզում. հայտնագործվում են լուսանկարը, ձայնագրությունը, հեռագիրը, կինոժապավենը, ռադիոն, հեռախոսը: 20-րդ դարում ավելի արագ տեմպերով են զարգանում տեղեկատվական կրիչները.

Համալսարաններ. մաս 4-րդ


19-րդ դարի սկզբին Վիլհելմ ֆոն Հումբոլտը հիմնում է Բեռլինի համալսարանը, որը գիտակրթական մշակույթի զարգացման նոր փուլ էր արևմտայան քաղաքակրթության համար, այն զգալի ազդեցություն է թողնում ամբողջ աշխարհի կրթական համակարգի զարգացման վրա: Այժմ աշխարհում զարգացումներն արագանում են՝ բերելով բազմաթիվ նոր խնդիրներ: Ազգային կրթական հաստատությունների փոխինտեգրումը հրամայականներից մեկն է: Ինչ վիճակում է մեր կրթական համակարգն այս առումով, աշխարհում հայտնի գիտակրթական հաստատությունների հետ փոխինտեգրման ինչ հնարավորություններ կան՝ ներկայացնում է բարձարգույն կրթության բարփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյա

Տեղեկատվական կրիչներ. մաս 1-ին


Տեղեկատվական կրիչներ համարվում են բոլոր այն առարկաները, որոնց միջոցով պահպանվում և փոխանցվում է տեղեկատվությունը: Հաղորդման այս մասում ընդհանուր կերպով ներկայացվում է տեղեկատվական կրիչների զարգացման պատմությունը` ժայռապատկերներից մինչև տպագրության գյուտը Եվրոպայում: Ժայռապատկերները, ժայռագրերը, սեպագիր սալիկները, պապիրուսը, մագաղաթը, թուղթը, ոլորագլանը, կոդեքսը` էջերով գիրքը, դիտարկվում և մեկնաբանվում են իբրև տեղեկատվական կրիչներ:
Մասնակցում են՝
Կարեն Մաթևոսյան, պատմաբան
Արմինե Զոհրաբյան, դրամագետ
Հասմիկ Հմայակյան, արևելագետ

Համալսարաններ. մաս 2-րդ


Հռոմեական կայսրության անկումից հետո հիմնովին փոխվում է Արևմտյան Եվրոպայի հասարակական-քաղաքական վիճակը: Անտիկ, քրիստոնեկան, իսլամական, բարբարոսական ավանդույթների բարդ փոխհարաբերությունների արդյունքում ձևավորվում է առանձնահատուկ գիտա-կրթական մշակույթ, որի հիման վրա առաջանում են արևմտաեվրոպական առաջին համալսարանները: Այս դպրոցները հասնում են մասնագիտական այնպիսի կատարելագործման, որ նրանց հիմքի վրա ստեղծվում են ներկա աշխարհում գործող ամենահեղինակավոր համալսարանները:

Համալսարաններ. մաս 1-ին


Ներկայիս Արևմտյան կրթական համակարգի ակունքները հասնում են  Հին Հռոմ ու Հունաստան: Բարձրագույն կրթության ձևեր եղել են նաև  Չինաստանում, Հնդկաստանում, Մերձավոր Արևելքի երկրներում: Հին ու անտիկ աշխարհի քաղաքակրթություննեում ձևավորված բուհական տարբեր համակարգերի մասին պատմագիտությունը խոսուն վկայություններ ունի: Ինչ գիտենք մենք այսօր և ինչ պատկերացումներ ունենք բուհական համակարգ կոչվածի նպատակների ու գործառույթների մասին:
Մասնակցում են՝
Լիլիթ Մինասյան. պատմագետ,
Սմբատ Հովհաննիսյան. պատմագետ