Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 14.11.2016


Բացվել է «Իսաբեկյանը և իր ուսանողները» խորագրով ցուցահանդեսը:
Վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը: 
Անիմատոր Գարրի Բարդինը հայ արվեստասերների հետ նշել է իր 75-ամյակը:
«Արևորդի» բնապահպանական փառատոնի առանցքային ծրագրերից էին բնապահպանական խնդիրներին անդրադարձող համաշխարհային ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները, աշխատարանների ծրագիրը և ցուցահանդեսները:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվեց «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրությունը:

Մշակութային ազդագիր 07.11.2016


Ավարտվեց «Ռեանիմանիա»  8-րդ  միջազգային անիմացիոն փառատոնը:
Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» պիեսի պրեմիերան՝ Կամերային երաժշտական թատրոնում:
Զավեն Խաչիկյանի «Սև. Սպիտակ. Եռագույն» ցուցահանդեսը՝ Հայաստանի պատմության թանգարանում:
Երևանում, մարզերում և Արցախում անցկացվում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը:  
Լույս է տեսել «Գարուն» ամսագրի այս տարվա առաջին համարը:

Մշակութային ազդագիր 31.10.2016


Նորայր Ադալյանի «Հանճարը» ներկայացման պրեմիերան Պատանի հանդիսատեսի թատրոնում:
«Թանգարան, կրթություն, ներգրավում» ծրագիրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Արվեստ Հայաստան» հիմնադրամի շնորհանդեսը:
Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում:
Վ. Սարոյանի «Քո կյանքի ժամերը» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում: 
Հրատարակվել է «Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույցը» գիրքը:
 

Մշակութային ազդագիր 24.10.2016


Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է չեխ նկարիչ Կարել Զեմանի անհատական ցուցահանդեսը:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Ջոն արքա» ներկայացումը մասնակցել է Թբիլիսիի 12-րդ թատերական միջազգային փառատոնին:
Մհեր Մկրտչյան թատրոնում Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի պրեմիերան էր:
Մայրաքաղաքի ու մարզերի հանրային գրադարանների 100 գրադարանավարների մասնակցությամբ անցկացվում են գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ:
Մեկնարկել է Շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնը:

Մշակութային ազդագիր 17.10.2016


«Լեզվաքաղաքականության և լեզվի կանոնակարգման արդիական խնդիրները» խորագրով գիտաժողով Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակի առիթով:
Ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը մեկնարկեց Երևանում, ֆիլմեր ցուցադրվեցին Վանաձորում և Էջմիածնում::
Ազգային պատկերասրոհում ցուցադրվում են սփյուռքահայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի գործերը:
Գարեգին Զաքոյանի «Այրուձի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը «Մոսկվա» կինոթատրոնում:
«Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ» 14-րդ միջազգային գիտաժողովը Հայաստանում:

Մշակութային ազդագիր 10.10.2016


«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի կազմակերպած «Անկախություն» խորագրով ցուցահանդես՝ Ժամանակակից արվեստի թանգարանում:
«Գոստ-Արտադրված է Երևանում» ցուցահանդես՝ նվիրված Երևանի տարեդարձին և թանգարանի 85-ամյա հոբելյանին:
Բերքի և արհեստների տոն Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում:
Նոր ներկայացման պրեմիերա Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում. «Մատնաչափիկը» ըստ Անդերսենի համանուն հեքիաթի:

Մշակութային ազդագիր 03.10.2016


Հայաստանում նախատեսվում է ստեղծել Հուշարձանների վերականգնման տարածաշրջանային կենտրոն:
«Գրեթերթ» երիտասարդական պարբերականը նշեց հիմնադրման տասնամյակը:
Հոկտեմբերի 1-8-ը անցկացվում է «Հայֆեստ» 14-րդ միջազգային թատերական փառատոնը:
Ճապոնական «Նոհ» թատրոնը՝ Երևանում:
Փոքր թատրոնի հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախմբի ձեռքբերումները:
Մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնը:
Գուրամ Օդիշարիայի առաջին հայերեն գրքի թարգմանությունը:
 

Մշակութային ազդագիր 26.09.2016


«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրն այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին էր նվիրված:
«Եղեռնից դեպի անկախություն» խորագրով ցուցադրություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
«Գրական տապան 2016» փառատոնը մեկնարկեց 8-րդ անգամ:
Կոմիտասի թանգարան – ինստիտուտում բացվեց «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ժամանակավոր ցուցադրություն:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց իտալացի նկարիչ Միրո Պերսոլյայի «Արտացոլանքից անդին» ցուցահանդեսը:

Մշակութային ազդագիր 19.09.2016


«Չկա անկախություն ուրիշի գծած սահմաններում» խորագրով ցուցահանդես է բացվել Երևանի պատմության թանգարանում:
Մեկնարկել է «Ես եմ» երիտասարդական 9-րդ փառատոնը:
Ազգային արխիվում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես:
Հայաստանի ազգային պատկերասրայում բացվել է «Բաժբեուկ Մելիքյաններ. երկու սերունդ» խորագրով ցուցահանդես:
Մեկնարկել է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 8-րդ մրցույթ-փառատոնը:
 

Մշակութային ազդագիր 12.09.2016


Երևանում ճարտարապետական փառատոն է անցկացվել:
Հայաստանի պատմության թանգարանում հիմնադիր հավաքածուի ցուցադրություն է բացվել:
«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի բացումը՝ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:
Դսեղում «Շունն ու կատուն» բալլադի հոբելյանին նվիրված միջոցառում է տեղի ունեցել:
Լույս են տեսել Կարլոս Ֆուենտեսի «Աուրա» և Ադոլֆո Բիոյ Կասարեսի «Մորելի գյուտը» վեպերը՝ Կառա Չոբանյանի թարգմանությամբ:
 

Մշակութային ազդագիր 05.09.2016


Երևանում նշվել է Վիլյամ Սարոյանի ծննդյան 108-ամյակը:
Նոր գրախանութ է բացվել Երևանի Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում:
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ռուսաստանի ազգագրության թանգարանի ֆաքսիմիլային լուսանկարների ցուցահանդես՝ «Ընտանիքը Եվրասիայի մշակույթում. 20-րդ դար» խորագրով:
Տեղի է ունեցել Մարիամ Ասլամազյանի «Կյանքի դավթարը» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը:

Մշակութային ազդագիր 18.07.2016


Սերբ կինոռեժիսոր Ժելիմիր Ժիլնիկը Երևանում վարպետության դաս անցկացրեց:
Ժակլին Բիսեթի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
«Դալան» ցուցասրահում բացվել է իրանցի  անվանի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի լուսանկարների ցուցահանդեսը:
Իրանցի դերասան Հոմայուն Էրշադին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում վարպետության երկու դաս վարեց:
Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է ժամանակակից աբստրակցիոնիստ Ալբերտ Հակոբյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Ավարտվեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: