Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 17.07.2017


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սահմանած «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ կինոարվեստին մատուցած ծառայությունների համար:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում անցկացվեց «Ստեղծարար Եվրոպա» երկօրյա ֆորումը: 
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին է ներկայացվել 15 ֆիլմ: Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։

Մշակութային ազդագիր 10.07.2017


Մեկնարկել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը. այս տարի այն կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը։
86 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը։ 
Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս Նիկողոսյանի ընտանիքի կողմից թանգարանին նվիրաբերված երկու կտավների բացում-շնորհանդեսը:

Մշակութային ազդագիր 03.07.2017


Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվել է երևանյան առաջին գրատնակը։
Հուլիսի 1-ին ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ղազանչյանի եւ նրա լուսահոգի կնոջ՝ Գալյա Նովենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո է տեղի ունեցել։ 
ՀՀ անկախության և Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին է նվիրված «Նրանք նկարում էին պատերազմը» երկլեզու գիրքը, որի շնորհանդեսն օրերս «Լոֆթ» կենտրոնում էր:
Հուլիսի 22-ից 26-ը Ծաղկաձորում կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի 6-րդ միջազգային փառատոնը, որին կյուրընկալվեն հայկական, եվրոպական, ռուսական և այլ թատերախմբեր:

Մշակութային ազդագիր 26.06.2017


Հովհ. Թումանյանի 150-ամյակի առիթով Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագությունը տպագրության է նախապատրաստում նախադեպը չունեցող հանրագիտարանային հատոր: 
Առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղագործությունը:
Դիզայներ, նկարիչ Էդիկ Պողոսյանի «Սպասող մարդու օրագիրը» A’ Design Award  միջազգային մրցույթում արժանացել է բրոնզե մրցանակի՝ դիզայնի և վիզուալ կոմունիկացիայի անվանակարգում:
«Արտ ֆեստ 2017» երիտասարդական 5-րդ միջազգային փառատոնն ամփոփել է մրցույթի արդյունքները:

Մշակութային ազդագիր 19.06.2017


Ժամանակակից արվեստի թանգարանը 45 տարեկան է: 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է շվեյցարացի արվեստագետ Թերեզե Վեբերի «Թուղթ-Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Ստեղծվել է Խորհրդային Հայաստանում քաղաքական բռնաճնշումների զոհերի տվյալների էլեկտրոնային շտեմարան:
Մանկագիր Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» հեքիաթն արդեն Խամաճիկների թատրոնի բեմում է:
«Նոր գրքեր» էջը պատմում է Օրհան Փամուկի «Սև գիրք» և Միխայիլ Բախտինի՝ «Ժամանակի և քրոնոտոպի ձևերը վեպում» գրքերի մասին:
Խճանկար

Մշակութային ազդագիր 12.06.2017


Համազգային թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Գիթրիի «Արի երազենք» ներկայացումը: 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է քանդակագործ, նկարիչ Ալբերտ Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը:
Բացվել է անիմատոր, նկարիչ Գոհար Սարգսյանի առաջին ցուցահանդեսը:
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկել է «Արտ Ֆեստ» երիտասարդական փառատոնը:
«Թզուկ-մզուկը» հեքիաթի հիման վրա ռեժիսոր Արմեն Սաֆարյանը համանուն ներկայացում է բեմադրել: 
 

Մշակութային ազդագիր 05.06.2017


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Երևանում կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը: 
Երևանում անցկացվում է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը:
«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվել է «Որ չկորչեն անհետ…Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» նոր վավերագրական ֆիլմը:
Նկարիչների միությունում Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյա տարեդարձին նվիրված Հանրապետական ցուցահանդես է բացվել:

Մշակութային ազդագիր 29.05.2017


Ազգային պատկերասրահում բացվել է «Արքայական փայլ. Պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում և Բեռլինում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն է անցկացվել:
Մայիսի 22-26-ը Երևանում անցկացվել է Իտալական ֆիլմերի շաբաթ:
Երևանի տիկնիկների պատկերասրահում երեք օր ցուցադրվեցին վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները:

Մշակութային ազդագիր 22.05.2017


«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսի ներքո «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվեց մայիսի 20-ին:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը:
«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի մեկնարկել է «Ինտեգրում թանգարանի միջոցով» ծրագիրը: 
Աշխատանքներ թանգարանային ոլորտում. ձեռքբերումների ու բացթողումների մասին է տեսանյութը:

Մշակութային ազդագիր 15.05.2017


«Մի գրքաչափ ժպիտ» խորագրով միջոցառումը՝ «Հայ գիրք» գրախանութում:
Գերմանացի արվեստագետներ Հորսթ Հոհայզելի և Անդրեաս Քնիցի «Ջախջախված պատմություն. հակադրված հիշատակի արվեստը» խորագրով դասախոսություն հանդիպումը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը համալրվել է «Քարերը հավաքելու ժամանակը» ներկայացմամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Թըրքոթի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:

Մշակութային ազդագիր 08.05.2017


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է «Սարգիս Մուրադյանի լույսն ու ստվերը» խորագրով ցուցահանդես:
«Անտիկյան» ցուցասրահում բացվել է Արարատ Սարգսյանի «Լենդուտա» նոր նախագծի ցուցադրությունը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանում պերֆորմանսով հանդես են եկել ավստրալացի արվեստագետներ Էլնազ Շեշգելանին և Սիմոն Ֆիշերը:
Ամփոփվեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ փառատոնը:
Մոսկվայի տանն ամփոփվեցին գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016-ի» արդյունքները:

Մշակութային ազդագիր 01.05.2017


Լեհաստանի կառավարության աջակցությամբ Լվովի հայկական տաճարի 650-ամյա տարեգրությանը նվիրված ցուցահանդես է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում:
Մեկնարկել է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ հոբելյանական փառատոնը:
Նկարիչների միությունում բացվել է «Ես եմ» խորագրով ցուցահանդես՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ: