«Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը», - ասում է Հիսուս Քրիստոս: Ճանաչելով և հետևելով Նրա պատգամներին՝ հավատացյալը ձեռք է բերում այնպիսի հատկանիշեր, որոնք Եկեղեցին կոչում է առաքինություններ:
Հեռուստաշարի յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է քրիստոնեական որևէ մի առաքինություն` սեր, գթասրտություն, պահեցողություն ...  

Եղբայրասիրություն


Ով է եղբայրասեր մարդը, ինչ արժեհամակարգ ունի, ինչ զոհողությունների է պատրաստ հանուն ընկերոջը: Եղայրասիրության, ընկերասիրության մասին խոսում են հայրենիքի սահմանները հսկող զինվորները, նրանց սպաներն ու գնդերեցը: 

Չափավորություն


Կյանքի բոլոր բարիքներն էլ Աստված է ստեղծել և թույլատրել մարդուն վայելել դրանք: Ո՞րն է այդ դեպքում ժուժկալության ու չափավորության իմաստը քրիստոնյայի կյանքում, ի՞նչ են պատգամում Աստվածաշունչն ու սուրբ հայրերը: Մեկնաբանում են Վարդան վարդապետ Նավասարդյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Եփրեմ քահանա Զարգարյանը:

 

Համբերատարություն


Համբերատարությունը առաքինություն է: Ո՞րն է, սակայն, համբերատարության սահմանը, որքա՞ն և հանուն ինչի՞ պետք է համբերել: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են կիսում Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, կրթության փորձագետ Նվարդ Մանասյանը և Արևածաղիկ» ամսագրի գլխ. խմբագիր Զառա Բաթոյանը:

Խաղաղասիրություն


Ինչո՞ւ են մարդիկ, հանրույթներն ու պետությունները անհամերաշխ, ո՞րն է մարդկային ընդհարումների, անհանդուրժողականության ու պատերազմիների իրական, խորքային պատճառը, ի՞նչ է պետք մեզ` բախումների չգնալու, ներքին խաղաղության հասնելու համար: Այս և խաղաղասիրությանը վերաբերող այլ հարցերի շուրջ իրենց մտորումներն են կիսում արձակագիր Հովհաննես Երանյանը, տեր Շնորհք աբեղա Սարգսյանը և լրագրող Արա Գալոյանը:

Հավատարմություն


Ո՞րն է հավատարմությունը գաղափարներին, երկրին, աշխատանքին, մարդուն ու եկեղեցուն: Ինչու՞ է հավատարմությունն առաքինություն համարվում, ինչու՞ է մարդը սովորում ապրել հավատարմորեն: Հավատարմության թեմայով մտորումներեն են կիսում Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, նախկին դատավոր Պարգև Օհանյանը, արվեստաբան Արա Խզմալյանը:

Խնամատարություն


Ինչո՞ւ է կարևոր դիմացինի հանդեպ հոգածություն դրսևորելը, ի՞նչ է պահանջվում մարդուց խնամատար լինելու համար և ի՞նչ է դա նրան տալիս: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, վիրաբույժ Կարեն Քոլոյանը և մանկատան երեխաների խնամքով զբաղվող երեցկին Անահիտ Հովհաննիսյանը պատմում են իրենց փորձի մասին ու ներկայացնում խնամատարության մասին իրենց տեսակետը:

Խոնարհություն


Ովքե՞ր են խոնարհ մարդիկ, ո՞րն է խոնարհության և խեղճության տարբերությունը, արդյո՞ք ինքնահավան մարդը կարող է քաջ և արժանապատիվ լինել, թե՞ դա հենց խոնարհի առաքինությունն է: Խոնարհությանը վերաբերող բազմաթիվ հարցերի են անդրադառնում տեր Սմբատ քահանա Սարգսյանը, աստվածաբան Արշավիր Գաբուջյանը և երիտասարդ ռեժիսոր Հայկ Մկրտչյանը:

Ներում


Ներումը քրիստոնեական բարոյականության առանցքային կողմերից մեկն է: Ինչու՞ է կարևոր միմյանց ներելը, ի՞նչ է տալիս այն կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրին: Ինչու՞ պետք է հանցանք գործած մարդուն կարեկից լինել: Պարզաբանում են Տ. Կյուրեղ քահանա Տալյանը և Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:

Արդարություն


Անարդար կյանք, անարդար արարք, անարդար սոցիալական հարաբերություններ՝ այս արտահայտությունները մեր ամենօրյա կյանքում շատ են հնչում: Որն է արդարության քրիստոնեակա՛ն ընկալումը, ինչպես կարող է այն անդրադառնալ մեր աօրյա հարաբերությունների վրա: Սոցիալական արդարության հասնելու հնարավոր ճանապարհների մասին է խոսում Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: