Շարքի  հերոսները դպրոցահասակ երեխաներ են՝ իրենց հետաքրքրություններով և հոգսերով: Բայց կա մի բան, որ նրանք անում են մեծ ջանասիրությամբ` շապիկ են հագնում և Խորան բարձրանում. ծառայում եկեղեցում որպես դպիր:   
Յուրաքանչյուր  հաղորդում մի պատմություն է, եկեղեցու հետ հաղորդակցության մի դեպք:
 
Պարբերականությունը՝ երկուշաբթի, ժամը 21:00-ին

Alt

Հայկը


Հայկն ու Նուշիկը ոչ միայն քույր ու եղբայր են, այլև՝ լավ ընկերներ: Սիրում են միասին շարականներ սովորել: Ամեն կիրակի Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում Հայկը պատարագի ժամանակ խորան է բարձրանում, իսկ Նուշիկը երգում է երգչախմբում:

Alt

Իմ Ծաղկազարդը


Ես ամբողջ գիշեր ուրախությունից չքնեցի, անընդհատ ձայնավարժություններ էի անում»: 
Մենք ավելի լավ երգեցինք, քան ճեմարանականները»:
Իրականացավ իմ մեծ երազանքը՝ մեներգել Մայր Տաճարի խորանին»: 
Ծաղկազարդի տոնին Մանուկ դպիրներ» հաղորդաշարի հերոսները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հյուր էին Ամենայն հայոց հայրապետին: 

 

Alt

Երկու աղոթք


Ռոմանն ու Գևորգը հաճախում են Աշտարակի Սբ. Մարինե եկեղեցի: Գևորգը երազում է օդաչու դառնալ, Ռոմանը՝ հոգևորական: Եկեղեցում ընկերներ շատ ունեն: Թե ինչով են նրանք տարբերվում բակի ու դպրոցի տղաներից, պատմում են մեր մանուկ դպիրները:

Alt

Ստեփանը


Ստեփանը որոշել է երկու կարևոր բան՝ դառնալ լողի չեմպիոն ու հոգևորական: Գիտի, որ երկու նպատակի համար էլ շատ դժվարություններ պիտի հաղթահարի… 

Alt

Նարեկը


Մի անգամ Նարեկը օրենքի» գիրք գտավ, կարդաց ու որոշեց իրավաբան դառնալ. չի սիրում, երբ խախտում են օրենքը: Իսկ մինչ այդ, ամեն կիրակի սիրով շապիկ է հագում, եղբոր ու հայրիկի՝ Տ. Վարդան քահանա Գափոյանի հետ մասնակցում պատարագներին: 

Alt

Վաչեն


Վաչեն երազում է քահանա դառնալ, շարունակել հայրիկի՝ Զաքարիա քահանա Ավետիսյանի ուղին: Ամենակարևորը ցանկությունն է, համոզված է Վաչեն, ու անկեղծ աղոթելը, որ երազանքներն իրականանան:

Էրիկը


Մի առիթով Հառիճավանքում երգելուց հետո Էրիկը որոշում է դպիր դառնալ, շապիկ հագնել ու մասնակցել պատարագի: Ինչ է նա տանում իր հետ տուն ամեն պատարագից հետո՝ Էրիկը պատմում է մեր տեսախցիկի առջև...  

Alt

Տիգրանի աղոթքը


Աստծուն մենք ուրախացնում ենք մեր աղոթքներով: Աղոթում եմ զինվորների համար, որ միշտ խաղաղություն լինի ամենուր»,-ասում է Տիգրանը: Նա երազում է հոգևորական դառնալ: Տիգրանն անհամբեր սպասում է զինվոր եղբոր վերադարձին, որ եղբայրներով հայրիկի հետ բարձրանան խորան: 

Էդգարը


Էդգարը ֆուտբոլ շատ է սիրում, բայց որոշել է հոգևորական դառնալ, չնայած պնդում է, որ սպասվելիք բոլոր դժվարությունների մասին գիտի: Երբ առաջին անգամ խորանի վրա տեսավ իր հասակակիցներին, ոգևորված խնդրեց հորեղբորը՝ Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու ավագ քահանա Տ. Նորայրին, թույլ տալ իրեն խորան բարձրանալ: Առաջին դժվարությունը հաղթահարված է... 

Alt

Տիգրանը


Եթե անկեղծ աղոթես, անպայման երազանքներդ կիրականանան»,-համոզված է Տիգրանը: Սուրբ Սարգիս եկեղեցում ամեն կիրակի պատարագներին մասնակցելը և գրաբարով աղոթքներ ու սաղմոսներ կարդալը նրա համար շատ կարևոր են ու հաճելի: Մայրը մեծ ուրախություն է ապրում՝ տեսնելով տղայի սերն ու խանդավառությունը:

Alt

Երեք գույն


Երկրաշարժեր լինում են, որովհետև աղոթքները քիչ են, դրա համար ես խորանի վրա շատ եմ աղոթում, որ երկրաշարժ չլինի» -ասում է փոքրիկ Սպարտակը: Նա մեծ եղբոր՝ Սամվելի օրինակով շապիկ է հագնում և ամեն կիրակի մասնակցում է պատարագներին, իսկ քույրիկը՝ Նելլին երգում է եկեղեցու երգչախմբում: Նրանք Առինջի Սբ. Հովհաննես եկեղեցու երեք գույնն» են՝ երեքն էլ ինքնատիպ ու հետաքրքիր:

Alt

Զինվորիկը


Երբ խորանի վրա եմ, ինձ Աստծո զինվորիկ եմ զգում», -ասում է 12-ամյա Լևոնը:
Նա Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում պատարագի է մասնակցում, իսկ կիրակնօրյա դպրոցում սովորում է ժեստերի լեզուն ընկերների հետ շփվելու համար: Լևոնի ընտանիքը ուրախ է՝ տեսնելով տղայի սերն ու ոգևորությունը: