Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի»  էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
 
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին

Alt

Ձայնագիր 31.10.2015


Գալարափողահար Ռադեկ Բաբորակի համերգով եզրափակվեց Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Հայաստանում էր ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն: 
Եզրափակվեց Հայ ժամանակակից երաժշտության երկրորդ փառատոնը:
Համերգ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակին. ՀՊԵՆ-ի հյուրերն էին Սերգեյ Նակարյակովը, Միքայել Հախնազարյանը և Զոհրաբ Թադևոսյանը:
Հոկտեմբերի  29-ին Արամ Խաչատրյան» դահլիճը լի էր ջազի սիրահարներով. բեմում Գարրի Քյոսայանն էր:

 

Alt

Ձայնագիր 24.10.2015


Հոկտեմբերի 22-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում էր Պիեռ Կարլո Օրիցիոն: Երեկոյի ընթացքում եղան մի շարք հայաստանյան պրեմիերաներ:
Դասական երաժշտության սիրահարներին անմոռանալի երեկո պարգևեցին ամերիկաբնակ թավջութակահար Սուրեն Բագրատունին և ճապոնացի դիրիժոր Հիրոֆումի Յոշիդան:
Սեպտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը: 
Հայոց ցեղասպանություն-100. ճանաչումից` հատուցում» միջազգային գիտաժողովի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում համերգ էր:

Alt

Ձայնագիր 17.10.2015


Հոկտեմբերի 13-ի համերգը նվիրված էր հայ անվանի դիրիժոր Դավիթ Խանջյանի 75-ամյակին: 
Մեկնարկել է  Վահան Արծրունու Հինգ համերգ՝ հինգ գեղագիտություն» համերգաշարը: 
Հայաստանում է Դանիայի Միդ Վեստ» աղջիկների երգչախումբը:
Երևանի դուդուկի առաջին փառատոնն ամփոփեց արդյունքները:
Անտարես» հրատարակչությունը թարգմանել և հրատարակել է Դը Բիթլզ» խմբի մասին պատմող վերջին ժամանակների ամենալավ գրքերից մեկը:

 

Alt

Ձայնագիր 10.10.2015


Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գի, Ակիկո Սուվանայ, Քսավիեր Ֆիլիպս. Երևանյան միջազգային իններորդ փառատոնը շարունակվում է:
12 օր տևող Կոմիտաս» փառատոնը եզրափակվեց մանկական երգչախմբերի ելույթով:
Հունական անթոլոգիա». հույն դիրիժոր Թեոդորոս Օրֆանիդիսը և սոպրանո Սոնյա Թեոդորիդուն՝ հունական երգի դեսպաններ:
Հոկտեմբերի 9-ին մեկնարկեց Երևանի դուդուկի փառատոնը:

 

Alt

Ձայնագիր 26.09.2015


Կարմենը» վերադարձավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:
Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում կամերային երաժշտության երեկո էր:
Այս շաբաթ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին դաշնակահար Բարրի Դուգլասը և գերմանացի կլարնետահար Վենցել Ֆուքսը:
Տաղարան» համույթը հայկական ավանդական երաժշտության համերգով բացեց իր նոր համերգաշրջանը:
Շվեյցարական Authentic Light Orkestra-ն ելույթ ունեցավ Գաֆէսճյան» արվեստի կենտրոնում:

 

Alt

Ձայնագիր 19.09.2015


Արամ Խաչատրյան» համերգասրահի բացման համերգի համար Երևան էր ժամանել Նարե Արղամանյանը:
Կամերային և սիմֆոնիկ համերգ` տեղացի և արտերկրից ժամանած անվանի հայ երաժիշտների կատարմամբ :
Ռիչարդ Բոնան Երևանում է,  նա մասնակցել է Yerevan Jazz Fest-ին :
Սեպտեմբերի 18-ին Հայաստանում պրոգրեսիվ ռոքի սիրահարների համար տոն էր:

 

Alt

Ձայնագիր 12.09.2015


Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը նշանավորվեց Վադիմ Ռեպինի համերգով:
Սեպտեմբերի 17-ից 19-ը Երևանում ջազային հրավառություն է սպասվում:
Լևոն Չաուշյանի նոր կվարտետի պրեմիերան:
Հայկական օրորոցային գոհարները` մեկ խտասալիկում:
Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները` եռօրյա փառատոնի շրջանակում:  

 

Alt

Ձայնագիր 05.09.2015


Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացառիկ համերգը Երևանում:
Գեղամ Գրիգորյանն ու Լյուբով Կազարնովսկայան` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմահարթակում:
Ջուզեպպե Վերդիի Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան:
Դոգմա» ռոք-խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում և Արցախում:
Հայ երաժշտության պատմության ակունքները լեզվական տվյալների լույսի տակ». Հրաչ Մարտիրոսյանի դասախոսությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

 

Alt

Ձայնագիր 11.07.2015


Արշիլ Գորկի» բալետային նոր ներկայացման պրեմիերան Հզոր զգացմունքներ» խմբի և Բարեկամություն» պետական անսամբլի մասնակցությամբ: 
Հուլիսի 9-ից 11-ը Հայաստանում անցկացվեց հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոն: 
Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնն ավարտվեց:
Մեներգիչների փառատոն Ռիգայում:
Ոսկե օրփեոս»՝ դաշնակահար Արթուր Ավանեսովի մասնակացությամբ ձայնասկավառակներին:

 

Alt

Ձայնագիր 04.07.2015


ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար:
Ռոբերտ Ամիրխանյանի նոր՝ Պոետի կյանքը» կանտատը: 
ՌԴ անվանի բայանահար Իոսիֆ Պուրիցը` Ազգային պատկերասրահ» փառատոնի հյուր:
Սպեղանի» երգչախմբի համերգը Կոմիտաս թանգարան-ինստիտուտում: 
Բի-2» հանրահայտ խմբի համերգը Երևանում:

 

Alt

Ձայնագիր 27.06.2015


Օֆելյա Համբարձումյանը 90 տարեկան է:
“The Beautified Project”-ը նշեց հիմնադրման տասը տարին:
Մանե Գալոյանը, Հովհաննես Ներսիսյանը, Հովհաննես Այվազյանը և Հայկ Կազազյանը`    Չայկովսկու անվան միջազգային մրցույթում:  
Հրանտ Բագրազյանը` Սան Խոսե» միջազգային դաշնամուրային մրցույթի հաղթող:

 

Alt

Ձայնագիր 20.06.2015


Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների տասնմեկերորդ մրցույթը հատեց եզրագիծը:  
Մեկնարկեց Ազգային պատկերասրահ» միջազգային 11-րդ փառատոնը:
Վահան Արծրունու գործունեությանը այսուհետ կարելի է հետևել նաև երաժշտի կայքում:
Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները Օպերայի և բալետի թատրոնի բեմում էին: