Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 10.09.2016


Մշակույթի նախարարությունը ներկայացրեց տարվա երաժշտական նոր ծրագրերը։ 
Տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի օրերի գալահամերգը։
Հարություն Դելլալյանի անվան տրիոն վերադարձել էր հայրենիք։ 
«Նարեկացի» արվեստի միության տարեդարձը շնորհավորեցին վաղեմի բարեկամներն ու ընկերները։

Ձայնագիր 16.07.2016


«Համագործակցություն» հայ-չինական ժամանակակաից երաժշտության համերգը:
«Նարեկացի» արվեստի միությունն այս անգամ իր տարեդարձը նվիրեց մեծանուն աշուղ, բանստեղծ Սայաթ-Նովային:
Տիկնիկային թատրոնում «Դոգմա» ռոք խմբի երրորդ ալբոմի շնորհանդեսն ու համերգն էր:
«Նորայր Քարտաշյան և Վան նագագիծ» երաժիշտների խմբի համերգը՝ Գաֆէսճեան արվետսի կենտրոնում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ ջութակահար Հայկ Դավթյանի և դաշնակահար Գայանե Ասլանյանի հետ։
 

Ձայնագիր 09.06.2016


Ջազ երգչուհի Շարոն Քլարկը առաջին անգամ համերգաշարով ելույթ ունեցավ Հայաստանում:
Արգենտինացի հայտնի ակորդեոնահար Ռաուլ Բարբոզայի տրիոյի համերգը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանի 160-րդ հոբելյանին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը:
Կիթառահար Ռաֆայել Ագիրեի մենահամերգը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
Հուլիսի 7-ին «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունն էր:
 

Ձայնագիր 02.07.2016


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 90 տարեկան է:
Ինչ է ներկայացնում Պատրիկ Մալաքյանի «Հավերժություն» պլաստիկ դրաման:
«Նաղաշ» անսամբլը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: 
Կիթառի միջազգային 2-րդ փառատոնը՝ Երևանում:
Հայ և շվեյցարացի երաժիշտներից կազմված ՄիոլինՅան տրիոն՝ առաջին անգամ Հայաստանում:
 

Ձայնագիր 25.06.2016


«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի մեկնարկը:
Բուլղարական «Անգել Մանոլով» և «Չեմերիկա» երգչախմբերը՝ Հայաստանում:
ԱՅԲ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներից կազմված ռոք նվագախմբի համերգը:
«Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» քառօրյա գիտաժողովը՝ Երևանում և Բյուրականում:
Հաջորդ շաբաթ սպասվող իրադարձությունները:
 

Ձայնագիր 18.06.2016


Հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ Օֆելյա Համբարձումյանը:
Մեկնարկեց «Իմ երազանքը» խորագրով համերգային ծրագիրը:
Ամփոփվեց Արամ Խաչատրյանի` դիրիժորների անվան 12-րդ միջազգային մրցույթը:
Հայաստանում են դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը, ԱՄՆ-ից ջութակահարներ Մովսես Պողոսյանը և Վարդի Մանուելյանը:
Մեկնարկեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը:
 

Ձայնագիր 11.06.2016


Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գեղարվեստական նոր ղեկավար ունի: 
Արդեն 12-րդ անգամ անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ 
Աստոր Պիացոլլայի 95-ամյակին նվիրված համերգ-ներկայացմանը կատարվեց «Մարիան Բուենոս Այրեսից» տանգո-օպերան: 
Գերմանացի երգեհոնահար Ֆրանկ Օյդթմանը հանդես եկավ Կամերային երաժշտության տանը: 
«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում հնդիկ երաժիշտները ներկայացան ազգային գործիքներով: 
 

Ձայնագիր 04.06.2016


Երկրորդ անգամ Հայաստանում է իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո Բորտոլատոն:
Կայացավ հայ դաշնամությաին երաժշտության երկրորդ համերգը:
Մայիսի 31-ին երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթի եզրափակիչ համերգն էր: 
«Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 6-րդ մրցույթ-փառատոնի փակման արարողությունը մայիսի 31-ին էր:
 

Ձայնագիր 28.05.2016


«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած մայիսի 27-ի համերգը  հայ-արգենտինական համագործակցությանն էր նվիրված:
«Հայաստանի և Արցախի տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացմանն ու կատարելագործման նպատակային» ծրագրի մասնակիցների համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էր:
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում ընթացան Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Եգոր Րեզնիկովի վարպետության դասերը:
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում:
 

Ձայնագիր 21.05.2016


Վահան Մարտիրոսյանը հանդես եկավ մենահամերգով: 
Մայիսի 18-ին նշվեց Թանգարանների միջազգային օրը: 
Օրերս տեղի ունեցավ Էջմիածին երգչախմբի տեսագրությունը: 
«Սաղմոսերգու» երգչախումբի գլխավոր առաքելությունը հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի տարածումն է:
 

Ձայնագիր 14.05.2016


Մայիսի 12-ին Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակն էր:
Արդեն երրորդ տարին է՝  կազմակերպվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ:
Երևանում առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ հայտնի դաշնակահար Միխայիլ Պլետնյովը:
Կոմիտասի թանգարան ինստիտուտում Տիգրան Չուխաջյանին նվիրված հանդիպում-զրույց էր: 
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը մենահամերգով ներկայացավ Երևանում: 
 

Ձայնագիր 07.05.2016


Հայրիկ Մուրադյանի 111-ամյակին նիրված երեկո` Կամերային երաժշտության տանը:
Շվեդիայից ժամանած Ս. Յոհաննես եկեղեցու կամերային երգչախումբը` Հայաստանում: 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոյեի ղեկավարությամբ:
«Երաժշտական ծաղկաքաղ»` Կամերային երաժշտության տանը: 
Ի՞նչ համերգներ են սպասվում հաջորդ շաբաթ: