Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Արտակ Գնունու հեղինակային հաղորդաշարը ներկայացնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 1700 -ամյա պատմությունը: Սցենարի հիմքում Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ազգապատումն» է: Հեռուստաշարի առաջին հատվածում ներկայացված է քրիստոնեության մուտքը Հայաստան, Ս. Թադեոս և Ս. Բարդուղեմեոս առաքյալների գործունեությունը և Հայաստանում քրիստոնեական առաջին համայնքների ձևավորման պատմությունը: Երկրորդ մասում Հայ եկեղեցու հիմնադիր, հզորագույն քրիստոնեական, ազգային և պետական գործիչ Ս. Գրիգոր Լուավորչի վարքն է: Երրոդում` Ս. Հռիփսիմեանց կույսերի պատմությունը՝ հնագիտական հետազոտությունների հենքի վրա: Դեպքերի ժամանակագրությունը կհասնի մինչև մեր օրերը:

Սահակ Պարթև


IV դարի վերջում հայոց հասարակական-քաղաքական կյանքի կազմակերպման   առաքելությունը դրվում է հայոց տասներորդ հայրապետի՝ Սբ. Սահակ Պարթևի ուսերին: Թերևս չկար հասարակական կյանքի մի բնագավառ, որտեղ Սբ. Սահակը չունենար որոշիչ դերակատարություն: Հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին ներկայացնում է հայրապետի վարքը: 

Հռիփսիմյանց կույսեր


Հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին ներկայացնում է Հռիփսիմյանց սուրբ կույսերի վարքը: Ներկայացվում է պատմական իրավիճակը, երբ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվեց ու հաստատվեց Հայաստանում:

Ազգապատում. մաս Ա


Հաղորդաշարը ներկայացնում է Հայ եկեղեցու պատմությունը: Ա մասի թեման քրիստոնեության տարածումն է Մերձավոր Արևելքում, Հայկական Միջագետքում (Աբգար թագավոր) և բուն Հայաստանում (Թադեոս և Բարդուղեմեոս առաքյալների քարոզչությունը): Հաղորդաշարը վարում է հեղինակը` պատմական գիտությունների թեկնածու, հնագետ Արտակ Գնունին:

Գրիգոր Լուսավորիչ. մաս Բ


Շարքի հեղինակ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին ներկայացնում է պատմաքաղաքական այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայասատանը Ք. Հ. 3-րդ դարի վերջում, Ս. Գրիգոր Լուսավորչի երկրային կյանքն ու գործունեությունը:

Գրիգոր Լուսավորիչ. մաս Ա


Շարքի հեղինակ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գնունին ներկայացնում է պատմաքաղաքական այն իրավիճակը, որում հայտնվել էր Հայասատանը Ք. Հ. 3-րդ դարի վերջում, Ս. Գրիգոր Լուսավորչի երկրային կյանքն ու գործունեությունը: