Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Հովհաննեսն ու Տիգրանը` Ջրվեժի դպիրները


Հովհաննեսի ու Տիգրանի առօրյան շատ հեգացած է: Երկուսն էլ երազում են ճարտարապետ դառնալ: Հաճախում են ավիամոդելավորման դասերի, ձիարշավարան, խնամում ձիերին: Սիրելի զբաղմունք է նաև Ջրվեժ Սբ. Աստվածածին եկեղեցում պատարագների մասնակցելը: Խոստովանում են, որ երբ հայրիկի հետ են խորան բարձրանում, ավելի ինքնավստահ են: 

Իջևանի դպիրները


Արսենը, Ժորան, Մկրտիչը, Վահանը, Դավիթն ու Միքայելը Իջևանում են ապրում: Տղաների կիրակին սկսվում է եկեղեցուց: Պատարագից հետո ընկերներով զբաղվում են խեցեգործությամբ, ֆուտբոլ են խաղում, հեծանիվ քշում: Ասում են, որ իրենց համախմբում ու ոգևորում է Բագրատ սրբազանը, կիրակին ավելի ուրախ է, երբ սրբազանի հետ են: 

Օձունի դպիրները


Վրթանես քահանա Բաղալյանի համար հաճելի անակնկալ էր, երբ որդիներն ու դուստրը խնդրեցին մասնակցել ու օգնել իրեն պատարագների ժամանակ: Պետրոսը, Սողոմոնն ու Սեդան մայրիկի հետ սկսեցին սովորել շարականները…

Ծաղկազարդը Սբ. Երրորդությունում


Ծաղկազարդը մանուկ դպիրների ամենասպասված տոներից է: Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցին նույնպես այդ օրը մանկաշատ էր: Թե ինչպես անցկացրեցին իրենց օրը, սիրով մեզ պատմեցին մեր փոքրիկ հերոսները: 

Յուրան


Յուրան օրը չի պատկերացնում առանց Սբ. Գևորգ եկեղեցու: «Ամեն առավոտ վազում եմ եկեղեցի, հետո՝ դպրոց… երազում եմ հոգևորական դառնալ, գիտեմ, որ լավ պիտի սովորեմ»: 

Ագնեսան


Ամեն կիրակի Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցում կարելի է հանդիպել փոքրիկ Անգեսային, երգչախմբում երգելիս: Թե ինչպես նա հաղթահարեց շարական սովորելու դժվարությունը, ինչպես է մասնակցում պատարագներին և ինչով է զբաղվում առօրյայում, պատմում է մեր փոքրիկ հերոսուհին: 

Սուրբ Ծնունդ


«Մանուկ դպիրներ» հաղորդաշարի հերոսների համար Սուրբ Ծնունդը  լի էր հաճելի անակնկալներով: Նրանք առաջին անգամ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի խորան բարձրացան ու  Վեհափառ հայրապետի հետ մասնակցեցին պատարագին: Անմոռանալի օրվա մասին պատմում են մանուկ դպիրները:   

Սբ. Հովհաննես եկեղեցու Նարեկը


Նարեկը երազում է շախմատի աշխարհի չեմպիոն դառնալ: Նրան հանդիպել ենք Երևանի Ս. Հովհաննես եկեղեցում, ամեն կիրակի հաճախում է այստեղ, շապիկ հագնում ու մասնակցում պատարագի: 

Թալինի դպիրները


Էդմոնը, Ռաֆայելն ու Մարտունը ընկերացան եկեղեցում, նրանց ամեն կիրակի Թալինի Սբ. Գևորգ կամ Մաստարայի Սբ. Հովհաննես եկեղեցիներում մասնակցում են պատարագի:                                                                                              Սկզբում մենակ էի, ավելի դժվար էր, - ասում է վեցնամյա Էդմոնը,-հիմա, երբ եկեղեցի եկան Ռաֆայելն ու Մարտունը, ավելի ուրախ ու հետաքրքիր է:

Սբ. Սարգիս եկեղեցու Էրիկը


«Փոքր հասակից ծնողներիս հետ միշտ հաճախում էի եկեղեցի, բայց 13 տարեկանում միայն համարձակվեցի տեր հորը խնդրել, որ շապիկ հագնեմ»: Էրիկը սովորում է  ժեստերի լեզուն, ուզում է ծնողներին օգնել, որ պատարագը հասկանան: Էրիկի հետաքրքրությունները մեծ են՝ Երևանի Ս. Սարգիս եկեղեցում շապիկ է հանգում, «Թումո» է հաճախում, ընկերների հետ ակտիվ ժամանակ անցկացնում: Որոշել է ճեմարան ընդունվել ու քահանա դառնալ, ինչպես իր սիրելի տեր Եսային: 

Սբ. Զորավոր եկեղեցու Հայկը


Հայկը հայրիկի հետ ամեն կիրակի Սբ. Զորավոր եկեղեցում շապիկ է հագնում, մասնակցում պատարագի: Ասում է՝ ընտանիքի հետ շատ լավ է եկեղեցում: Որոշել է դառնալ կամ հոգևորական, կամ ֆուտբոլիստ, կամ երաժիշտ: 

Սբ. Երրորդություն եկեղեցու Արմենը


«Սկզբում ես եմ շապիկ հագել, հետո՝ հայրիկս: Ես եմ նրան երգերը սովորեցրել»: Մեր հերոսը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու մանուկ դպիր Արմենն է: