Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Ձայնագիր 06.02.2016


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Նազարեթ Քյուրքչյանը ներկայացրին Կուսեվիցկու կոնտրաբասի և նվագախմբի համար կոնցերտը: 
Երաժշտական և արվեստի դպրոցների սաները կապահովվեն երաժշտական գործիքներով:
«Հնչյունի թատրոն». Վարդան Աճեմյանի ստեղծագործությունը լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար արժանացել է պետական մրցանակի:
Հոգևոր երգեր, օրորոցայիններ ու հայկական ռոմանսներ` սոպրանո Հասմիկ Բաղդասարյանի կատարմամբ:
 

Ձայնագիր 30.01.2016


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տոնեց հիմնադրման տասնամյակը: Միջոցառումները մեկնարկեցին մամլո ասուլիսով, որին հաջորդեց «Նվագախմբի ձայնը» ֆիլմի ցուցադրությունը:
 Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ծննդյան օրն ավարտվեց գալա-համերգով:  
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է: 
Երևանում էր իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին:
«Հնչյունի թատրոն». Վարդան Աճեմյանի ստեղծագործությունը լարային նվագախմբի, գոսերի և դաշնամուրի համար արժանացել է պետական մրցանակի:

Ձայնագիր 23.01.2016


Մեկնարկեց «Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը»:
Հունվարի 22-ին Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակն էր:
Մոցարտ և Շոստակովիչ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ռուզան Մանթաշյանի կատարմամբ:
 

 

Ձայնագիր 26.12.2015


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի` Ամանորի և Սուրբ Ծննդյան համերգը:
Էմիր Կուստուրիցան և նրա խումբը` երկրորդ անգամ Հայաստանում:
 Վահան Արծրունու «5 համերգ, 5 գեղագիտություն» հոբելյանական համերգաշարը եզրափակվեց:
«Վարդապետի լռությունը»` Կոմիտասին նվիրված խաղարկային լիամետրաժ կինոնկարը դեկտեմբերի 25-ից կինոթատրոնների էկրաններին է:
«Մոսֆիլմ Նոն Ստոպ». խորհրդային հայտնի և սիրված ֆիլմերի սաունդթրեքերը Ամանորի նախօրեին Երիտասարդական նվագախմբի նվերն էին հանդիսատեսին:
Alt

Ձայնագիր 19.12.2015


«Հայաստանի փոքրիկ երգիչներն» իրենց երգով «Խաղաղություն բերեցին մոլորակին»:
Կամերային երաժշտության տանը հնչեց Տիգրան Մանսուրյանի հեղինակած «Հոգեհանգստյան մեսսան»:
Վախթանգ Հարությունյանի մենահամերգը՝ որպես մտերմիկ հանդիպում:
«Ներդաշնակության մեղեդի». հայ և թուրք երաժիշտները` մեկ բեմում:
Մենակատարների պետական անսամբլի համերգը` նվիրված Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 245-ամյակին:
Դաշնակահար Լուսինե Խաչատրյանն ու դիրիժոր Ջեյմս Լյուն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի այս շաբաթվա հյուրերն էին:

Alt

Ձայնագիր 12.12.2015


Արամ Խաչատրյան և ջազ. առաջին հայացքից անհամադրելի թվացող այս երևույթները համատեղվել էին մեծ կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում:
Դեկտեմբերի 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմը տրամադրվել էր երիտասարդ կատարողների, որոնք Գեղամ Գրիգորյանի ղեկավարությամբ պատրաստել էին հատվածներ իտալական օպերաներից:
Արթուր Շահնազարյանի դասախոսությունների շարքի մեկնարկը Նարեկացի» արվեստի միությունում:
Արիկ Գևորգյանի նոր նախագծի մեկնարկը Գոյ» թատրոնում:

Alt

Ձայնագիր 05.11.2015


Իսրայելաբնակ դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանն օրերս ներկայացավ հայ հանդիսատեսին և՛ որպես նվագախմբի ղեկավար, և՛ որպես մենակատար:
Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը և Հովհաննես Բադալյանի սաները նշեցին երգչի ծննդյան 90-րդ տարեդարձը:
Լույս է տեսել տասը ձայնասկավառակից բաղկացած Հայկական ջազի անթոլոգիան»:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմում Արարատյան հայրապետական թեմի Արարատ» երգչախումբն էր:
Բեն Փուլն ու նրա բենդը դեկտեմբերի 3-ին հրաշալի երեկո պարգևեցին բլյուզ-ռոքի սիրահարներին:

Alt

Ձայնագիր 28.11 2015


Ի՞նչ ծրագրով են հանդես գալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Լեհաստանում և Գերմանիայում:
Նորայր Քարտաշյանն ու Վան» նախագիծը ներկայացրին նոր ստեղծագործություններ:
Եվրոպայից մինչև Հայաստան, միջնադարից մինչև մեր օրեր. Արահետ» երգչախմբի համերգը:
Ստեղծվել է Ազգային երգարան գրպանի ժողովածու»՝ 21 հատորով:
Կոչեմ ապրողաց». բեմում միայն սիրիահայ արտիստներ էին:

Alt

Ձայնագիր 21.11.2015


Ջոշուա Բելլի և Սուրբ Մարտին եկեղեցու ակադեմիա-նվագախմբի համագործակցությունը երևանյան բեմահարթակում:
Նվիրում ծնողներիս». Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը:
Երկխոսություն Կոմիտասի հետ» աշխարհի տարբեր բեմերում շրջող համերգ` մեր երկրում:
Լավ էլին» արդեն 20 տարեկան է:

Alt

Ձայնագիր 14.11.2015


Տանգոն մարդկանց ջերմացնելու հատկություն ունի, այն լսելիս գուցե ցանկություն առաջանա գրկել Ձեր կողքին նստածին, մի՛ վարանեք». Երևանում էր Տանգո կարբոնը»:
Երեք տարի առաջ Լուսինեն հիվանդության պատճառով սկսեց կորցնել տեսողությունը, սակայն ջութակը ձեռքից վայր չդրեց: 
Պրոգրեսիվ ռոք Վահան Արծրունու 5 համերգ` 5 գեղագիտություն» հոբելյանական համերգաշարի շրջանակում:
Լայթհաուս նյու ջազ փրոջեքթ» (Lighthous New Jazz project) խմբի համերգը:

 

Alt

Ձայնագիր 03.10.2015


Բորոդինի անվան լարային քառյակը` Երևանում:
Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը` Կոմիտաս» փառատոնի շրջանակում:
Մշակութային վերածնունդ» հիմնադրամի Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծը` armenianmusic.am կայքում:
Տիգրան Մանսուրյանի ջութակի և լարայինների համար գրված 2-րդ կոնցերտը` առաջին անգամ Հայաստանում:

 

Alt

Ձայնագիր 07.11.2015


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին Յու Չժեան և Լևոն Աբրահամյանը: 
Վերադարձի» դասական երաժշտության փառատոնի կվինտետի առաջին համերգը:
Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ ստեղծագործություններ, Շնիտկե, Բարբեր, Դավիթ Հալաջյան` Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ:
Գրոզնիում հոկտեմբերի 15-19-ը կայացած Մահմուդ Էսամբաևի անվան պարարվեստի միջազգային VII մրցույթ-փառատոնում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են հայ պարողները:
Լյուվենի կաթոլիկ համալսարանի նվագախումբը ժամանել էր Հայաստան: