Ամենշաբաթյա տեղեկատվական թողարկումը հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա մշակութային նորություններին:
«Մշակութային ազդագրի» ստեղծագործական խումբն ամեն շաբաթ հեռուստադիտողին է պարզում գրականության, ճարտարապետության, թատրոնի, կերպարվեստի և կինոյի կյանքի արժանահիշատակ իրադարձությունների խճանկարը:
 

Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի,  ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի,  ժամը 08:20-ին և 16:40-ին

Alt

Մշակութային ազդագիր 11.05.2015


Հովհ. Թումանյանի թանգարանում եղեռնազոհ մանուկներին նվիրված երկու ինստալյացիա է բացվել: Ներկայացվել է նաև Թումանյանի հեքիաթների և բրազիլական առասպելների երկլեզու գրքի շնորհանդեսը:
Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվել է Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով» ցուցահանդեսը:
Լույս է տեսել ՀՀ վաստակավոր նկարչուհի Թենի Վարդանյանի առաջին պատկերագիրքը:
Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է Կարեն Պետրոսյանի Պատերազմ և խաղաղություն» ցուցահանդեսը:
Ռուսական արվեստի թանգարանում երկրորդ աշխարհամարտին նվիրված գրական-երաժշտական երեկո է անցկացվել:

Alt

Մշակութային ազդագիր 04.05.2015


Ապրիլի 28-ին Մշակույթի նախարարն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր:
Մատենադարանում վերջերս բացված Վերապրած ձեռագրեր» ցուցադրությանը հաջորդեց Վերապրած մշակույթ» միջազգային գիտաժողովը:
Լույս է տեսել Եղեռնազոհ գրողներ» ժողովածուն:
Գրական տապան. ապրիլ» ծրագրի շրջանակում ներկայացվել է ամերիկահայ գրող Մարկ Մուստյանի Ժանդարմը» գրքի հայերեն թարգմանությունը:
Կիպրոսում անցկացված համակարգչային դիզայնի ամենամյա փառատոնում գլխավոր մրցանակի է արժանացել Շողակաթ» հեռուստաընկերության ներկայացուցչական հոլովակը: 
Շաբաթվա հոբելյանները

Alt

Մշակութային ազդագիր 27.04.2015


Երեք տարվա աշխատանքից հետո ներկայացվել է Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրությունը:
Ապրիլի 21-29-ը Երևանում անցկացվում է Գրական տապան» ամենամյա միջազգային փառատոնի Գրական տապան. ապրիլ» ծրագիրը:
Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» ցուցադրությունը, բացվել է Ցեղասպանություն» խորագրով ֆոտոցուցահանդեսը:
Կայացել է ռեժիսոր Արամ Շահբազյանի Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության ականատես հինգ հումանիստ կանանց: 

Alt

Մշակութային ազդագիր 20.04.2015


Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում բացվել է Վերապրած ձեռագրեր» ցուցահանդեսը: Պերճ Զեյթունցյանի պիեսի հիման վրա Դրամատիկական թատրոնում բեմադրվել է Փարիզյան դատավճիռ» ներկայացումը՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի մարտիկներին ու նրանց կատարած գործողություններին:
Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում նկարիչ Սարգիս Համալբաշյանը ներկայացրել է իր Հայկական թաղամաս» շարքը: 
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված Վկայություն» խորագրով ցուցահանդեսը:

Alt

Մշակութային ազդագիր 13.04.2015


Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Լևոն Թութունջյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կտավը: 
Ժամանակակից պար, դրամա, վիդեոարտ, ստվերարվեստ… կտարողական արվեստների փառատոնն այս տարի Հիշողության հայացք» խորագրով է անցկացվում: 
Նկարիչների միությունում բացվել է մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանի անհատական ցուցահանդեսը: 
Նա, ով ասաց այո, Նա ով ասաց, ոչ». ՆՓԱԿ-ի բեմում 4 օր Բերթոլդ Բրեխտի պիեսի հիման վրա ստեղծված ինտերակտիվ ներկայացումն էր:
Միջազգային լրահոս
Շաբաթվա հոբելյանները 

 

Alt

Մշակութային ազդագիր 06.04.2015


ՀՀ մշակույթի նախարարության, ԻԿՕՄ-ի հայկական ազգային կոմիտեի և Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:
Այնթապի օրեր» ծրագրի շրջանակում Մատենադարանում տեղի է ունեցել Այնթապի ասեղնագործության պատմությունն ու ավանդույթներն ամփոփող նոր երկհատորյակի շնորհանդեսը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Ինտերակտիվ ուսումնական կենտրոն է բացվել:
Մանկական գրքի միջազգային օրը ՀՀ-ում Դանիայի թագավորության պատվավոր հյուպատոսի գրասենյակն իրակնացրել է Անդերսենի հեքիաթի օրեր» ծրագիրը:

Alt

Մշակութային ազդագիր 30.03.2015


Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, շնորհվել են ամենամյա Արտավազդ» մրցանակները:
Մարտի 24-29-ը Հայաստանում Թուրքմենական մշակույթի օրեր են անցկացվել:
Լևոն Խեչոյանի և Հովհաննես Երանյանի պատմվածքների ժողովածուն արդեն հասանելի է նաև իսպանալեզու ընթերցողներին:
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է 18-րդ դարի ֆրանսիական փորագրանկարների ցուցադրություն:
Նոր գրքեր գրախանութներում: 
Շաբաթվա հոբելյանները

 

Alt

Մշակութային ազդագիր 23.03.2015


Կալենց թանգարանում բացվել են Հարություն Կալենցի կտավներն անհատական ցուցահանդեսներից» և Արմինե Կալենցի Կյանքը» շարքի ցուցահանդեսները: 
ԱՀԹ առաջնորդարանում լուսանկարիչ Վահան Քոչարը բանախոսություն է ներկայացրել Հայ ազգային լուսանկարչությունը 19-20-րդ դարերում» թեմայով:
Հայերեն էլեկտրոնային ի՞նչ գրքեր են ստեղծվում, ունե՞նք արդյոք Հայաստանում էլեկտրոնային գրահրատարակչություն:
Նկարիչների միությունում մեկնարկել է Արևավիշապ» գրաֆիկական հումորի 3-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնը:
Նոր գրքեր գրախանութներում: 
Շաբաթվա հոբելյանները

Alt

Մշակութային ազդագիր 16.03.2015


Մարտի 13-ին լրացավ հայ գրականության գագաթներից մեկի՝ Եղիշե Չարենցի ծննդյան 118-ամյակը: 
Նարեկացի» արվեստի միության ավանդական կինոչորեքշաբթին մարտի 11-ին նվիրված էր դերասան Կարեն Ջանգիրյանի հիշատակին: 
Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է Սահակ Պողոսյանի Մեծ մորս աչքերի լռությունը» ցուցահանդեսը:
Երևանի սրտում բացվել է նկարչուհի Արև Պետրոսյանի ցուցասրահը:
Տեղի է ունեցել ռեժիսոր Արտակ Ավետյանի Առնետաորս» ֆիլմի պրեմիերան:
Մշակութային խճանկար 
Շաբաթվա հոբելյանները 

 

Alt

Մշակութային ազդագիր 09.03.2015


Հայաստանի Ազգային Պատկերասրահում Կոմիտասի 145-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել: Ներկայացված գործերը նվիրաբերվելու են Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտին: 
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Մոսկվայի տան ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ և քանդակագործ Անատոլի Ավետյանի Սիրելի կանանց համար» խորագիրը կրող ցուցահանդեսը:
9 տարվա դադարից հետո բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գևորգ Գիլանցը հանրությանը նոր գիրք է ներկայացրել: ARS-մետա ժողովածուն ընդգրկում է նրա տարբեր տարիների էսսեները, բանաստեղծությունները և անգամ ֆեյսբուքյան ստատուսները:

Alt

Մշակութային ազդագիր 02.03.2015


Փետրվարի 25-ին՝ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրը, բացվել է անվանի գրողի և թարգմանչի հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
Թամար Հովհաննիսյանը ներկայացրել է Չտեսնված Մհերը» եռալեզու գիրքը:
Լույս է տեսել Իրանի ժամանակակից բանաստեղծների գործերի հայերեն թարգմանությունները ներկայացնող Սպասող մարդու օրագիր» գիրքը:
Ամփոփվել են Պատասխան 100 տարի անց» ստեղծագործական մրցույթի արդյունքները:
Գիտությունների ազգային ակադեմիայում Անդրանիկ Օզանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողով է անցկացվել: 
Նոր գրքեր գրախանութներում 
Շաբաթվա հոբելյանները 

 

Alt

Մշակութային ազդագիր 23.02.2015


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ մեծ գրողի երևանյան թանգարանում:
Արդեն ութերորդ տարին է՝ ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը նշում ենք նաև գիրք նվիրելու օրը:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 11-րդ անգամ անցկացվել է Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը:
Երկար լռությունից հետո Տիգրան Պասկևիչյանը միանգամից երկու նոր գիրք է ներկայացրել՝ Դոն Կիխոտի օրագիրը» և Ձնեմարդու ավետարանը»:
Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվել է Որբերի ընտանիքը» նոր բեմադրությունը: