Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 07.10.2017


Թավջութակահար Սուրեն Բագրատունին և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին իրենց կատարումներով շնորհավորեցին Հայաստանի Հանրապետության անկախության օրը:
«Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարն անցակացվեց Վանաձորում և Արթիկում։
Երաժշտական և արվեստի դպրոցների համար նախատեսված գրականության և դրա հեղինակների մասին։
«Դաշնամուրամարտ» Պաուլ Ցիբիսի, Անդրեաս Քեռնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։
 

Ձայնագիր 30.09.2017


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Բորոդինի անվան լարային քառյակը նշեցին հայազգի մեծանուն ջութակահար Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-րդ տարեդարձը։
Ռուս թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը Հայաստանում էր: 
Թավջութակահար Սուրեն Բագրատունին և ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին իրենց կատարումներով շնորհավորեցին Հայաստանի Հանրապետության անկախության օրը:
«Հովեր» պետական կամերային երգչախումբը 25 տարեկան է։
Մեկնակել է «Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը:
 

Ձայնագիր 23.09.2017


Մի շարք անվանի երաժիշտներ՝ «ՆԱԻՐԻ» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակակիր։
Դաշնակահար Ալեսիո Բաքսի և դիրիժոր Պոլ-Էմանուել Թոմասի համերգը նվիրված էր Հովհաննես Այվազովսկուն։ 
Հայ երաժշտության ողջ գունապնակը կբացահայտի հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնը։
Դավիթ Ամալյանի հեղինակային երեկոն՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
 

Ձայնագիր 16.09.2017


«Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշար՝ «Ահեղ դատաստան» մեգաշոուի շրջանակում:
Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկն ազդարարված է։
Երկրորդ կյանք ստացած ժողովրդական նվագարանների պատմությունը։ 
Հայ աշուղական և հայրենասիրական երգերը հնչեցին Շվեդիայում։ 
«Բարդ ակումբում» հայտարարվեց 9-րդ երաժշտաշրջանի բացումը:
 

Ձայնագիր 09.09.2017


Ռուսական լարային անսամբլի և դուդուկի հնչողության համարձակ համադրություն։ 
Դանիել Երաժշտի բրոնզաձույլ քանդակը այսուհետ հանրության սեփականությունն է։
Ռուս պարուհին՝ հայկական պարերի քարոզիչ:
Մեկնարկել է «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» 6-րդ միջազգային ֆոլկլորային փառատոնը։ 
«Ձայնագրի» տաղավարում հյուրընկալվել է «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային ՀԿ նախագահ, «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանը։
 

Ձայնագիր 15.07.2017


Մաքսիմ Վենգերովը Երևանում էր: 
Տիգրան Մանսուրյանի «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում։  
«Հայաստանի փոքրիկ երգիչների» կատարմամբ տասը երգ է ձայնագրվել: 
Քեսապի ազգագրական երգերը գործիքավորվել և մշակվել են։
 

Ձայնագիր 08.07.2017


Դաշնակահար  Արկադի Վոլոդոսի երևանյան մենահամերգը իրադարձություն էր ոչ միասյն հայ, այլև տարածաշրջանի երաժշտասերի համար։
«Բարեկամություն» անսամբլն իր 30-ամյակը նշեց պրեմիերաներով՝ արտերկրից ժամանած արտիստների հետ միասին։
«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի մեկնարկն ազդարարեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու ջութակահար Ռոման Կիմը: 
Կիթառի Երևանյան միջազգային փառատոնը շարունակում է ծանոթացնել մեզ դասական կիթառի տարբեր դպրոցներին։ 
 

Ձայնագիր 01.07.2017


Այս շաբաթ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին դիրիժոր Տիգրան Հախնազարյանը և դաշնակահար Իլյա Ռաշկովսկին։
Մեկնարկել է Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը։
 «Կարինե կոկտեյլ» Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: 
Տարբեր երկրներից Երևան են ժամանել կիթառահարներ՝ մասնակցելու  կիթառի միջազգային փառատոնին։  
 

Ձայնագիր 24.06.2017


«Ամեն» դրամատիկ շոուն՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Ձայնագրի» հյուրը Բարսեղ Թումանյանն է։
«Սուխիշվիլի-Ռամիշվիլին» չխախտելով ավանդույթը այս տարի ևս ելույթ ունեցավ Հայաստանում։
Երևանում անցկացվեց վրացի անվանի կոմպոզիտոր Գիա Կանչելիին նվիրված փառատոն։
Այս տարի կլրանար երաժշտագետ Արաքսի Սարյանի 80-ամյակը։  
 

Ձայնագիր 17.06.2017


Տոն հայ երաժշտասերի համար Ռուսաստանի Չայկովսկու անվան պետական ակադեմիական մեծ սիմֆոնիկ նվագախմբի և անվանի դիրիժոր Վլադիմիր Ֆեդեսեևի մասնակցությամբ։
Հայտնի են Արամ Խաչատրյանի անվան վոկալիստների 13-րդ միջազգային մրցույթի դափնեկիրները։
Վրացական կոլորիտ «Արամ Խաչատրյան» համերգասրահում. բեմում «Տրիո Մանդիլին» էր:
Ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Հմայակ Դուրգարյանը 75 տարեկան է։
 

Ձայնագիր 10.06.2017


73 տարեկանում կյանքից հեռացել է ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն:
Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթը` երգեցողություն մասնագիտությամբ։  
Հունիսի 2-ից 5-ը Երևանում անցակցվեց «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 7-րդ միջազգային փառատոնը։
 

Ձայնագիր 03.06.2017


Ջազ-կոնտրաբասահար, երգիչ, կոմպոզիտոր և նորարար Ավիշայ Քոենի և նրա տրիոյի  ելույթը Երևանում։
Ռուդոլֆ Խառատյանի նոր աշխատանքը․«Լա բոհեմ»  բալետային ներկայացման պրեմիերան՝ օպերայի և բալետի թատրոնում:
«Քեզ համար, Ազնավուր»․ լեգենդար շանսոնյեի հայտնի ու սիրված ստեղծագործությունները՝ օպերային և էստրադարյին երգիչների կատարմամբ։ 
Կորեական ազգային երգն ու պար՝ Կորեայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։