Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Alt

Մշակութային ազդագիր 04.11.2013


Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան տասը տարեկան է: Կազմակերպությունն իր հոբելյանը նշել է Թումանյանի թանգարանում՝ Ստեղծագործում են թանգարանների աշխատողները» ցուցահանդեսով:
Փառատոնային 5 օր և 5 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ: Նոյեմբերի 2-ից 6-ը Հայաստանում անցկացվում է ճապոնական ֆիլմերի փառատոն:
Հայ գիրք» գրախանութում իր ընթերցողներին է հանդիպել բանաստեղծ Ավագ Եփրեմյանը:
Արվեստաբան Գայանե Իգիթյանը Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանին նվիրված եռալեզու պատկերագիրք է հրատարակել: Շնորհանդեսը նոյեմբերի 1-ին ՀայԱրտ» մշակութային կենտրոնում էր:

Alt

Մշակութային ազդագիր 28.10.2013


Գրական տապան» ամենամյա գրական փառատոնն այս տարի շուրջ 50 մասնակցի է հյուրընկալել:
Լեհ հայտնի գրող Յանուշ Վիշնևսկին Զանգակ» գրատանը հանդիպել է հայ ընթերցողների հետ:
Իտալացի բանաստեղծ Կլաուդիո Պոցցանին Իսահակյանի անվան գրադարանում ընթերցել է իր նոր ստեղծագործությունները:
5-րդ անգամ մեկնարկել է Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնը: Այս տարի այն հայկական անիմացիայի 75-ամյակին է նվիրված:

Alt

Մշակութային ազդագիր 21.10.2013


Հայաստանում անցկացվել է Արարատի ստորոտին» խորագրով միջազգային 3-րդ մեդիաֆորումը:
Հայաստանի գրողների միության` մի քանի ժամ տևած համագումարում Միության նոր նախագահ է ընտրվել:
Գիտությունների ազգային ակադեմիան արդեն իր օրհներգն ունի: Հանդիսավորությամբ նշվել է Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակը:
Թատերական գործիչների միությունում ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, ռեժիսոր Հրաչյա Աշուղյանի 75-ամյակին նվիրված երեկո է անցկացվել:

Alt

Մշակութային ազդագիր 14.10.2013


Հայաստանի ազգային պատկերասրահի մուտքի մոտ բացվել է հիմնադրի՝ Ռուբեն Դրամբյանի հուշատախտակը: Նրա դուստրն էլ՝ Իրինա Դրամբյանը, պատկերասրահին է նվիրել Մարկ Շագալի Ամառանոց Զաորշեյում. ինտերիեր» ստեղծագործությունը:
Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Հայկական գորգագործության ավանդույթները» խորագրով ցուցահանդեսը՝ Էրեբունի-Երևան 2795 տոնակատարությունների շրջանակում:
Ճապոնացի դերասան Մակոտո Ինոե Ինդը Տիկնիկային թատրոնի բեմում ներկայացրել է Շեքսպիրի Ռիչարդ երրորդը»՝ միանգամայն այլ մեկնաբանությամբ:

Alt

Մշակութային ազդագիր 07.10.2013


Նիցշեն մշակույթի համատեքստում». ԵՊՀ-ում հոկտեմբերի 1-ից 3-ը միջազգային գիտաժողով է անցկացվել:
12 օր, 18 երկիր, 25 թատերախումբ. հոկտեմբերի 1-ին մեկնարկել է 11-րդ Հայֆեստ թատերական միջազգային փառատոնը:
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Երևանում:
Բրիտանացի կինովավերագրող, Սանդենս» կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերը վարպետության դասերով ու ֆիլմերի հետահայաց ցուցադրումներով հոկտեմբերի 1-ից 4-ը Երևանում էր:

Alt

Մշակութային ազդագիր 30.09.2013


Կյանքից հեռացել է հայ թատրոնի և կինոյի նահապետը:

Մինսկում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովը:
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը ՀայԱրտ» կենտրոնում:
Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողով Մատենադարանում:
Բանաստեղծ Աշոտ Ավդալյանին նվիրված հուշ-երեկո:
Էդիտ Պրինտը» ներկայացրել է նկարիչ Շմավոն Շմավոնյանի Արարատ» գիրք-ալբոմը և Պարույր Սևակին նվիրված հանրագիտակը:
Նկարիչ Խաչիկ Հարությունյանի ցուցահանդեսը:

Alt

Մշակութային ազդագիր 23.09.2013


ԱՊՀ երկրների Արտ-էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսը Գյումրիում:
Հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը:
Խեցեղենի վերականգնման դասընթաց Հայաստանի ազգային պատկերասրահում:
ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարին:
Լուսանկարչական ցուցահանդես մետրոյում:
Մշակութային խճանկար:
Շաբաթվա հոբելյարները:

Alt

Մշակութային ազդագիր 16.09.2013


Հուշ-երեկո նվիրված Ռուբեն Սևակին:
Ֆրանսաբնակ Մհեր Մանսուրյանի ցուցահանդեսը Ակադեմիա» պատկերասրահում:
Գեղանկարիչ Կամսարի անհատական ցուցահանդեսը Երանի պատմության թանգարանում:
Անահիտ Արամունի Քեշիշյանի Կա և չկա» մոնոներկայացումը Կամերային թատրոնի բեմում:
Ժամանակակից պոեզիայի ընթերցանություն Սբ. Զորավոր եկեղեցու բակում:

Alt

Մշակութային ազդագիր 09.09.2013


Սեպտեմբերի 6-7-ը Երևանում անցկացվել է Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» միջազգային գիտաժողով՝ նվիրված կոմպոզիտորի 110-ամյակին:
Հայաստանում առաջաին անգամ անցկացվում է Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթը:
3D տեխնոլոգիայով կահավորված առաջին սրահը Հովհ. Թումանյանի թանգարանում:
Նկարիչների միությունում բացվել է քանդակագործ Արտաշես Քեշիշյանի անհատական ցուցահանդեսը:
Մոսկվա կ/թ-ում սեպտեմբերի 6-ին կայացել է կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի Ապակե կախազարդը» ֆիլմի պրեմիերան:
Մշակութային խճանկար

Alt

Մշակութային ազդագիր 02.09.2013


Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայասանում անցկացվել է Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը:
Օգոստոսի 31-ին Զվարթնոցում բացվել է նկարիչ Աշոտ Ավագյանի ցուցահանդեսը՝ Ժառանգության ժառանգորդը» խորագրով:
Զանգակ» գրատանը օգոստոսի 31-ին ներկայացվել են հրատարակչության նոր դասագրքերը և ուսումնական օժանդակ ձեռնարկները:
Gala art պատկերասրահում արդեն մեկ ամիս է՝ ցուցադրվում են Ժուան Միրոյի, Մարկ Շագալի, Պաբլո Պիկասոյի, Հենրի Մատիսի և Սալվադոր Դալիի օրիգինալ լիտոգրաֆիական աշխատանքները:

Alt

Մշակութային ազդագիր 15.07.2013, Հատուկ թողարկում. «Ոսկե ծիրան»


Ոսկե Ծիրան» կինոփառատոնը հատեց իր առաջին տասնամյակը:
Արտավազդ Փելեշյանին Ոսկե Ծիրանի» շրջանակում հանձնվեց Հայ եկեղեցու Եղիցի լույս» մրցանակը:
Աշխարհահռչակ կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջջիոն Երևանում երկու վարպետության դաս ունեցավ:
Կինոյի ստեղծագործական թիմը նման է նվագախմբի, իսկ ես դիրիժորն եմ»: Երևանում էր հոլանդացի հանրահայտ ռեժիսոր Յոս Սթելինգը:
Ոսկե ծիրանի շրջանակում բացվեց Արևելքից արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսը:

Alt

Մակութային ազադգիր 08.07.2013


Հուլիսի 7-ից 14-ն անցկացվում է Ոսկե Ծիրան միջազգային 10-րդ կինոփառատոնը:
Հուլիսի 11-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվելու է Արևելքից արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» ցուցահանդեսը:
Հայկական իրականության հաճախ անտեսվող կողմերըª կնոջ դիտանկյունից: ՆՓԱԿ-ում հուլիսի 4-ին բացվել է կին լուսանկարիչների Մայր(այլ) Հայաստան» ցուցահանդեսը:
Հայկական բնության գեղեցկությունը` տարվա 4 եղանակներին: Նկարիչների միությունում բնանկարների ցուցահանդես է բացվել:
Շաբաթվա հոբելյարները
Աֆիշա