Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 12.06.2017


Համազգային թատրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Գիթրիի «Արի երազենք» ներկայացումը: 
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է քանդակագործ, նկարիչ Ալբերտ Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը:
Բացվել է անիմատոր, նկարիչ Գոհար Սարգսյանի առաջին ցուցահանդեսը:
ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկել է «Արտ Ֆեստ» երիտասարդական փառատոնը:
«Թզուկ-մզուկը» հեքիաթի հիման վրա ռեժիսոր Արմեն Սաֆարյանը համանուն ներկայացում է բեմադրել: 
 

Մշակութային ազդագիր 05.06.2017


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի Երևանում կանցկացվի հուլիսի 9-ից 16-ը: 
Երևանում անցկացվում է «Մեկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը:
«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվել է «Որ չկորչեն անհետ…Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» նոր վավերագրական ֆիլմը:
Նկարիչների միությունում Հայաստանի առաջին Հանրապետության 99-ամյա տարեդարձին նվիրված Հանրապետական ցուցահանդես է բացվել:

Մշակութային ազդագիր 29.05.2017


Ազգային պատկերասրահում բացվել է «Արքայական փայլ. Պրուսական դղյակներն ու այգիները Բրանդենբուրգում և Բեռլինում» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Հայաստանի «Թեքեյան» մշակութային միությունում ամենամյա միջազգային մրցանակաբաշխություն է անցկացվել:
Մայիսի 22-26-ը Երևանում անցկացվել է Իտալական ֆիլմերի շաբաթ:
Երևանի տիկնիկների պատկերասրահում երեք օր ցուցադրվեցին վիրահայ արվեստագետ Արմեն Հովհաննիսյանի տիկնիկները:

Մշակութային ազդագիր 22.05.2017


«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» կարգախոսի ներքո «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվեց մայիսի 20-ին:
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է «Օտարները հայ ճարտարապետության մասին» ցուցահանդեսը:
«Հովարդ Կարագյոզյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի մեկնարկել է «Ինտեգրում թանգարանի միջոցով» ծրագիրը: 
Աշխատանքներ թանգարանային ոլորտում. ձեռքբերումների ու բացթողումների մասին է տեսանյութը:

Մշակութային ազդագիր 15.05.2017


«Մի գրքաչափ ժպիտ» խորագրով միջոցառումը՝ «Հայ գիրք» գրախանութում:
Գերմանացի արվեստագետներ Հորսթ Հոհայզելի և Անդրեաս Քնիցի «Ջախջախված պատմություն. հակադրված հիշատակի արվեստը» խորագրով դասախոսություն հանդիպումը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը համալրվել է «Քարերը հավաքելու ժամանակը» ներկայացմամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատրյան-Թըրքոթի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի ռուսերեն հրատարակության շնորհանդեսը:

Մշակութային ազդագիր 08.05.2017


«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է «Սարգիս Մուրադյանի լույսն ու ստվերը» խորագրով ցուցահանդես:
«Անտիկյան» ցուցասրահում բացվել է Արարատ Սարգսյանի «Լենդուտա» նոր նախագծի ցուցադրությունը:
Սերգեյ Փարաջանովի թանգարանում պերֆորմանսով հանդես են եկել ավստրալացի արվեստագետներ Էլնազ Շեշգելանին և Սիմոն Ֆիշերը:
Ամփոփվեց «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ փառատոնը:
Մոսկվայի տանն ամփոփվեցին գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016-ի» արդյունքները:

Մշակութային ազդագիր 01.05.2017


Լեհաստանի կառավարության աջակցությամբ Լվովի հայկական տաճարի 650-ամյա տարեգրությանը նվիրված ցուցահանդես է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում:
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բերված ծաղիկները երկրորդ կյանք են ստանում:
Մեկնարկել է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ հոբելյանական փառատոնը:
Նկարիչների միությունում բացվել է «Ես եմ» խորագրով ցուցահանդես՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ:

Մշակութային ազդագիր 24.04.2017


Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը ցուցադրվեց նաև Հայաստանում:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հանդիսատեսին ներկայացվեց «Սովորական օր» տրագիկոմեդիկ մոնոներկայացումը:
Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանի 80-ամյակին նվիրված ցերեկույթ անցկացվեց:
«Աշխատանք և հիշողություն» ընդհանուր խորագրի ներքո Երևանում բացվեցին հրեա արվեստագետ Ավրահամ Էիլաթի աշխատանքների ցուցադրությունները:

Մշակութային ազդագիր 17.04.2017


Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Պատմություն դարձած ժամանակը» խորագրով ցուցահանդես:
Չարենցի թանգարանում բացվել է Գետիկ Բաղդասարյանի քանդակների ժամանակավոր ցուցադրություն:
Իսրայելցի հետազոտող, դասախոս, ցեղասպանությունների մասնագետ Յաիր Օրոնի «Փրկիչներ և մարտիկներ» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:
Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը քսան տարեկան է:
Նկարիչների միությունում բացվել է 13-ամյա Էդվին Հովսեփյանի անհատական ցուցահանդեսը:

Մշակութային ազդագիր 10.04.2017


Անդրադարձ անվանի ճարտարապետ, հետազոտող Թորոս Թորամանյանի ստեղծագործական կյանքին:
Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի արդյունքները:
Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվեց սերբ գրաֆիկ-նկարչուհի Միրյանա Տոմաշևիչի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Ազատությունն այլընտրանք չունի. Անկախություն խորագրով ցուցահանդես է բացվել Երևան քաղաքի պատմության թանգարանում:
Նկարիչների միությունում ցուցադրվեցին երիտասարդ արվեստագետների աշխատանքներ, որոնց հեղինակները հավակնում են Նախագահի մրցանակին:

Մշակութային ազդագիր 03.04.2017


Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին «Արտավազդը» 26-րդ անգամ ամփոփեց տարվա հետաքրքիր թատերական աշխատանքները:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպվեց 2017 թվականին «Օսկարի» առաջադրված «Թաքնված կերպարներ» ֆիլմի ցուցադրությունը:
«Ասլամազյանների արևոտ Հնդկաստանը» խորագրով ցուցահանդես է բացվել Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում»:
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսի նախաձեռնությամբ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան են վերադառնում մեծ կոմպոզիտորի անձնական կահույքի մասեր:

Մշակութային ազդագիր 27.03.2017


«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես:
Մեր քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկում սկսեց գործել Երևանի տիկնիկների թանգարանը:
ՀՀ մշակույթի նախարարության և «Լոֆթ» կենտրոնի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել մարզային գրադարաններում բարեփոխումներ ու թարմացումներ կատարելու ուղղությամբ:
Մարտի 20-ից 26-ը ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոն անցկացվեց:
Գեղագիտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ իրանական գեղագրերի, լուսանկարների և իրանական ազգային նվագարանների ցուցադրություն:
Խճանկար