Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Alt

Ձայնագիր 11.05.2013


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մայիսի հինգի համերգը նվիրված էր Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին:
Երաժշտություն, կենդանի խոսք ու զրույց երաժիշտների հետ... Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոն Մեցցո»ակումբում:
Պատանի վիրտուոզ», Խաչատուր Ավետիսյանի արժանի հետնորդ», Պատանի տաղանդ». շատերն այսպես գիտեն 16-ամյա քանոնահար Նարեկ Կազազյանին:
Նիդերլանդներում հնչել է Արամ Խաչատրյանի Սպարտակ»բալետը:

Alt

Ձայնագիր 04.05.2013


Պատրիա»՝ հիշատակի համերգ նվիրված Ալեքսանդր Հարությունյանին:
Օպերայի և բալետի թատրոնը հանդիսատեսին նորամուտի գալա համերգների էր հրավիրել ապրիլի 27-ին, 29-ին և մայիսի 2-ին:
9-րդ անգամ մեկնարկեց Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը նվիրված էր անգլիացի մեծանուն դիրիժոր Քոլին Դևիսի հիշատակին: Մենակատար՝ թավջութակահար Արամ Թալալյան:
Երևանում նշվեց Ջազի միջազգային օրը: