Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Alt

Ձայնագիր 18.05.2013


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկու օր
շարունակ ներկայացրեց հոլիվուդյան հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր:
Առնո Բաբաջանյան» համերգասրահը հյուրընկալել էր վինահար
Բերնհարդ Հոֆշթետերին:
Հավաքվեցինք մի նպատակով` ստանալ նոր որակ, նոր տեսք, նոր
հնչողություն». Վահան Արծրունի և Նյու աքուստիք բենդ»:
Ինչպես Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական
փառատոնի 9-րդ համերգաշրջանը, այնպես էլ մայիսի 12- ի համերգը
նվիրված էին Էդվարդ Միրզոյանին: Բեմահարթակում էր կոմպոզիտորի
անունը կրող լարային քառյակը:

Alt

Ձայնագիր 11.05.2013


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիսի հինգի համերգը նվիրված էր Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին:
Երաժշտություն, կենդանի խոսք ու զրույց երաժիշտների հետ... Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն Մեցցո»ակումբում:
Պատանի վիրտուոզ», Խաչատուր Ավետիսյանի արժանի հետնորդ», Պատանի տաղանդ». շատերն այսպես գիտեն 16-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանին:
Նիդերլանդներում հնչել է Արամ Խաչատրյանի Սպարտակ»բալետը:

Alt

Ձայնագիր 04.05.2013


Պատրիա»՝ հիշատակի համերգ նվիրված Ալեքսանդր Հարությունյանին:
Օպերայի և բալետի թատրոնը հանդիսատեսին նորամուտի գալա համերգների էր հրավիրել ապրիլի 27-ին, 29-ին և մայիսի 2-ին:
9-րդ անգամ մեկնարկեց Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը նվիրված էր անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին: Մենակատար՝ թավջութակահար Արամ Թալալյան:
Երևանում նշվեց Ջազի միջազգային օրը:

Հարցազրույց դիրիժոր Դմիտրի Յուրովսկու հետ


Ռուս դիրիժոր Դմիտրի Յուրովսկին օրերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրն էր: Նա հատուկ հարցազրույց է տվել մեր երաժշտական թողարկմանը: