Մարդիկ միշտ փնտրում են համախոհներ, ովքեր երբեմն դառնում են ընկերներ: Մտերիմ ընկերներ Մայիս Մխիթարյանը և Գրիգոր Մովսիսյանը հանդիպել են մի գրքի շնորհանդեսին: Երգահան Վահան Արծրունու և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերության շնորհիվ ծնվել են մի շարք ստեղծագործություններ ...
Մեծ ընկերության մի պատմություն «Երկու ընկեր» հաղորդաշարում:
Պարբերականությունը՝ ուրբաթ օրը, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  12:40-ին

Հովիկ Խալիկյան, Ռուբեն Վարդանյան


«Շախմատիստները կարծես ուրիշ աշխարհից լինեն, սիրում եմ նրանց հետ ընկերություն անել»,-ասում է Ռուբեն Վարդանյանը:
«Ընկերությունը քո ստեղծած տիրույթն է, որի  պատասխանատվությունը դու պիտի կրես»,-համոզված է Հովիկ Խալիկյանը: 
 

Արմեն Խոջոյան, Վարդան Ֆերեշեթյան


Նկարիչ Արմեն Խոջոյանի ու արձակագիր Վարդան Ֆերեշեթյանի համար ընկերություն անել՝ նշանակում է միմյանց անխոս հասկանալ: Արվեստանոցում սիրում են պոեզիա կարդալ, դաշնամուր նվագել ու կիսել լռութունը...

Վրթանես քահանա Բաղալյան, Ռոբերտ Մուկուչյան


«Երբ նշանակվեցի ծառայության Օձունում, կյանքս  փոխվեց. նոր միջավայր,  նոր մարդիկ, նոր ընկերներ: Վրթանես քահանա Բաղալյանը և Ռոբերտ Մուկուչյանը արդեն չեն հիշում, ինչպես են ընկերացել, բայց հիշում ու պատմում են` ինչպես են ընկերություն անում:

Եսայի քահանա Արթենյան, Արարատ Լևոնյան


«Ընկերությունը լինում է ինքնաբուխ, առանց նախապայմանների, մերն այդպիսին է»,-ասում է Եսայի քահանա Արթենյանը: Բժիշկ Արարատ Լևոնյանն ու Տ. Եսայի քահանան, թեև տարբեր են խառնվածքներով, բայց միշտ ընդհանուր հայտարարի գալիս են: Սիրով են հիշում հատկապես միասին Երուսաղեմ ճամփորդությունը:

Լիլիթ Մելիքյան, Նաիրա Մխիթարյան


Նկարչ-դիզայներներ Լիլիթ Մելիքյանն ու Նաիրա Մխիթարյանը միշտ չէ, որ համակարծիք են, բայց անփոխարինելի ընկերներ են: Կյանքի անգնահատելի պարգև է գիտակից տարիքում ձեռք բերած ընկերությունը: Անցած օրերի, փորձությունների, ձեռքբերումների ու ապագայի մասին պատմում են իրենք՝ ընկերները:

Արմինե Թումանյան, Սևադա Գրիգորյան


Նկարիչներ Սևադա Գրիգորյանը և Արմինե Թումանյանը սիրում են ջերմ հավաքները Տավուշում: Ընկերությունը պարգև է և այն պահելու համար պետք է ջանալ ու գնահատել միմյանց: 

Վիգեն Ավետիս, Վահագն Հայրապետյան


Քանդակագործ Վիգեն Ավետիսի ու երաժիշտ Վահագն Հայրապետյանի ընկերությունը  սկսվել է, երբ ընդամենը երրորդ դասարանի տղաներ էին: Քառասուն տարիների հեռվից ոգևորությամբ ու հաճույքով են հիշում իրենց անհավանական արկածներով լի ընկերության ճանապարհը:

Ավագ Հարությունյան, Արտաշես Էմին


Թարգմանիչ Արտաշես Էմինի և գինեգործ Ավագ Հարությունյանի հանդիպումը շատ պատահական ու հետաքրքիր է եղել: Արտաշեսը, որ երկար տարիներ փնտրում էր հայկական լավ գինի, մի օր համտեսում ու գտնում է: «Մտածեցի, որ էս տեսակ գինի պատրաստողը կարգին մարդ կլինի, գտա, համոզվեցի ու արդեն երկու տասնամյակից ավելի է՝ ընկերություն ենք անում»:
 

Վրեժ Հակոբյան, Երվանդ Ղազանչյան


«Ընկերության համար 60 տարին շա՞տ է, թե՞ քիչ». կատակում, վերհիշում ու պատմում են Երվանդ Ղազանչյանն ու Վրեժ Հակոբյանը: 

Արմեն Սաֆարյան, Շահե քահանա Հայրապետյան


Բեմադրիչ Արմեն Սաֆարյանը ու Շահե քահանա Հայրապետյանն առաջին անգամ հանդիպել են Գեղարվեստաթատերական ինստիտուտում: Նրանց ծանոթությունը սկսվում է միջադեպով, տարիներ հետո նրանք միմյանց տեսնում են եկեղեցում: Այդ հանդիպումը փոխում է ամեն ինչ…

Աղասի Միքայելյան, Հարություն Մնացականյան


Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Աղասի Միքայելյանի ու «Արգրեյն» ՍՊԸ տնօրեն Հարություն Մնացականյանի ընկերությունը մի քանի փորձություն է անցել: Ասում են, որ միմյանցից դեռ շատ բան ունեն սովորելու: Մեր տեսախցիկի առջև հիշում են, պատմում և կատակում:

Վարդանուշ Պետրոսյան, Լուսիկ Գալստյան


Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն ու բանասեր Լուսիկ Գալստյանը մանկության ընկերներ են: Հետաքրքիր ու արկածներով լի ճանապար են անցել միասին: