«Պարականոն ավետարաններ» ֆիլմաշարը պատմում է հին և նոր կտակարանային պարականոն գրքերի ստեղծման ու ուսումնասիրության պատմության, մշակութային արժեքի ու նշանակության մասին: Անդրադարձ է կատարվում ապոկրիֆների նկատմամբ այսօր  եղած վերաբերմունքին, շահարկումներին, դրանց կիրառությանը արդի գրականության մեջ և կինոմատոգրաֆում:

Պարականոն ավետարաններ. մաս 1-ին


Ֆիլմաշարի առաջին մասը ներկայացնում է ապոկրիֆների առաջացման պատմությունը, կանոնիկ և պարականոն գրքերի տարբերակման սկզբունքներն ու պատճառները:

Alt

Պարականոն ավետարաններ. մաս 2-րդ


Ֆիլմաշարի երկրորդ մասում հեղինակն անդրադարձել է ապոկրիֆների նկատմամբ Հայ առաքելական եկեղեցու վերաբերմունքին, հայտնի պարականոն գրքերին և նրանց հերոսներին: Ապոկրիֆների ժամանակակից ընկալումների համատեքստում ներկայացվում են նաև դրանց գրական իրացումները և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը:

Alt

Պարականոն ավետարաններ. մաս 3-րդ


Ֆիլմաշարի երրորդ մասը ներկայացնում է 1978թ.-ին Եգիպտոսում գտնված Հուդայի ավետարանի» պատմությունը, բովանդակային վերլուծությունն ու ձեռագրի շուրջ եղած քննարկումները:

Alt

Պարականոն ավետարաններ. մաս 4-րդ


Ֆիլմաշարի չորրորդ մասն անդրադառնում է մարդկության պատմության ամենահայտնի կերպարներից մեկին` Հուդային: Ո՞վ էր Հուդան, ինչո՞ւ հենց նա մատնեց Փրկչին: Ի՞նչ ճշմարտություն գիտեր նա: Ինչպե՞ս է հնարավոր արդարացնել նրան: Դավաճան էր Հուդան, թե՞ զոհ: Ի՞նչ գրական-մշակութաբանական ընթերցումների է ենթարկվել Հուդայի կերպարը