Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Մշակութային ազդագիր 27.02.2017


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այս կիրակի Ստեփանավան և Վանաձոր էր այցելել:
Փետրվարի 23-ին թեմատիկ ցուցահանդեսով Հայաստանի ազգային պատկերասրահն ու Աշխարհի հայ նկարիչների միությունը նշեցին Վարդանանց տոնը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվելէ Վրաստանի վաստակավոր նկարիչ Լև Բայախչևի աշխատանքների ցուցահանդեսը:
Սսիրիահայերի հայաստանյան նիստուկացը հայտնվել է լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի օբյեկտիվի կենտրոնում: «Հոդված 3» ակումբում օրերս բացվել է «Նորեկները՝ սիրիացիները Հայաստանում» ֆոտոցուցահանդեսը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում  հանդիսատեսի դատին հանձնվեց Էդուարդո Դե Ֆիլիպոյի «Գողը դրախտում» կատակերգությունը՝ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» աջակցությամբ   կայացավ կրթական որակի բարելավման 4-րդ համաժողովը:
Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը ներկայացրել է իր նոր՝ «Խաչքարեր» խորագրով պատկերագիրքը:
 

Մշակութային ազդագիր 20.02.2017


Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, Թումանյանի թանգարանում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ:
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է: 
Ինչպես պահպանել մայրենին գլոբալիզացման դարաշրջանում. հայերենի արդի խնդիրներին են անդրադառնում մասնագետները: 
Հայաստանի նկարիչների միությունում բացվել է երաժիշտ, պրոդյուսեր, ռեժիսոր, նկարիչ Ստաս Նամինի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
Երևանում մեկնարկել է Բրիտանական ֆիլմերի փառատոնը:
Փետրվարի 13-ից մարտի 31-ը Հայաստանում ամերիկյան ֆիլմերի ցուցադրություն  է անցկացվում:
Հայտնի են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Նամակ Ավրորայի հերոսին» շարադրության մրցույթի արդյունքները:
Լույս են տեսել հայ անվանի գրող Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը և նահատակ գրող, հրապարակախոս, բանասեր և թարգմանիչ Արտաշես Հարությունյանի Ընտրանին:
Խճանկար 20.02.2017
 

Մշակութային ազդագիր 13.02.2017


Սուրբ Սարգսի տոնին նվիրված մշակութային միջոցառումներ:
«Վերադարձ ակունքներին»՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում:
Սուրբ Սարգսի տոնի ծեսերի ու ավանդական կերակուրների ներկայացում՝  Բյուրականի «Տոնացույց» կենտրոնում: 
«Արծվաբույն» դրամայի պրեմիերան Սունդուկյանի անվան թատրոնում՝ նվիրված Արցախյան ազատամարտին:
Հայտնի կինոգործիչ, մոնտաժող Դագ Բլաշի վարպետության դասը՝ Հայաստանում ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում:
Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը փետրվարի 9-ին՝ Տերյանի ծննդյան օրը: 
Խճանկար  
 

Մշակութային ազդագիր 06.02.2017


«Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում համագործակցության հուշագիր են ստորագրել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը:
Երևանում շուտով տիկնիկների թանգարան կբացվի, Մշակույթի նախարարությունը հոգացել է թանգարանի տարածքի և հովանավորի խնդիրները:
Արդեն 3 տարի է Հայաստանի 5 մարզերում գործում է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամը: Ծրագրի մասնակիցները տարբեր մասնագիտության երիտասարդներ են, որոնք 2 տարի շարունակ դպրոցական որևէ առարկա են դասավանդում հայաստանյան այն դպրոցներում, որտեղ մասնագետի կարիք կա:
Լույս է տեսել Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը» հեքիաթը:
Ինչպես է Սուրբ Սարգսի կերպարն արտահայտվել ժողովրդական բանահյուսության և մշակույթի մեջ:
Խճանկար
 

Մշակութային ազդագիր 30.01.2017


Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տան առջև ակցիա է տեղի ունեցել՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության վրա ուշադրություն բևեռելու նպատակով:
Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ գրողի ծննդավայր Դսեղում ՀՀ մշակույթի նախարարությունը կյանքի կկոչի մի շարք ծրագրեր։ Դրանք լրագրողներին ներկայացրել է նախարար Արմեն Ամիրյանը:
Կյանքի 92-րդ տարում Սանկտ-Պետերբուրգում մահացել է վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանը:
Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել են ուրարտական ժամանակաշրջանի արժեքավոր նմուշներ, որոնք մաքրվում և ամրակայվում են «Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում:
«Մոսկվա» կինոթատրոնում «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան էր:
Լույս է տեսել մերօրյա գրող Ավագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» գիրքը:
Խճանկար
 

Մշակութային ազդագիր 23.01.2017


Ազգային պատկերասրահի տնօրինությունը հանդիպել է լրագրողների հետ, խոսել նոր ծրագրերի և պատկերասրահի խնդիրների մասին: 
«Հրանտ Դինք. 10 տարի անց» խորագրով կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել Սփյուռքի նախարարությունը:
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրվա առիթով այցելություն էր կազմակերպվել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն և բանաստեղծուհու տուն-թանգարան:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նորոգումից հետո թանգարան ունի:
Թարգմանվել և հրատարակվել է ժամանակակից գրող Դեյան Տրայկոսկու «Դավաճանություն» վեպը: «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարում մեկ հատորով լույս են տեսել վրաց նշանավոր գրող Նոդար Դումբաձեի երկու գրքերը:
Խճանկար:  
 

Մշակութային ազդագիր 16.01.2017


Եսայի քահանա Արթենյանը և ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը «Ազգային տոների հոգևոր կողմը և հին տոմարով Նոր տարին» թեմայով զրուցեցին լրագրողների հետ:
Առցանց ամենամեծ հանրագիտարանը՝ Վիքիպեդիան, 16 տարեկան է. տարեդարձը նշվում է ողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում:
Ինչ փուլում է Վիլիամ Սարոյանի Ֆրեզնո քաղաքում գտնվող տունը թանգարանի վերածելու գործընթացը:
«Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն «Հնդկական օր» էր կազմակերպել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
Հայերեն են թարգմանվել Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպը և Իոսիֆ Բրոդսկու էսսեները:
 

Մշակութային ազդագիր 26.12.2016


ՀՀ մշակույթի նախարարը տարեվերջյան հանդիպում ունեցավ լրագրողների հետ:
Մաշտոցյան Մատենադարանում անցկացվեց «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով եռօրյա գիտագործնական սեմինար:
Նախատոնական միջոցառումներ Դիլիջանի համայնքային զարգացման կենտրոնում:
«Հայարտ» մշակութային կենտրոնում բացվել է Անկախության 25-ամյակին նվիրված հավաքական ցուցահանդես:
Երևանի խամաճիկների պետական թատրոնում Ամանորի նախաշեմին ցուցադրվեց Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը» հեքիաթի համանուն ներկայացումը:
ՀԲԸՄ-ում անցկացվեց «Գրքաբաց» բարեգործական նախագիծը:
Երևանը հերթական անգամ իր հյուրընկալ դռները բացեց «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակութային ծրագրի մասնակիցների առջև:
Լույս է տեսել «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» գիրքը:
Սիրիահայերի Ամանորը Հայաստանում:
 

Մշակութային ազդագիր 19.12.2016


Կարմիր Բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Վերանորոգման և վերազինման աշխատանքների ավարտից հետո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր դռներն է բացել է «Պեպո» ներկայացմամբ:
«Մոսկվա» կինոթատրոնում Ստաս Նամինը ռոքի սիրահարներին ներկայացրել է «Ռոքնռոլի ազատութունը» ֆիլմը:
Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման պրեմիերան` Երևանում:
Ամփոփվել են «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» նախաձեռնությամբ անցկացված նկարչական մրցույթի արդյունքները:
Լույս են տեսել Հրաչյա Թամրազյանի բանաստեղծական «Շղթայված օրեր» վերջին ժողովածուն և Գուրգեն Մահարու տասնհինգհատորյակի տասներորդ հատորը:
 

Մշակութային ազդագիր 12.12.2016


Հայաստանի պատվիրակության անդամները Ադիս Աբեբայում մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 11-րդ նիստին:
Հրաչյա Թամրազյանին նվիրված հուշ երեկո անցկացվեց նրա ծննդյան օրը:
Ամանորյա տոնական ցուցահանես բացվեց «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում:
Մեկնարկեց ավանդական բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը՝ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով:
Անդրադարձ Հայաստանի ազգային գրադարանի գործունեությանը: 
Լույս են տեսել Պարույր Սևակի անտիպ ուսումնասիրությունները և Մելիդա Նադյ Աբոնու «Աղավնիները թռչում են» վեպը՝ Գայանե Գինոյանի թարգմանությամբ:
 

Մշակութային ազդագիր 05.12.2016


«Նարեկացի» արվեստի միությունում անցկացվեց «Սալենտո» միջազգային կինոփառատոնը:
«Մեկական աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդեսով ստեղծագործական տարին ամփոփեց Հայաստանի նկարիչների միությունը:
Իր 60-ամյակը նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:
«Ազատությունն այլընտրանք չունի. Անկախություն» խորագրով ցուցահանդես է բացվել Թեքեյան կենտրոնում:
Լուսանկարիչ Արկադի Քալանթարյանի և «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների աշխատանքների ցուցահանդես բացվեց «Նարեկացի» արվեստի միությունում:
Մարդկանց և կենդանիների աչքեր է լուսանկարում Սուրեն Մանվելյանը: 
Քեթրին Ինգրամի «Այսպիսին է Մատիսը» գիրքը ներկայացնում է համաշխարհային արվեստի ամենահատկանշական նկարիչներից մեկին, իսկ Եվրոպայում հայտնի մանկագիր Ժուլիետ Սոմանդը «Ծուռ Դավիթը» նոր մանկական պատկերագրքի հեղինակն է:
 

Մշակութային ազդագիր 28.11.2016


«Արևմտահայերենը Հայաստանի մեջ. մարտահրավերներ, հեռանկարներ» խորագրով համաժողով ՀԲԸՄ-ում:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպել է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ:
«Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը նախաձեռնել էին «Գրքի գիշեր 2016» միջոցառումը:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 18-ից 20-րդ դարերի ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:
«Գոյ» թատրոնում ռեժիսոր Արթուր Սահակյանի բեմադրությամբ ներկայացվել է Աղասի Այվազյանի «Արալեզը»:
Երևանում անցկացվեց Երիտասարդ թատերական ռեժիսուրայի տասներորդ հանրապետական փառատոնը:
Սփյուռքահայ արձակագիր Համաստեղի հիշատակին նվիրված հուշ-երեկո Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:
Վաղամեռիկ նկարչուհի Սևան Նագաշի հիշատակին կազմակերպված հուշ-երեկո: