Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 17.12.2016


Դաշնակահար Բորիս Բերեզովսկու երևանյան համերգը։
Ջոակինո Ռոսսինիի «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարումը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։
«Շողակն» անսամբլը 20 տարեկան է։
Վալեր Նազարեթյանի անզեն աչքով պատրաստված երաժշտական գործիքների մանրակերտերը։
 

Ձայնագիր 10.12.2016


Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական համերգ։
Իոսիֆ Կոբզոնի համերգը Երևանում։
«Մարիան Բուենոս Այրեսից»․ Աստոր Պիացոլայի օպերա-տանգոյի պրեմիերան Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
 ԱՊՀ երկրների 11-րդ Երիտասարդական Դելփյան խաղերի արդյունքներն ու  հայաստանյան մասնակիցների նվաճումները։

 

Ձայնագիր 03.12.2016


«Սառույցի արքաները» շոուն՝ Եվգենի Պլյուշչենկոյի և Ադելինա Սոտնիկովայի մասնակցությամբ:
Նոր Նորքի հայորդյաց տան «Հոգիս» պլաստիկ ներկայացման պրեմիերան՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը Երևանում։
 «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմի պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում։
Հայկական հնօրյա «Կարոս Խաչ» վիպերգը՝ «Ոստան» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ:
 

Ձայնագիր 26.11.2016


Համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 95-ամյակին։
Երվանդ Երկանյանը 65 տարեկան է։ 
Երաժշտության բաց դաս «Հայ ասպետ» կրթահամալիրում։
Ֆլամենկո պարուհի Լորի լա Արմենիան Հայաստանում։
 

Ձայնագիր 19.11.2016


Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն Գյումրու «Սև բերդ» ամրոցում։ 
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը 75 տարեկան է։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությունը Ջեյմս Լիուի և Սվետլանա Նավասարդյանի հետ։ 
Հարո Ստեփանյանի դաշնամուրային պրելյուդները դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։
Ռոք երաժիշտ էդուարդ Աբրահամյանի հիշատակին նվիրված համերգ։
 

Ձայնագիր 12.11.2016


2015թ-ին Բեռլինում մեկնարկած «Աղետ» համերգային ծրագիրն՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Կտրու կշրջադարձ»` բեմահարթակում Ռուբեն Հախվերդյանն ու Հայաստանի պետական կամերային նվագախումբն էին։
Կրակովի կապելլայի համերգը Երևանում՝ Յան Տոմաշ Ադամուսի ղեկավարությամբ։
 

Ձայնագիր 05.11.2016


Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի թատերականացված համերգային ներկայացմամբ ավարտվեց Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը։
Այս տարի լրանում է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145 տարին:
Քամանչահար Հակոբ Խալաթյանը նշեց իր 60-րդ տարեդարձը։
Լույս է տեսել ՎլադիլենԲալյանի «Եվ նրանք բոլորը եղել են» գիրքը։
 

Ձայնագիր 29.10.2016


Այսուհետ Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերան կհամալրի մեր օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը:
Միքայել Թարիվերդիևն այս տարի կդառնար 85 տարեկան:
Ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ հնչեցին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային երգչախմբի կատարմամբ:  
Համերգ՝ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 11-րդ նստաշրջանի շրջանակում: 
Դասական երգեցողության մրցույթ՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան100-ամյակին։
 

Ձայնագիր 22.10.2016


Շեփորահարներ Սերգեյ Նակարյակովը, Կիրիլ Սոլդատովը և ջութակահար Անուշ Նիկողոսյանը` Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
 «Թերթիկներ ալբոմից» խորագրով երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ դաշնակահար Արթուր Ավանեսովը:
«Հայերը ջազում»՝ Երևան ջազ ֆեստ 2016-ի երրորդ համերգը: 
«Յոթ/Ութ» խումբը՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։
 

Ձայնագիր 15.10.2016


Կոնստանտին Օրբելյանի առաջին համերգը հայրենիքում` օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո։
«Ձայնագրի» հյուրը Կոնստանտին Օրբելյան կրտսերն է:
Հոկտեմբերի 13-ին մենկարկեց «Երևան ջազ ֆեստը»։
Մայլս Դևիսի կյանքի մասին պատմող ֆիլմը` «Մոսկվա» կինոթատրոնում։
Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերի համերգը՝ հոկտեմբերի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
 

Ձայնագիր 08.10.2016


Տոնական երեկո՝նվիրված հայ օպերային բեմի երախտավոր Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին։ 
Ենա քաղաքի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ մեկ բեմում։
Ֆլամենկոյի անմոռանալի երեկո՝ «Օսկար Գուսման» տրիոյի կատարմամբ:
Նորայր Քարտաշյանի հիմնած նոր՝ «Մենուա» փողային նվագախմբի համերգը «Գոյ» թատրոնի բեմում։
 

Ձայնագիր 01.10.2016


Մեկնարկեց «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագրով փառատոնը: 
Փառատոնի շրջանակում անցկացվող գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Հաղպատ:
Դանիել Երաժիշտը 70 տարեկան է, իսկ նրա հիմնած «Շարական» անսամբլը՝ 30:
Կամերային երաժշտության համերգ՝ նվիրված Լևոն Չաուշյանի ծննդյան 70-ամյակին:
Մեկնարկեց «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: 
Մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-գերմանական մշակութային համագործակցությանը և կայանալիք համատեղ համերգին: