Մարկոսի ավետարանը համարվում է առաջին գրված Ավետարանը: Ո՞վ էր Մարկոս Ավետարանիչը, ինչպե՞ս նա ապրեց և շարադրեց Տիրոջ երկրային կյանքն ու խոսքը:
Մարկոսի ավետարանը մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 6. 14-29


Հովհաննես Մկրտիչը Հերովդես Անտիպասի հրամանով գլխատվում է: Ու՞մ խնդրանքով Հերովդեսը նման հրաման արձակեց և ի՞նչ պատահեց դրանից հետո: Ո՞վ էր Հերովդիան և ի՞նչ կապ ուներ նա արքայի հրամանի հետ: 
Ի՞նչ օրինակ է տալիս մեզ Հովհաննես Մկրտիչը: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:  

 

Alt

Մարկոսի ավետարան 6. 7-13


Հիսուս կանչում է 12 առաքյալներին և նրանց ուղարկում քարոզելու, իշխանություն տալիս պիղծ ոգիների դեմ և պատվիրում նրանց ճանապարհի համար գավազանից բացի ոչինչ չվերցնել՝ ոչ պարկ, ոչ հաց, ոչ դրամ, ավելորդ պարեգոտ չունենալ և միայն հողաթափեր հագնել: Եվ եթե տանը համապատասխան պատվի և ընդունելության չարժանանան, թափ տան իրենց կոշիկների փոշին և դուրս գան:  
Ինչու՞ այսպես պատվիրեց Տերը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 6. 1-6


Քրիստոս Հայրոսի տանից դուրս ելնելով՝ գնաց իր գավառը, իր հետևից գնացին նաև իր աշակերտները: Եվ երբ շաբաթ օր եղավ, մտավ ժողովորան և ուսուցանում էր, և շատերը զարմանում էին նրա վարդապետության վրա ու ասում միմյանց՝ այս բաները որտեղի՞ց սրան»:
Նազարեթում ի՞նչ էր ուսուցանում Քրիստոս, ինչու՞ զարմացավ մարդկանց անհավատության վրա և ինչու՞ հարազատ գավառի մարդիկ Նրան չընդունեցին: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 5. 21-43


Մարկոսի ավետարանի 5-րդ գլխի 21- 43-րդ համարներում Հայրոսի աղջկա, ինչպես նաև` արյունահոսող կնոջ բժշկության դրվագներն են: Ո՞վ էր Հայրոսը, ինչպե՞ս Քրիստոս բժշկեց նրա աղջկան: Ի՞նչ պատասխան ստացավ Տիրոջից Նրան մոտեցած արյունահոսող կինը:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 5. 1-20


Հիսուս եկավ Գերգեսացիների երկիր: Երբ նավակից իջավ, գերեզմաններից նրա դեմը ելավ մի մարդ, որին բռնել էր մի պիղծ ոգի»:
Ո՞վ էր գերգեսացի այս դիվահարը, ինչպե՞ս վարվեց նրա հետ Քրիստոս, ինչպե՞ս  արձագանքեցին տեղի բնակիչները: Ի՞նչ ճշմարտություն է մեզ փոխանցում Ավետարանը այս դեպքի միջոցով: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 4. 35-41


Քրիստոս իր աշակերտներին ասաց` եկեք անցնենք ծովի մյուս կողմը: Մեծ հողմամրրիկ բարձրացավ և ալիքները նավակի մեջ էին թափվում, այնպես որ նավակը գրեթե լցվում էր, իսկ ինքը ննջում էր  նավախելի կողմը»: 
Տիրոջն արթնացնելով՝ ի՞նչ ասացին Նրան աշակերտները, ի՞նչ պատասխանենց նրանց Վարդապետը, ինչպե՞ս դադարեցրեց մրրիկն ու հնազանդեցրեց ծովը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 4. 26-34


Մարկոսի ավետարանի չորրորդ գլխի 26-34 համարներում Քրիստոս խոսում է կրկին ցորենի հասկերի մասին, թե ինչպես են դրանք սերմանվում, աճում: Եվ երբ գալիս է պտուղ տալու ժամանակը, ինչպես է Տերը մանգաղ ուղարկում:
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 4. 21-25


Մի՞թե ճրագը բերում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրվի: Չէ՞ որ աշտանակի վրա է դրվում: Ծածուկ բան չկա, որ չհայտնվի և գաղտնի բան չի եղել, որ իհայտ չգա»: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս  քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 4. 3-9, 13-20


Սերմնացանի առակն այն եզակի առակներից է, որ Քրիստոս պատմում է, ապա՝ մեկնում: 
Առակը նկարագրում է, թե ինչպես սերմանողը հատիկների մի մասը գցում է ճանապարհի եզրին, մյուս մասը՝ ապառաժի վրա, սերմի որոշ հատիկներ՝ փշերի մեջ, ապա նաև՝ բարեբեր հողի վրա: 
Մարկոսի ավետարանի՝ սերմնացանի այս առակի դրվագը մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 4.1-2, 10-12


Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մոտ, և նրա շուրջը խռնվեց բազում ժողովուրդ, այնպես, որ նա մտավ ու նստեց մի նավակի մեջ՝ ծովի վրա, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը»: 
Ի՞նչ էր ա՛յս անգամ պատմում Քրիստոս, ի՞նչ պատգամ տվեց Նա սերմնացանի առակի միջոցով, ինչու՞ Քրիստոս սկսեց առակներով խոսել: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 3. 31-35


Քրիստոս նայեց աշակերտներին ու ասաց` ով Աստծու կամքն է կատարում, նա՛ է իմ եղբայրը, և քույրը, և մայրը: 
Ու՞մ էր Քրիստոս համարում եղբայր: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 3. 22-30


... Իսկ Երուսաղեմից իջած օրենսգետներն ասում էին, որ դրա մեջ բեհեղզեբուղ կա և դևերի իշխանի ձեռքով է դևերին հանում:» 
Ինչպե՞ս էր Քրիստոս լռեցնում և դուրս հանում պիղծ ոգիներին, ո՞վ էր բեհեղզեբուղը և  ինչու՞ էին փարիսեցիներն ու օրենսգետները Քրիստոսին  մեղադրում: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: