Մարդիկ միշտ փնտրում են համախոհներ, ովքեր երբեմն դառնում են ընկերներ: Մտերիմ ընկերներ Մայիս Մխիթարյանը և Գրիգոր Մովսիսյանը հանդիպել են մի գրքի շնորհանդեսին: Երգահան Վահան Արծրունու և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերության շնորհիվ ծնվել են մի շարք ստեղծագործություններ ...
Մեծ ընկերության մի պատմություն «Երկու ընկեր» հաղորդաշարում:
Պարբերականությունը՝ ուրբաթ օրը, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ օրը, ժամը  12:40-ին

Alt

Դավիթ Հակոբյան, Արամ Գրիգորյան


Բեմադրիչ, դերասան Դավիթ Հակոբյանը և Արամ Գրիգորյանը կատակում են, թե ընկերներ են անհիշելի ժամանակներից. հինգերորդ դասարանի տղաներ էին, հաճախում էին գեղարվեստի դպրոց: Շատ արագ մտերմացան ու մինչև այսօր անբաժան ընկերներ են: Դավիթն Արամին է համարում իր արվեստի առաջին ու ամենամեծ քննադատը: Արամն էլ հիացած է ընկերոջ՝ արվեստի նկատմամբ ունեցած մեծ նվիրումով: Երկուսի համար էլ ընկերությունը փայփայանքի արժանի մեծ պարգև է:

Alt

Տեր Կյուրեղ քահանա Տալյան, Սարգիս Մարգարյան


Տեր Կյուրեղ քահանա Տալյանի և ինժեներ-երկրաբան Սարգիս Մարգարյանի համար ընկերության ամենաբարձր դրսևորումը զոհաբերելու պատրաստակամությունն է: Սարգիս Մարգարյանը մեծ պատիվ է համարում Տեր Կյուրեղի ընկերը լինելը: Նա մեծ սիրով ընդունեց Պատարագին շապիկ հագնելու՝ Տեր Հոր առաջարկը: Այս ընկերությունը երկուսն էլ նախախնամության պարգև են համարում…

Alt

Արտյոմ Վարդանյան և Մհեր Մելքոնյան


Արտյոմ Վարդանյանն ու Մհեր Մելքոնյանը շուրջ 30 տավա ընկերներ են: Արտյոմը երկար տարիներ Հոլանդիայում ապրելուց հետ վերադարձել է Հայաստան և իրականացրել վաղեմի երազանքը` հիմնել է կենդանաբանական այգի: Մհերի հետ ուսանողական տարիներից սկսված ընկերությունը վերածվել է ընտանեկան բարեկամության` Արտյոմը Մհերի երեխաների կնքահայրն է:

Alt

Տարիել Հակոբյան և Ռոբերտ Մաթոսյան


Կինոգետ Ռոբերտ Մաթոսյանի և քանդակագործ Տարիել Հակոբյանի ընկերությունը սկսվել է 1960-ական թթ-ից, երբ երկուսն էլ ուսանող են եղել: Ուսանողական հանրակացարանը յուրահատուկ միջավայր է, որտեղից սկիզբ է առել ու շարունակվել շատերի ընկերությունը... Այսօր Ռոբերտ Մաթոսյանը Կինո» ամսագրի գլխավոր խմբագիրն է, Տարիել Հակոբյանը դասավանդում է գեղարվեստի ակադեմիայում: Երկուսն էլ երիտասարդ սերնդին ուզում են փոխանցել իրենց փորձն ու ջերմությունը...

Alt

Նարեկ Հարությունյան և Վահան Արծրունի


Երգահան Վահան Արծրունու և Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի ընկերությունը պարզ, անշահախնդիր, երբեմն էլ խոչընդոտներով լի ճանապարհ է: Այդ ճանապարհին ծնվել են մի շարք ստեղծագործություններ՝ Վահան Արծրունու Կոմիտասի տասը հայտնություն», Մաշտոց. սրբազան մարգարիտներ» ... Երկու արվետսագետների համար ընկերության հիմանկան նկատապը ինքնաճանաչումն է...

Alt

Սամվել Սևադա և Բաբկեն Մխիթարյան


Գեղանկարիչ Սամվել Սևադայի և Աբովյանի երաժշտական դպրոցի տնօրեն Բաբկեն Մխիթարյանի ընկերությունը, չնայած նախասիրությունների, և ինչպես իրենք են կատակով ասում`տարիքային տարբերությանը, շարունակվում է երեք տասնամյակից ավելի ...: Շատ օգտակար ու կայուն ավանդույթ ունեն՝ տարին մեկ անգամ գնում են քաղաքից դուրս ու միմյանց պատմում տարվա ընթացքում ով՝ ինչից է նեղացել», բացասական լիցքերը թողնում ու վերադառնում: Երկու ընկեր» հաղորդաշարի տեսախցիկն այս անգամ հետևել է նրանց...

Alt

Սոնա Բանոյան և Լյուդվիգ Ավետիսյան


ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Բանոյանը և նկարիչ Լյուդվիգ Ավետիսանն ավելի քան 40 տարվա ընկերներ են: Սոնա Բանոյանն այսօր զբաղվում է նաև գոբելենագործությամբ ու բատիկայով, Լյուդվիգ Ավետիսյանը գեղանկարից բացի սկսել է աշխատել նաև մետաղի հետ: Կատակով ասում են, որ ընկերությանը չի խանգարել անգամ ամուսնությունը...

Alt

Մայիս Մխիթարյան և Գրիգոր Մովսիսյան


Գեղանկարիչ Մայիս Մխիթարյանը Հայաստան է տեղափոխվել 90-ականներին: Ամենամեծ ձեռքբերումը Հայաստանում ընկերներն են: Մայիս Մխիթարյանի համար ընկերությունը ինքնաճանաչման ճանապարհ է: Տնտեսագետ Գրիգոր Մովսիսյանի հետ նրանք հանդիպել են Սայաթ-Նովա» գրքի շնորհանդեսին: Գրքի նկարազարդողը Մայիս Մխիթարյանն էր:
Գրիգոր Մովսիսյանն այս հանդիպումը համարում է շրջադարձային...
Մայիս Մխիթարյանի ու Գրիգոր Մովսիսյանի ընկերությունը երկուսի կյանքում էլ ծնունդ է տվել մի շարք ստեղծագործությունների:

Alt

Տիգրան Դուրգարյան և Հակոբ Աբրահամյան


Հայաստանի հաշմանդամների Փյունիկ» ՀԿ-ն ստեղծվել է 1988-ի երկրաշարժից հետո մի խումբ նվիրյալների կողմից: Այստեղ էլ հանդիպել են Տիգրան Դուրգարյանը և Հակոբ Աբրահամյանը: Տիգրան Դուրգարյանը օրթոպեդ-մեխանիկ է, Հակոբ Աբրահամյանը՝ Փյունիկ» ՀԿ-ի նախագահը: Նրանց միավորել է մարդկանց օգնելու պատրաստակամությունը: Հակոբը շատ է կարևորում Տիգրանի պարզությունն ու անմիջականությունը, Տիգրանը գնահատում է Հակոբի նպատակասլացությունն ու սիրով ասում, որ շատ բան ունի սովորելու ընկերոջից...

Alt

Սոնա Հովհաննիսյան և Մանուշակ Տիտանյան


Հովեր» կամերային երգչախմբի գեղ. ղեկավար Սոնա Հովհաննիսյանի և ճարտարապետ Մանուշակ Տիտանյանի ընկերությունը սկսվել է մանկական երգչախմբում երգելուց: Նրանք մեծացել ու ձևավորվել են նույն միջավայրում: Երբ ընդհանուր է արժեհամակարգը, հետաքրքրությունները, կա փոխադարձ նվիրվածություն, ընկերությունը ամուր է և չպարտադրված: Մանուշակը Սոնայի մեջ գնահատում է ստեղծական միտքը և սկզբունքայնությունը, իսկ Սոնայի համար Մանուշը ջերմ ու հարազատ հոգի է...