Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Alt

Մշակութային ազդագիր 23.02.2015


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ մեծ գրողի երևանյան թանգարանում:
Արդեն ութերորդ տարին է՝ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը նշում ենք նաև գիրք նվիրելու օրը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 11-րդ անգամ անցկացվել է Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը:
Երկար լռությունից հետո Տիգրան Պասկևիչյանը միանգամից երկու նոր գիրք է ներկայացրել՝ Դոն Կիխոտի օրագիրը» և Ձնեմարդու ավետարանը»:
Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվել է Որբերի ընտանիքը» նոր բեմադրությունը:
Ժողովրդական արվեստի թանգարանում բացվել է նկարիչ Արմեն Վահրամյանի Թումանյանական աշխարհում» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Շաբաթվա հաբելյանները: 

 

Alt

Մշակութային ազդագիր 16.02.2015


Փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանը կդառնար 80 տարեկան:
Մատենադարանում ներկայացվել է լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի նոր պատկերագիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը:
Ռուսական արվեստի թանգարանը նշում է հիմնադրման 35 և բացման 30-ամյա հոբելյանները:
Խամաճիկների թատրոնում ներկայացվել է Թոմ Սոյերի արկածները» նոր բեմադրությունը:
Նոր գրքեր գրախանութներում
Միջազգային լրահոս
Շաբաթվա հոբելյանները 

 

Alt

Մշակութային ազդագիր 09.02.2015


Փետրվարի 9-ին լրանում է Վահան Տերյանի 130-ամյակը: 
Գրողները, մշակույթի գործիչներն ու արվեստասերը փետրվարի 3-ին Կոստան Զարյանի հուշատախտակի մոտ հարգանքի տուրք են մատուցել մեծ գրողին:
Ռեժիսոր Արամ Շահբազյանը ներկայացրել է իր Մոսկվիչ, իմ սեր» նոր ֆիլմը:
Հունվարին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ամսվա գիրք է հայտարարել Սարգիս Թորոսյանի հուշագրությունը:
Փետրվարի 6-ին Գրողների միությունում ամենամյա մրցանակներ են շնորհվել գրողների, թատերագիրների և լրագրողների:
Նոր գրքեր գրախանութներում
Շաբաթվա հոբելյանները

 

Alt

Մշակութային ազդագիր 02.02.2015


Կոմիտասի անվան զբոսայգում բացվել է վարդապետի թանգարան-ինստիտուտը:
Գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը Երևանում ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին իր Սպի» ֆիլմը:
Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը՝ Հայաստանում և արտերկրում:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Դրախտ երկրի վրա» լուսանկարների ցուցահանդեսը:
Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրել է Երիտասարդ գրողների անթոլոգիան»:
Նոր գրքեր գրախանութներում
Շաբաթվա հոբելյանները 

 

Alt

Մշակութային ազդագիր 26.01.2015


Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու նոր պատբերական է ներկայացրել:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հայաստան է բերվել Ակիմ Ավանեսյանի Դարից դար» կտավը: 
Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ երեք օր Ժամանակակից արվեստի թանգարանում պատանիների համար արվեստի միջոցառում-պարապմունք է անցկացվել:
Անտարես» հրատարակչությունը հունվարի 24-ին անցկացրել է Նոբելյան մրցանակակիրներ» շարքով լույս ընծայված Օրհան Փամուքի Իմ անունը Կարմիր է» և Էլֆրիդե Ելինեկի Դաշնակահարուհին» գրքերի շնորհանդեսը և Գրական Սըր» մրցանակաբաշխությունը: 
Նոր գրքեր գրխանութներում
Շաբաթվա հոբելյանները

 

Alt

Մշակութային ազդագիր 19.01.2015


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվում է Պատասխան 100 տարի անց» համալիր նախագիծը: 
Ապագան անցյալում» խորագրի ներքո Կալենցի թանգարանում վեց արվեստագետի աշխատանք է ներկայացված, որոնք բացահայտում և վերաիմաստավորում են թանգարան և արխիվ հասկացությունները:
Հայկական գիտական համագործակցությունը մեկ ժողովածուում է ամփոփել համացանցում տեղադրված հայկական հեքիաթները:
Տեղի է ունեցել ռեժիսոր Տիգրան Խզմալյանի Հայոց թագուհիներ՝ դքսուհուց մինչև ստրկուհի» ֆիլմի պրեմիերան:
Նոր գրքեր գրախանութներում:
Մշակութային խճանկար:
Շաբաթվա հոբելյանները:  

 

Alt

Մշակութային ազդագիր 12.01.2015


Ժողովրդական արվեստի Հանգույց» կրթաշակութային հիմնադրամը:
Երևանյան թատրոնների ամանորյա տոնկան ներկայացումները:
Գեղանկարիչ Լևոն Աբրահամյանի պլաստիլինե տիկնիկները: 
Նոր գրքեր գրախանութներում:
Միջազգային լրահոս:
Շաբաթվա հոբելյանները: 

 

Alt

Մշակութային ազդագիր 29.12.2014


ՀՀ մշակույթի նախարարի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը: 
Ինչ գրեցինք, թարգմանեցինք, ում հետ հանդիպելու առիթ ունեցանք այս տարի:
Ինչ հրատարակվեց և ինչ կարդացինք այս տարի:
Ինչ վրձնեցինք և ցուցադրեցինք այս տարի:
Ինչ նկարեցինք ու դիտեցինք այս տարի:  
Ինչ բեմադրեցինք և ում ծափահարեցինք այս տարի:
Ուր գնացինք, ինչ տեսանք ու ինչ ցույց տվեցինք այս տարի:   

 

Alt

Մշակութային ազդագիր 22.12.2014


Համազգային պետական թատրոնում բեմադրվել է Գուրգեն Խանջյանի Արտավազդ Շիդար» պիեսը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Հովհ. Թումանյանի թանգարանում բացվել է Օժիտ. Ժանյակազարդ հուշեր ծննդավայրից» ցուցահանդեսը:
Ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը դասախոսություն է կարդացել Ղարաբաղյան շարժումը և ցեղասպանության հիշողությունը. հին մարտահրավերներ-նոր միտումներ» թեմայով:
Դեկտեմբերի 17-ից 19-ը անցկացվել է Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Խորենացի 26 հասցեում բացվել է Խորհրդային Հայաստանի առաջին կին օդաչուի՝ Նինել Ղարաջյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
Նոր գրքեր գրախանութներում
Շաբաթվա հոբելյանները

 

Alt

Մշակութային ազդագիր 15.12.2014


Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 20-րդ դարի 50-60-ական թվականների հայկական գրաֆիկա. նվիրատվություն» խորագրով ցուցահանդեսը:
Մշակույթների երկխոսություն» հիմնադրամն ամփոփել է այս տարվա գործունեությունը:
Օրդֆիլմ» կինոընկերությունը 5 տարեկան է:
Ամփոփվել են Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով զանգվածային լրատվամիջոցների 12-ամյա մրցույթի արդյունքները:
Ռեժիսոր Վահե Յանի Գնդապետին ոչ-ոք չի գրում» վավերագրական ֆիլմը Կանադայի Նուռ» կինոփառատոնում արժանացել է Տարվա լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ մրցանակին:
Անգլիական սիրված ու ճանաչված Երեք խոզուկները» հեքիաթի մոտիվներով նոր հեքիաթ-մյուզիքլ է բեմադրվել:
Նոր գրքեր գրախանութներում
Շաբաթվա հոբելյանները 

 

Alt

Մշակութային ազդագիր 08.12.2014


Հայկական լավաշն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային  ժառանգության ներկայացուցչական ցանկում: 
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվել է թանգարանային կրթության կենտրոն: 
Թուրինի 32-րդ միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի Հայկ. փախուստ» ժապավենը Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի:
ՆՓԱԿ-ում բացվել է երիտասարդ նկարիչ Վահագն Համալբաշյանի անհատական ցուցահանդեսը:
Ռուսաստանի խոշորագույն թանգարանը՝ Էրմիտաժը, նշում է հիմնադրման 250-ամյակը:
Նոր գրքեր գրախանութներում
Շաբաթվա հոբելյանները 

 

Alt

Մշակութային ազդագիր 01.12.2014


Սիրելի Պամելա». պրեմիերա Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում:  
Կինը Մուրադյանի արվեստում» ցուցահանդեսով բացվել է Սարգիս Մուրադյան պատկերասրահը»:
Սերունդներ». ցուցահանդես Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:  
Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի աշխատանքները՝ Հայաստանի ազգային պատկերասրահում: 
Նկարիչ Խաչատուր Ազիզյանի աշխատանքները՝ կրկին Երևանում:
Մոյրաների նոթատետրից». լույս է տեսել Անուշ Ասլիբեկյանի ժողովածուն:
Նոր գրքեր գրախանութներում
Շաբաթվա հոբելյանները