Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Alt

Սամվելը


Երկար սպասելուց հետո, վերջապես, իրականացավ Սամվելի երազանքը. մկրտվեց, շապիկ հագավ ու բարձրացավ խորան: Կիրակիները ավելի ուրախ ու բովանդակալից    դարձան, ընտանիքով են հաճախում Մասիսի Սբ. Գևորգ եկեղեցի: Սամվելը փոքրիկ քրոջն օգնում է, որ նա էլ եկեղեցու երգչախմբում երգի: Շատ է ուզում հոգևորական դառնալ...  

Alt

Սարգիսը


Ամեն կիրակի զբոսնել, շախմատ խաղալ, կիթառ նվագել, ջանալ իրականացնել որոշումը՝ դառնալ իրավաբան: Սա Աշտարակի սբ. Մարիանե եկեղեցու մանուկ դպիր Սարգսի առօրյան է:  Մյուս մանրամասների մասին պատմում են տեր հայրը, քույրը և հենց ինքը՝ Սարգիսը:    

Alt

Հակոբի երազը


Արդեն երեք տարի է, Հակոբի ընտանիքը հաճախում է Օշականի Սբ. Մաշտոց եկեղեցի: Սկզբում շատ դժվար էր երեք ժամ մասնակցել պատարագին: Բան չէի հասկանում: Բայց երբ Հակոբիկին տեսա խորանի վրա... Հիմա եմ հասկանում, ինչ ենք կորցրել նախկինում»,-ասում է Հակոբի մայրը: Իսկ ամեն ինչ սկսվեց Հակոբի երազից...

Alt

Հայկը


Հայկն ու Նուշիկը ոչ միայն քույր ու եղբայր են, այլև՝ լավ ընկերներ: Սիրում են միասին շարականներ սովորել: Ամեն կիրակի Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում Հայկը պատարագի ժամանակ խորան է բարձրանում, իսկ Նուշիկը երգում է երգչախմբում:

Alt

Իմ Ծաղկազարդը


Ես ամբողջ գիշեր ուրախությունից չքնեցի, անընդհատ ձայնավարժություններ էի անում»: 
Մենք ավելի լավ երգեցինք, քան ճեմարանականները»:
Իրականացավ իմ մեծ երազանքը՝ մեներգել Մայր Տաճարի խորանին»: 
Ծաղկազարդի տոնին Մանուկ դպիրներ» հաղորդաշարի հերոսները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուր էին Ամենայն հայոց հայրապետին: 

 

Alt

Երկու աղոթք


Ռոմանն ու Գևորգը հաճախում են Աշտարակի Սբ. Մարինե եկեղեցի: Գևորգը երազում է օդաչու դառնալ, Ռոմանը՝ հոգևորական: Եկեղեցում ընկերներ շատ ունեն: Թե ինչով են նրանք տարբերվում բակի ու դպրոցի տղաներից, պատմում են մեր մանուկ դպիրները:

Alt

Ստեփանը


Ստեփանը որոշել է երկու կարևոր բան՝ դառնալ լողի չեմպիոն ու հոգևորական: Գիտի, որ երկու նպատակի համար էլ շատ դժվարություններ պիտի հաղթահարի… 

Alt

Նարեկը


Մի անգամ Նարեկը օրենքի» գիրք գտավ, կարդաց ու որոշեց իրավաբան դառնալ. չի սիրում, երբ խախտում են օրենքը: Իսկ մինչ այդ, ամեն կիրակի սիրով շապիկ է հագում, եղբոր ու հայրիկի՝ Տ. Վարդան քահանա Գափոյանի հետ մասնակցում պատարագներին: 

Alt

Վաչեն


Վաչեն երազում է քահանա դառնալ, շարունակել հայրիկի՝ Զաքարիա քահանա Ավետիսյանի ուղին: Ամենակարևորը ցանկությունն է, համոզված է Վաչեն, ու անկեղծ աղոթելը, որ երազանքներն իրականանան:

Էրիկը


Մի առիթով Հառիճավանքում երգելուց հետո Էրիկը որոշում է դպիր դառնալ, շապիկ հագնել ու մասնակցել պատարագի: Ինչ է նա տանում իր հետ տուն ամեն պատարագից հետո՝ Էրիկը պատմում է մեր տեսախցիկի առջև...  

Alt

Տիգրանի աղոթքը


Աստծուն մենք ուրախացնում ենք մեր աղոթքներով: Աղոթում եմ զինվորների համար, որ միշտ խաղաղություն լինի ամենուր»,-ասում է Տիգրանը: Նա երազում է հոգևորական դառնալ: Տիգրանն անհամբեր սպասում է զինվոր եղբոր վերադարձին, որ եղբայրներով հայրիկի հետ բարձրանան խորան: 

Էդգարը


Էդգարը ֆուտբոլ շատ է սիրում, բայց որոշել է հոգևորական դառնալ, չնայած պնդում է, որ սպասվելիք բոլոր դժվարությունների մասին գիտի: Երբ առաջին անգամ խորանի վրա տեսավ իր հասակակիցներին, ոգևորված խնդրեց հորեղբորը՝ Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու ավագ քահանա Տ. Նորայրին, թույլ տալ իրեն խորան բարձրանալ: Առաջին դժվարությունը հաղթահարված է...