Մարդիկ միշտ փնտրում են համախոհներ, ովքեր երբեմն դառնում են ընկերներ: Մտերիմ ընկերներ Մայիս Մխիթարյանը և Գրիգոր Մովսիսյանը հանդիպել են մի գրքի շնորհանդեսին: Երգահան Վահան Արծրունու և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերության շնորհիվ ծնվել են մի շարք ստեղծագործություններ ...
Մեծ ընկերության մի պատմություն «Երկու ընկեր» հաղորդաշարում:
Պարբերականությունը՝ ուրբաթ օրը, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  12:40-ին

Alt

Արզուման Հարությունյան, Հրաչյա Վարդանյան


Մենք ապրում ենք նաև մեզ ճանաչողների հիշողություններում»: Ռեժիսոր Արզուման Հարությունյանի և ճարտարապետ Հրաչյա Վարդանյանի ընկերությունը երեսուն տարվա պատմություն ունի: Ծանոթացել են Այրուձի» ակումբի ստեղծման հավաքին: Թե ինչպես են մտերմացել, արդեն չեն հիշում… Սիրում են միասին հուշեր պատմել ու երգել հին ու բարի երգեր:

Alt

Արուսյակ Սահակյան, Էկա Հորստկա


Մարդն ամբողջ կյանքում փնտրում է զրուցակից, ընկերությունն էլ սկսվում է զրույցից: Տարիքն ու ժամանակը նշանակություն չունեն: Այսպես են մտածում Արուսյակ Սահակյանն ու Էկա Հորստկան: Նրանց ընկերությունը սկսվել է Նարոյի»
մասին զրույցից...

 

Alt

Կարեն Ավետիսյան, Գեորգի Հովակիմյան


Բոլորիս մոտ նստած է արը և չարը, արը արարող է, չարը ՝ավերող: Մշտապես փնտրում եմ մարդկանց, ում մեջ արն է շատ»: Նկարիչ Կարեն Ավետիսյանը այսպես է սկսում իր և դերասան Գեորգի Հովակիմյանի ընկերության մասին պատմությունը: 

Alt

Գրիգոր քահանա Գրիգորյան, Նուռ


Տ. Գրիգոր քահանայի կարծիքով ընկերությունը նման է խեցեգործության՝ այն միշտ թրծում ես ու գունավորում: Նկարիչ, դիզայներ Նուռի հետ նրանց ընկերության պատմությունը՝ տեսաֆիլմում:  

Alt

Արմեն Աթանյան, Հովհաննես Հովհաննիսյան


Նկարիչ Արմեն Աթանյանի և օպերային ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի ընկերությունը երեք տասնամյակի փորձություն է անցել:
Մեծ գաղտնիքներ չկան, պետք է կարողանալ սիրել, ներել ու նվիրվել: Իսկ ամենակարևորը հումորի զգացումն է, առանց հումորի անհնար է»,-ասում են ընկերները: 

 

Alt

Սմբատ քահանա Սարգսյան, Արայիկ Ղարիբյան


Տ. Սմբատ քահանա Սարգսյանի և բժշկական գիտ. թեկնածու Արայիկ Ղարիբյանի՝   միասին անցած ճանապարհը լի է փորձություններով, դժվարություններով ու հաջողություններով. Արցախյան ազատամարտ, 88-ի երկրաշարժ, պատերազմական ծանր տարիներ, միաժամանակ՝ համատեղ աշխատանքի հաջողություններ: Տարիների ընթացքում ունեցած ամենամեծ ձեռքբերումը մեր հաղորդման հերոսները համարում են իրենց ընկերությունը...

 

Alt

Վան Սողոմոնյան, Գետիկ Բաղդասարյան


Նկարիչներ Վան Սողոմոնյանի և Գետիկ Բաղդասարյանի ընկերությունը քառասուն տարվա պատմություն ունի: Արվեստագետ ընկերները սիրում են արվեստի թեմաների շուրջ զրուցել, վիճել ու լռել...
Գետիկ Բաղդասարյանի ամենաջերմ ցանկությունն այն է, որ Վան Սողոմոնյանը մի օր ընտանիքով վերադառնա Հայաստան:

 

Alt

Դավիթ Գյուրջինյան, Արշավիր Գաբուճյան


Դավիթ Գյուրջինյանի և Արշավիր Գաբուճյանի համար ընկերությունը ոչ թե ճանապարհ է, որտեղ պիտի հանդիպեն, այլ՝ միասին անցնեն: Սիրում են քայլել ու զրուցել: Լուրջ թեմաներն անպակաս են, բայց ոչ առանց հումորի... 

Alt

Հասմիկ Գասպարյան, Նարինե Դելլալյան


Դաշնակահար, նկարիչ Հասմիկ Գասպարյանն ու ջութակահար Նարինե Դելլալյանը դպրոցական տարիներին ընկերներ են եղել: Երկու արվեստագետներն էլ երկար տարիներ ապրել են արտերկրում: Վերադառնալով Հայաստան՝ վերագտել են մանկությունը ընկերության հետ...

Շմավոն Շմավոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան


Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանն ու նկարիչ Շմավոն Շմավոնյանը շատ են սիրում միասին ճանապարհ գնալ, զրուցել, կատակել: Գնահատում ու կարևորում են միմյանց: Ինչ վերաբերում է թերություններին, լռում են՝ դա ընկերական գաղտնիք է... 

Alt

Լիլիթ Արզումանյան,Վարդան Գաբրիելյան


Բանասեր Լիլիթ Արզումանյանն ու նկարիչ Վարդան Գաբրիելյանը ընկերներ են դեռ դպրոցական տարիներից: Եթե արտասահմանում ամեն պահի դիմում են հոգեբանի, մենք վազում ենք մեր ընկերների մոտ: Ընկերությունը քո ստեղծած օազիսն է»,-համոզված է Լիլիթը: Վարդանի համար էլ ընկերությունը նման է նկարչությանը, որը չի հանդուրժում ոչ մի անազնիվ մոտեցում, կտավի գույների պես ներդաշնակ ու հանդուրժող է…

Alt

Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան, Արմեն Մարտիրոսյան


Խաղաղ կյանքի մարտական ընկեր: Այսպես է բնորոշում կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը Բագրատ սրբազանի հետ ընկերությունը: Ճշմարիտ ընկերությունը կայանում, հաստատվում է ազատության մեջ»,-ասում է սրբազանը: Երաժիշտն ու հոգևորականը շուրջ քսան տարվա ընկերներ են: