Մարկոսի ավետարանը համարվում է առաջին գրված Ավետարանը: Ո՞վ էր Մարկոս Ավետարանիչը, ինչպե՞ս նա ապրեց և շարադրեց Տիրոջ երկրային կյանքն ու խոսքը:
Մարկոսի ավետարանը մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 11. 12-14, 20-26


Հաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Հիսուս քաղցած էր: Հեռվից մի տերևալից թզենի տեսնելով եկավ, որ վրան մի բան գտնի և երբ մոտեցավ, ոչինչ չգտավ, այլ միայն տերև, որովհետև տակավին թզի ժամանակը չէր: Հիսուս խոսքը թզենուն ուղղեց ու ասաց` էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի հավիտյան»:
Ինչպե՞ս դրան արձագանքեց Պետրոս առաքյալը, ինչո՞ւ Քրիստոս անիծեց թզենին, ի՞նչ խորհուրդ ուներ այս ծառը հրեաների համար: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 11. 1-11


Եվ երբ եկան Երուսաղեմ, Բեթանիա և Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուս իր աշակերտներից երկուսին ասաց՝ գնացեք դիմացի գյուղը և երբ մտնեք այնտեղ, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել, արձակեցեք այն և բերեք ինձ մոտ»:
Ինչո՞ւ  Քրիստոս այսպես պատվիրեց, ինչպե՞ս վարվեցին աշակերտները: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Մարկոսի ավետարան 10. 46-52


Եվ եկան Երիքով, և մինչ Նա դուրս էր գալիս Երիքովից իր աշակերտների ու բազում ժողովրդի հետ, Տիմեի որդի կույր Բարտիմեոսը նստել, մուրում էր ճանապարհի եզրին: Երբ լսեց, թե անցնողը Հիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել ու ասել՝ Դավթի որդի Հիսուս, ողորմիր ինձ»:
Ի՞նչ էր կույր Բարտիմեոսի խնդրանքն ու ինչպե՞ս արձագանքեց Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Մարկոսի ավետարան 10. 35-45


Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, գնացին Հիսուսի մոտ և ասացին՝ Վարդապետ, այն ինչ որ պիտի խնդրենք քեզանից, կամենում ենք, որ անես մեզ համար: Հիսուս ասաց՝ ի՞նչ եք կամենում, որ անեմ ձեզ համար»:
Ի՞նչ ցանկացան Հակոբոսն ու Հովհաննեսը, ստացա՞ն արդյոք խնդրածը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Մարկոսի ավետարան 10. 32-34


Երուսաղեմ ելնելու ճանապարհի վրա էին, Հիսուս քայլում էր աշակերտներից առաջ և նրանք, որ իր հետևից էին գալիս, զարմացած էին ու վախենում էին»:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 10. 28-31


Պետրոսը շարունակեց և ասաց Հիսուսին՝ ահավասիկ մենք թողել ենք ամեն բան և եկել ենք քո ետևից»:
Ի՞նչ պատասխանեց աշակերտներին Հիսուս և ի՞նչ նկատի ուներ ասելով. Չկա մեկը, որ թողած լինի տներ կամ քույրեր կամ եղբայրներ, մայրեր, ագարակներ Տիրոջ կամ Ավետարանի համար և հարյուրապատիկը չստանա այս ժամանակի մեջ ու չարժանանա հավիտենական կյանքի»: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 10.17-27


Նրա առաջ վազելով մի մեծահարուստ ծունկի իջավ և հարցրեց՝ բարի վարդապետ, ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»:
Ի՞նչ է պատասխանում Քրիստոս մեծահարուստին: Ի՞նչ է ասում Նա Երկնքի արքայության և հարստության մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 10. 13-16


Հիսուսի մոտ մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դներ նրանց վրա, իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին»:
Ինչպե՞ս սաստեց աշակերտներին Հիսուս և օրհնեց մանուկներին:
Ո՞վ կարող է արժանանալ երկնքի արքայությանը, ինչո՞ւ է կարևոր երեխաներին մկրտել վաղ տարիքում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 10. 1-12


Հիսուս գալով Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի հակառակ կողմը, դարձյալ տեսավ մեծ բազմություն, որ խռնվում էր, և սկսեց ուսուցանել: Փարիսեցիները մոտեցան Քրիստոսին և փորձելու համար հարցրեցին՝ օրինավո՞ր է, որ մարդն արձակի իր կնոջը»:
Ի՞նչ պատասխան տվեց Քրիստոս փարիսեցիներին և ինչպե՞ս մեկնեց ամուսնության խորհուրդը:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 9. 37-49


Վարդապետ, տեսանք մեկին, որ Քո անունով դևեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում և արգելեցինք նրան»:
Ինչո՞ւ է Քրիստոս ասում՝ չկա մեկը, որ զորավոր գործեր անի Իր անունով և կարողանա հայհոյել Իրեն: Ի՞նչ է ասվում ավետարանական այս հատվածում գայթակղության մասին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանան Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 9. 29-36


Հիսուս աշակերտներին սովորեցնում էր ասելով՝ Մարդու որդին մարդկանց ձեռքն է մատնվելու, նրանք պիտի սպանեն Նրան, բայց սպանությունից երեք օր հետո պիտի հարություն առնի: Բայց նրանք չէին հասկանում այդ խոսքն ու վախենում էին Նրան հարցնել»:
Ինչու՞ Քրիստոս դարձյալ անդրադարձավ իր չարչարանքներին: Աշակերտներն ինչպե՞ս հերթական անգամ չհասկացան Քրիստոսին: Ինչո՞ւ էր Քրիստոս ասում, որ եթե մեկն ուզում է առաջինը լինել, բոլորից վերջինն ու բոլորի սպասավորը պիտի լինի:
 Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 9. 13-28


Վարդապետ, իմ որդուն քեզ մոտ բերեցի, որ մի համր, չար ոգուց է բռնված և շատ անգամ գետնին է զարկվում, ատամներն է կրճտացնում և չորացած մնում է: Բերեցի, որ աշակերտները չար ոգուն հանեն նրա միջից, և չկարողացան»:
Ի՞նչ պատասխանեց Քրիստոս այս մարդուն, ինչպե՞ս բուժեց չար ոգուց բռնված մանուկին, ապա՝ ի՞նչ պատգամ տվեց իր աշակերտներին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: