Մարդիկ միշտ փնտրում են համախոհներ, ովքեր երբեմն դառնում են ընկերներ: Մտերիմ ընկերներ Մայիս Մխիթարյանը և Գրիգոր Մովսիսյանը հանդիպել են մի գրքի շնորհանդեսին: Երգահան Վահան Արծրունու և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերության շնորհիվ ծնվել են մի շարք ստեղծագործություններ ...
Մեծ ընկերության մի պատմություն «Երկու ընկեր» հաղորդաշարում:
Պարբերականությունը՝ ուրբաթ օրը, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  12:40-ին

Արքմենիկ Նիկողոսյան, Արարատ Թովմասյան


Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի և տեխնիկական խմբագիր Արարատ Թովմասյանի ընկերությունն սկսվեց աշխատանքային միջադեպով: Իսկ հետո նրանք սկսեցին միմյանց հասկանալ կես խոսքից…

Լիլիթ Գալստյան, Ռուզաննա Սիրունյան


Լիլիթ Գալստյանի և Ռուզաննա Սիրունյանի ընդհանուր հետաքրքրությունները շատ են՝ նորաձևությունից մինչև քաղաքականություն: Նրանց ընկերությունը երկու տասնամյակից ավելի կենսագրություն ունի: 

Էդուարդ Բագրատունի, Լալա Մնեյան


Լուսանկարիչ Էդուարդ Բագրատունու և ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի ընկերությունն արդեն քառասունմեկ տարեկան է: Նրանց ընկերությունն անցել է ժամանակի քննությունը: Այն ճանապարհ է ինքնահաստատման, իրականությանը շիտակ նայելու և միմյանց թերությունները պարզ ասելու: Թե ինչ զավեշտալի հանդիպում են ունեցել, պատմում են ընկերները…

Հասմիկ Ավետիսյան, Զառա Մանուչարյան


Նկարիչներ Հասմիկ Ավետիսյանը և Զառա Մանուչարյանը հիշում են, որ ընկերացել են մի ցուցահանդեսի ժամանակ, մանրամասներն արդեն չեն հիշում: Իսկ ընկերական վեճերը, ուրախություններն ու ձեռքբերումները հիշում են սիրով, հումորով և պատմում են բոլոր մանրամասները... 

Մովսես Պողոսյան, Գևորգ Գրիգորյան


Ֆիզիկոս Մովսես Պողոսյանը վիրաբույժ Գևորգ Գրիգորյանը ծանոթացել են «Սպիտակ» փրկարարական ջոկատում. Մովսեսը հրամանատար էր, Գևորգը՝ բժիշկ: Նրանք միասին անցել են Արցախյան ազատամարտով, մասնակցել փրկարաարական աշխատանքների տարբեր երկրներում: «Դժվար իրավիճակներում մարդն իրեն ապահով ու ամուր է զգում ընկերների շնորհիվ»,-խոստովանում են մեր հերոսները:

Մեսրոպ Հարությունյան, Գևորգ Մաչանյան


Արձակագիր, լրագրող Մեսրոպ Հարությունյանի ու ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանի առաջին հանդիպումը ընդունելության քննությունների  ժամանակ էր, քառասուն տարի առաջ: Թե ինչ անսպասելի փորձությունների միջով է անցել նրանց ընկերությունը, մեր հերոսները հիշում են, պատմում և հումորներ անում... 

Կարեն Բալայան, Հովհաննես Հակոբյան


«Իսկական ընկերությունը փորձություններով անցած պիտի լինի. մեր ընկերությունը երեք տասնամյակից ավելի ճանապարհ է անցել՝ ցամաքով, օդով, օվկիանոսով»: Թե ինչպես՝ պատմում են ռեժիսոր Հովհաննես Հակոբյանը և «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանը: 

Ռուբեն Բաբայան, Գրիգոր Խաչատրյան


Ինչպե՞ս են ընկերություն անում ռեժիսորն ու բժիշկը: Ի՞նչն են գնահատում միմյանց մեջ, ինչպե՞ս են լսում իրար, զրուցում ու բանավիճում միմյանց հետ: Թողարկման հերոսները ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն ու դիմածնոտային վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանն են: 

Նարեկ Ավետիսյան, Գևորգ Գևորգյան


Նրանց ընկերությունը երկու տասնամյակից ավելի պատմություն ունի: Թե ինչպես ծանոթացան ու ընկերացան նկարիչն ու ազատամարտիկը, պատմում են իրենք՝ Նարեկ Ավետիսյանն ու Գևորգ Գևորգյանը: 

Լիլիթ Բլեյան, Տիգրան Տեր-Ստեփանյան


«Տարբեր քաղաքներում ենք ապրում. զրուցում ենք հեռավորության վրա, ստեղծագործում ենք հեռավորության վրա... Ընկերության առանձնահատկությունը հենց դա է՝ այն որևէ պայմանականություն չի ենթադրում»: 

Սեդրակ Երկանյան, Զավեն Սիմոնյան, Գրիգոր Կուզիկյան


Սեդրակ Երկանյանին, Գրիգոր Կուզիկյանին ու Զավեն Սիմոնյանին միավորել է երաժշտությունը՝ նման են եղել հետաքրքրությունները: Հետո դա վերածվել է ընկերության, որովհետև... տարբեր են եղել նրանց բնավորությունները:

Դավիթ Մինասյան, Աշոտ Հարությունյան


«Աշոտն իմ պապենական ընկերն է, ժառանգություն եմ ստացել հորիցս՝ Յուրա Մինասյանից: Նա Աշոտին դասավանդել է Թերլեմեզյանում»: «Երկու ընկեր» հաղորդաշարում նկարիչ Դավիթ Մինասյանն ու քանդակագործ Աշոտ Հարությունյանն են: