Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 25.06.2016


«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի մեկնարկը:
Բուլղարական «Անգել Մանոլով» և «Չեմերիկա» երգչախմբերը՝ Հայաստանում:
ԱՅԲ ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներից կազմված ռոք նվագախմբի համերգը:
«Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» քառօրյա գիտաժողովը՝ Երևանում և Բյուրականում:
Հաջորդ շաբաթ սպասվող իրադարձությունները:
 

Ձայնագիր 18.06.2016


Հունիսի 13-ին, 91 տարեկան հասակում կյանքից հեռացավ Օֆելյա Համբարձումյանը:
Մեկնարկեց «Իմ երազանքը» խորագրով համերգային ծրագիրը:
Ամփոփվեց Արամ Խաչատրյանի` դիրիժորների անվան 12-րդ միջազգային մրցույթը:
Հայաստանում են դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը, ԱՄՆ-ից ջութակահարներ Մովսես Պողոսյանը և Վարդի Մանուելյանը:
Մեկնարկեց Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ գլխավոր վեհաժողովը:
 

Ձայնագիր 11.06.2016


Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը գեղարվեստական նոր ղեկավար ունի: 
Արդեն 12-րդ անգամ անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ 
Աստոր Պիացոլլայի 95-ամյակին նվիրված համերգ-ներկայացմանը կատարվեց «Մարիան Բուենոս Այրեսից» տանգո-օպերան: 
Գերմանացի երգեհոնահար Ֆրանկ Օյդթմանը հանդես եկավ Կամերային երաժշտության տանը: 
«Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում հնդիկ երաժիշտները ներկայացան ազգային գործիքներով: 
 

Ձայնագիր 04.06.2016


Երկրորդ անգամ Հայաստանում է իտալացի հոբոյահար Ջիանֆրանկո Բորտոլատոն:
Կայացավ հայ դաշնամությաին երաժշտության երկրորդ համերգը:
Մայիսի 31-ին երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների համահայկական մրցույթի եզրափակիչ համերգն էր: 
«Նոր անուններ» պատանի երաժիշտ կատարողների 6-րդ մրցույթ-փառատոնի փակման արարողությունը մայիսի 31-ին էր:
 

Ձայնագիր 28.05.2016


«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած մայիսի 27-ի համերգը  հայ-արգենտինական համագործակցությանն էր նվիրված:
«Հայաստանի և Արցախի տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացմանն ու կատարելագործման նպատակային» ծրագրի մասնակիցների համերգը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էր:
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում ընթացան Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր Եգոր Րեզնիկովի վարպետության դասերը:
Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ ունեցավ «Ա. Բաբաջանյան» համերգասրահում:
 

Ձայնագիր 21.05.2016


Վահան Մարտիրոսյանը հանդես եկավ մենահամերգով: 
Մայիսի 18-ին նշվեց Թանգարանների միջազգային օրը: 
Օրերս տեղի ունեցավ Էջմիածին երգչախմբի տեսագրությունը: 
«Սաղմոսերգու» երգչախումբի գլխավոր առաքելությունը հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի տարածումն է:
 

Ձայնագիր 14.05.2016


Մայիսի 12-ին Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակն էր:
Արդեն երրորդ տարին է՝  կազմակերպվում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ:
Երևանում առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ հայտնի դաշնակահար Միխայիլ Պլետնյովը:
Կոմիտասի թանգարան ինստիտուտում Տիգրան Չուխաջյանին նվիրված հանդիպում-զրույց էր: 
Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը մենահամերգով ներկայացավ Երևանում: 
 

Ձայնագիր 07.05.2016


Հայրիկ Մուրադյանի 111-ամյակին նիրված երեկո` Կամերային երաժշտության տանը:
Շվեդիայից ժամանած Ս. Յոհաննես եկեղեցու կամերային երգչախումբը` Հայաստանում: 
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոյեի ղեկավարությամբ:
«Երաժշտական ծաղկաքաղ»` Կամերային երաժշտության տանը: 
Ի՞նչ համերգներ են սպասվում հաջորդ շաբաթ:
 

Ձայնագիր 30.04.2016


Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմը» նվիրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Էստոնիայի ազգային արական երգչախմբի համերգը:
«Բարեկամություն» պետական անսամբլի համերգը:
Վլադիմիր Սպիվակովն ու «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը Երևանում են:
Ֆրանսաբնակ անվանի ջութակահար Հրաչյա Հարությունյանը կրկին հայրենիքում է:
 

Ձայնագիր 23.04.2016


Ապրիլի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական համերգ-երեկո էր:
Գարի Քյոսայանը կրկին Երևանում է:
Գյումրիում շարունակվում է «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հնչեցին հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հայաստանում անցկացվում են հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգներ:
 

Ձայնագիր 16.04.2016


Ապրիլի 9-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Զինվորիս հետ» խորագրով բացօթյա համերգ և դրամահավաք:
Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը նվիրվեց Արցախյան ազատամարտի նահատակներին և հայրենիքը  պաշտապանող զինվորներին:
Հայաստանում էին անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնը:
Երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Սերգեյ Մանուկյանը կրկին Հայաստանում է:

Ձայնագիր 09.04.2016


«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի ելույթը:
2015-ին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը Բյուրականում բացեց երաժշտական ակադեմիա:
Հայաստանի կոմպոզիտորների միությունը ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպեց հայ ժամանակակից երաժշտությանը նվիրված փառատոն:
25 տարվա ընդմիջումից հետո Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում հնչեց Խորեն Մեյխանեջյանի պատարագը: