Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Հեղինեն


Մի ուխտագնացությունից հետո Հեղինեն որոշեց գնալ Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա դասերին, հետո սկսեց մասնակցել պատարագներին, իսկ հետո... 

Alt

Եվ ամեն կիրակի


Բազմանդամ ընտանիքի համար ամեն կիրակի եկեղեցում լինելը ընտանեկան բարի սովորույթ է: Երեխաները՝ Հովհաննեսը, Գրիգորն ու Մարիամը հայրիկին համարում են իրենց լավագույն ուսուցիչը, տղաները ամեն կիրակի հոր հետ խորան են բարձրանում: Մանուկ դպիրները նաև Կաթողիկե Ս. Ատվածածին եկեղեցու հոգևոր հովվի՝ Տեր Ավետիս քահանայի մեծագույն ուրախությունն են:

Դավիթը


«Այնքան անհանգիստ երեխա էր, մտածում էինք՝ կկարողանա՞ երկու ժամ կանգնել, շատ էինք զարմացել, որ ուզում է Խորան բարձրանալ ու այնտեղից մասնակցել պատարագներին: Դիմեցինք տեր Նորայրին...»  

Alt

Հայկը


Հայկն ու Նուշիկը ոչ միայն քույր ու եղբայր են, այլև՝ լավ ընկերներ: Սիրում են միասին շարականներ սովորել: Ամեն կիրակի Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում Հայկը պատարագի ժամանակ խորան է բարձրանում, իսկ Նուշիկը երգում է երգչախմբում:

Էդգարը


Էդգարը ֆուտբոլ շատ է սիրում, բայց որոշել է հոգևորական դառնալ, չնայած պնդում է, որ սպասվելիք բոլոր դժվարությունների մասին գիտի: Երբ առաջին անգամ խորանի վրա տեսավ իր հասակակիցներին, ոգևորված խնդրեց հորեղբորը՝ Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու ավագ քահանա Տ. Նորայրին, թույլ տալ իրեն խորան բարձրանալ: Առաջին դժվարությունը հաղթահարված է... 

Զորավոր մանկունք


Գրիգոր քահանա Գրիգորյանը համոզված է, որ հոգևոր երգը երեխաներին եկեղեցի բերեց և համախմբեց: «Զորավոր մանկունք» երգչախումբը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ, արդեն հասցրել է հանդես գալ համերգային բեմերում, ինչպես նաև` եկեղեցում: Այս անգամ նրանք կատարում են Սուրբ Ծննդյան տոնի երգեր:

Alt

Հայկը և Մարիամը


Երբ մայրիկը սկսեց երգել Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում, փոքրիկ Մարիամը չկարողացավ անտարբեր մնալ...

Alt

Երգի լույսը


Մարգարիտան և Նունեն երգում են Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երգչախմբում: Սիրում են հատկապես ուխտագնացությունները, երբ միասին ճամփորդում են, երգում, այցելում տարբեր եկեղեցիներ: Իսկ երազանքները տարբեր են. Մարգարիտան երազում է դառնալ ռազմական բժիշկ, Նունեն՝ երգչուհի...  

Alt

Սամվելը


Երկար սպասելուց հետո, վերջապես, իրականացավ Սամվելի երազանքը. մկրտվեց, շապիկ հագավ ու բարձրացավ խորան: Կիրակիները ավելի ուրախ ու բովանդակալից    դարձան, ընտանիքով են հաճախում Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցի: Սամվելը փոքրիկ քրոջն օգնում է, որ նա էլ եկեղեցու երգչախմբում երգի: Շատ է ուզում հոգևորական դառնալ...  

Alt

Սարգիսը


Ամեն կիրակի զբոսնել, շախմատ խաղալ, կիթառ նվագել, ջանալ իրականացնել որոշումը՝ դառնալ իրավաբան: Սա Աշտարակի սբ. Մարիանե եկեղեցու մանուկ դպիր Սարգսի առօրյան է:  Մյուս մանրամասների մասին պատմում են տեր հայրը, քույրը և հենց ինքը՝ Սարգիսը:    

Alt

Հակոբի երազը


Արդեն երեք տարի է, Հակոբի ընտանիքը հաճախում է Օշականի Սբ. Մաշտոց եկեղեցի: Սկզբում շատ դժվար էր երեք ժամ մասնակցել պատարագին: Բան չէի հասկանում: Բայց երբ Հակոբիկին տեսա խորանի վրա... Հիմա եմ հասկանում, ինչ ենք կորցրել նախկինում»,-ասում է Հակոբի մայրը: Իսկ ամեն ինչ սկսվեց Հակոբի երազից...

Alt

Իմ Ծաղկազարդը


Ես ամբողջ գիշեր ուրախությունից չքնեցի, անընդհատ ձայնավարժություններ էի անում»: 
Մենք ավելի լավ երգեցինք, քան ճեմարանականները»:
Իրականացավ իմ մեծ երազանքը՝ մեներգել Մայր Տաճարի խորանին»: 
Ծաղկազարդի տոնին Մանուկ դպիրներ» հաղորդաշարի հերոսները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուր էին Ամենայն հայոց հայրապետին: