Մարկոսի ավետարանը համարվում է առաջին գրված Ավետարանը: Ո՞վ էր Մարկոս Ավետարանիչը, ինչպե՞ս նա ապրեց և շարադրեց Տիրոջ երկրային կյանքն ու խոսքը:
Մարկոսի ավետարանը մեկնում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 3.13-21


Հիսուսը լեռը բարձրացավ և իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը կամեցավ: Հիսուս նշանակեց 12-ին, որպեսզի իր շուրջը լինեն և նրանց ուղարկի քարոզելու, որ նրանք իշխանություն ունենան ցավեր բուժելու և դևեր հանելու»:
Ինչպե՞ս Հիսուս ընտրեց իր 12 աշակերտներին, որտե՞ղ նրանք  քարոզեցին և ինչպե՞ս ավարտեցին իրենց երկրային կյանքը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 3. 7 - 12


Հիսուս իր աշակերտների հետ գնաց ծովեզերք և նրա ետևից բազում ժողովուրդ էր գնում՝ ինչպես Գալիլիայից, այնպես էլ Հրեաստանից, Եդոմից, Երուսաղեմից, Տյուրոսից, Սիդոնի շրջակայքից: Եվ Քրիստոս ամբոխի պատճառով խնդրեց իր աշակերտներին, որ մի նավակ պատրաստեն, որ չնեղեն իրեն»:
Ինչու՞ Քրիստոս ժողովարանի փոխարեն սկսեց քարոզել բացօթյա տարածքներում, տարբեր քաղաքներում: Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում նրան: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 3. 1-6


Հիսուս կրկին ժողովարան մտավ, և այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր: Եվ հավաքվածներն  ուշադրությամբ հետևում էին Քրիստոսին, որպեսզի տեսնեին արդյո՞ք շաբաթ օրով բժշկություն կանի, որ ամբաստանեին նրան»: 
Ո՞վ էր չորացած ձեռքով մարդը, ինչու՞ շաբաթ օրը բժշկության օր չէր համարվում, ինչպե՞ս վարվեց Քրիստոս: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 2. 23- 28


Շաբաթ օրով Հիսուս քայլում էր ցորենի արտերի միջով և նրա աշակերտները հասկ պոկեցին ու կերան: Փարիսեցիներն այս տեսնելով՝ Քրիստոսին ասացին՝ տես, քո աշակերներն ինչ են անում շաբաթ օրով. մի բան, որ օրինավոր չէ անել»: 
Փարիսեցիների համար ի՞նչ էր նշանակում շաբաթ օրը, ի՞նչ պատասխանեց Հիսուս նրանց: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Alt

Մարկոսի ավետարան 2. 18-22


Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ էին պահում: Եկան ու Հիսուսին հարցրեցին՝ ինչու՞ Հովհաննեսի աշակերտները և փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում: Եվ Հիսուս ասաց նրանց՝ մի՞թե կարելի է, որ հարսանքավորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է: Այնքան ժամանակ, որ փեսան նրանց հետ է, պետք չէ, որ ծոմ պահեն: Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի և նրանք էլ ծոմ կպահեն»:
Ով էր փեսան, ինչու Քրիստոս այպես պատասխանեց փարիսեցիներին, ինչու այս պատմության մեջ հիշատակեց նաև հին կտորն ու գինու հին տիկը՝ մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 2. 13-17


Եվ Հիսուս դարձյալ ծովեզերք գնաց և ամբողջ ժողովուրդը գնում էր Նրա մոտ և Նա ուսուցանում էր նրանց: Եվ մինչ Քրիստոս անցնում էր, տեսավ Ալփեոսի որդի Ղևիին մաքսատանը և ասաց նրան՝ արի իմ հետևից»:
Ո՞վ էր Ղևին, ինչո՞ւ Քրիստոս հենց նրան կանչեց: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 2. 1-12


Մի քանի օր հետո, երբ նա դարձյալ Կափառնայում մտավ, լուր տարածվեց, թե տանն է: Եվ  շատեր հավաքվեցին, այնպես որ այլևս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջև։ Եվ եկան նրա մոտ՝ բերելով մի անդամալույծի, որին տանում էին չորս հոգով։  Երբ ամբոխի պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին երդիկն այն տան, ուր գտնվում էր նա: Եվ բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մեջ էր անդամալույծը։ Եվ Հիսուս, տեսնելով նրանց հավատը, անդամալույծին ասաց՝ քո մեղքերը քեզ ներված են»:

Alt

Մարկոսի ավետարան 1. 40- 45


Եվ նրա մոտ եկավ մի բորոտ, ծունկի եկավ և աղաչում էր ասելով՝ Տեր, եթե կամենաս, կարող ես ինձ մաքրել: Իսկ Հիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպավ նրան և ասաց՝ կամենում եմ, մաքրվիր»:
Ի՞նչ հիվանդություն էր բորոտությունը, ո՞վ էր այս հիվանդը, ինչո՞ւ Հիսուս բժշկեց նրան: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 1. 29-39


Սիմոնի զոքանչը տաքության մեջ պառկած էր, իսկույն ասացին նրա մասին Հիսուսին։
Մոտենալով՝ նրա ձեռքը բռնեց և նրան ոտքի կանգնեցրեց: ... Եւ Նա տեսակ-տեսակ հիվանդություններից բազում հիվանդներ բժշկեց եւ բազում դևեր հանեց. և թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետեւ գիտեին Նրան, որ Քրիստոս է»։
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Մարկոսի ավետարան 1. 21-28


...Եվ մտան Կափառնայում: Եվ Հիսուս նույն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով`  ուսուցանում էր նրանց»:
Ի՞նչ քաղաք էր Կափառնայումը, ո՞ւմ և ի՞նչ էր ուսուցանում Քրիստոս: 
Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: 

 

Alt

Մարկոսի ավետարան 1. 14-20


Հովհաննեսի բանտարկությունից հետո Հիսուս եկավ Գալիլիա: Նա քարոզում էր Աստծո ավետարանը և ասում՝ հասել է ժամանակը, մոտեցել է Աստծո արքայությունը, ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին»:
Ինչո՞ւ բանտարկվեց Հովհաննես Մկրտիչը: Ո՞րն է Աստծո արքայությունը: Ինչպե՞ս Հիսուս ընտրեց իր առաջին աշակերտներին, ովքե՞ր էին նրանք: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Alt

Մարկոսի ավետարան 1. 9-13


Հիսուս եկավ Նազարեթ քաղաքից  և Հովհաննեսից մկրտվեց Հորդանանում»: 
Ի՞նչ քաղաք էր Նազարեթը, ի՞նչ դեր է ունեցել Ս. Կույս Մարիամի և Քրիստոսի երկրային կյանքում: Ո՞րն էր Քրիստոսի մկրտության խորհուրդը: Մեկնաբանում է Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը: