Համաշխարհային կինոմատոգրաֆի ամենահայտնի և սիրված, օսկարակիր ֆիլմերի ստեղծման պատմությունը ներկայացնող հաղորդաշար: «Լյումիեր ակումբում» բացահայտվում են ֆիլմի նկարահանման ընթացքում ետնաբեմում մնացած պատմություններն ու ուշագրավ դրվագները, որն ավելի ամբողջական է դարձնում ֆիլմի ստեղծման պատմությունը: Ֆիլմերը մեկնաբանում են կինոգետներ, ռեժիսորներ, կինոյի տարբեր մասնագետներ: 

Alt

Մարգարտե ականջօղով աղջիկը


Այս ֆիլմը կարելի է բնորոշել որպես պատմական, սիրային կամ հոգեբանական դրամա: Անկախ բնորոշումից` այն առինքնող է իր տեսակով: Այստեղ միահյուսվել են արվեստի երկու հիանալի ստեղծագործություն. Յան Վերմեերի Մարգարտե ականջօղով աղջիկը» կտավը և դրա ստեղծման պատմությունը ներկայացնող Պիտեր Ուեբերի համանուն ֆիլմը: