Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Alt

Ձայնագիր 18.01.2014


Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը վստահվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու առաջարկով երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ունեցավ նրա լեհ հայրենակիցը` Բարտոշ Կոզիակը:
Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի դահլիճը երբևէ այսքան մարդաշատ չէր եղել: Հանդիսատեսը համաձայն էր անգամ ոտքի վրա ունկնդրել մեծ կոմպոզիտոր Պենդերեցկուն նվիրված համերգը:

Alt

Ձայնագիր 28.12.2013


2013-ը ձեռքբերումների տարի էր մեր սիմֆոնիկ նվագախմբերի համար:
Օպերային թատրոնի անցնող տարվա ձեռքբերումները:
Փառատոնը` տոն է: Հայաստանում դասական երաժշտության փառատոնների պակաս չի նկատվում: Փառատոնային 2013-ի ամփոփումը:
Երգչախմբային 2013-ը. համերգներ, հյուրախաղեր, ձայնագրություններ:
2013-ը հայկական ջազի, ռոքի և բլյուզի կյանքում:

Alt

Ձայնագիր 21.12.2013


Վիեննա Գալա». վիեննական պարահանդեսի ավանդույթները Հայաստանում:
Տիգրան Համասյանի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը Երևանում:
Երևանի պետական կամերային երգչախումբը շնորհավորեց երաժշտասերի գալիք Ամանորը:
Հայաստան-ԱՄՆ երաժշտական կամուրջի օր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հայ ժողովրդական երգը ներկայացնող Զվարթնոց» մեներգիչների համույթի և Ազգային նվագարանների պետական նվագախմբի համատեղ համերգը:

Alt

Ձայնագիր 14.12.2013


Կամերատա Զալցբուրգ» նվագախումբն ու աշխարհահռչակ Պինկաս Ցուկերմանը Երևանում էին. եզրափակվեց Երևանյան հեռանկարներ» 14-րդ փառատոնը:
Շուման` Դաշնամուրային կոնցերտ, Բեթհովեն` 6-րդ սիմֆոնիա. Ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրը Լուսինե Խաչատրյանն էր:
Հոգևոր երաժշտությունը որպես հարգանքի տուրք 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերին:
Օպերային անվանի երգչուհի Գոհար Գալաչյանն այսօր 90 տարեկան կլիներ:

Alt

Ձայնագիր 07.12.2013


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրը լեգենդար թավջութակահար Սթիվեն Իսերլիսն էր:
Դոգմա» ռոք խմբի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը:
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգը Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի անսամբլը 75 տարեկան է:
Մոռացումից փրկված ազգային երգ-երաժշտության նմուշները Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում:

Alt

Ձայնագիր 30.11.2013


Մաքսիմ Վենգերով. կենդանի լեգենդի մենահամերգը երևանյան երաժշտասերի համար:
Իսկական մտավորական, ազնիվ ու պարկեշտ քաղաքացի. կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված լավագույն նվերը անկատար գործերի պրեմիերաներն էին:
Թավջութակի թագուհի», թավջութակի հայկական դպրոցի առաջատար, ում կատարողական ձիրքի մասին բացառիկ հիացմունքով են խոսել բոլոր քննադատները. Մեդեա Աբրահամյան:
Կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյակը Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ռուսական ռոմանսի երեկո Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Alt

Ձայնագիր 23.11.2013


Մեղքից այն կողմ». Բորիս Էյֆմանի ներկայացումը Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի բեմում:
Վերդարձ» փառատոնը եզրափակվեց. Վահագն Պապյանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երևանյան համագործակցությունը:
Հուշ-երեկո Ակունքի» հիմնադիր Մարո Մուրադյանի հիշատակին:
Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված Լուսո ճանապարհը»:
Հոգևոր և աշխարհիկ խմբերգեր Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ. մեկնաբանում էր Մհեր Նավոյանը:

Alt

Ձայնագիր 16.11.2013


Ռուսաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Վլադիրմիր Սպիվակովի գլխավորությամբ. հայաստանյան հյուրախաղեր:
Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը և մեր օպերային թատրոնի մեներգիչ սոպրանո Մագդա-Մարիան Մկրտչյանը համաշխարհային պրեմիերաներով և մեզանում քիչ հնչող գործերով ներկայացան Հայաստանում:
Գայանե» բալետը` նոր գլխավոր դերակատարով. նոյեմբերի 9-ին Օպերային թատրոնում յուրատեսակ պրեմիերա էր:
Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին լքում է Հայաստանը. Երաժշտական նվեր պաշտոնական առաքելության ավարտին:

Alt

Ձայնագիր 09.11.2013


Դաշնակահար, կլավեսինահար, երգեհոնահար, դիրիժոր, մանկավարժ: Ունիվերսալ երաժիշտ Ալեքսեյ Լյուբիմովը Երևանում էր:
Շումանի երաժշտության երեկո` նվիրված երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին:
Ասում են` նրա ձայնը խլացնում էր երգչախմբի ու նվագախմբի ֆորտեն, լսվում Օպերային թատրոնի հարակից փողոցներում: Ավագ Պետրոսյանն այսօր կդառնար 100 տարեկան:
Երևանի Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը 40 տարեկան է:
Եզրափակվեց բլյուզի շաբաթը: Չիկագոյից ժամանած Տորոնզո Քենոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էր:

Alt

Ձայնագիր 02.11.2013


Կամուրջ հայրենիքում և արտերկրում ապրող հայերի համար: Վերադարձ»` 7-րդ անգամ:
Քրիստափոր Կարա-Մուրզայի բազմաձայն պատարագը. պրեմիերաներ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Տարիներ առաջ մեր օպերային թատրոնի երկացանկը զարդարող օպերայի` Տրուբադուրի» համերգային կատարումը:
Հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի» նախաձեռնությամբ օրերս Զանգակների» եթերային հնչյունները կախարդեցին երաժշտասերին:

Alt

Ձայնագիր 26.10.2013


Ռախմանինով, Սմետանա, Բրամս: Երևանյան Երևանյան 7-րդ միջազգային փառատոնի հադիսավոր փակումը փայլուն մենակատարների մասնակցությամբ:

Ինչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին»: Իշխանուհու փառասիրության պատճառով տապալվում է ամրոցը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Սպենդիարյանի Ալմաստն» էր:

Հայկական ջազը 75 տարեկան է: Տարեդարձին նվիրված համերգային շաբաթը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:

Հովեր» երգչախմբի կազմում նոր օրգանիզմ է ձևովորվել: Հովեր-սեպտետի» նվերը Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիային:

Alt

Ձայնագիր 19.10.2013


Անհնար է մտաբերել լարային որևէ քառյակի անուն, ավելի գեղեցիկ հնչողությամբ, քան Շանհայ» քառյակը»,-գրել է Նյու Յորք Թայմսը»: Ինչպես դասական, այնպես էլ չինական ազգային երաժշտության մշակումներ 30 տարի գործող կվարտետի կատարմամբ:
Երեք կոնցերտ մեկ համերգի ընթացքում, այդ թվում` կոնտրաբասի ու նվագախմբի համար: Մենակատարներ էին Հայկ Խաչատրյանը, Հայկ Կազազյանը և Ալեքսանդր Ռոմանովսկին:
Viva Վերդի 200. համերգի ժամանակ Ջուզեպպե Վերդիի օպերաների հերոսների հույզերն ու ճակատագրերը ներկայացրին մեր օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը, տարբեր դիրժորներ, մեներգիչներ: