Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյան


«Յուրաքանչյուր քահանա բժշկության շնորհ ունի: Սակայն անչափ կարևոր է, որ հիվանդը հավատք ունենա»:
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալել է  Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանին:
 

Սուրբ Ծնունդ


Սուրբ Ծնդյան խորհրդի՝ սիրո, երջանկության, բարեհոգության մասին են խոսում «Իմ հովիվը» հաղորդաշարի մասնակիցներ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, Տ. Սմբատ քահանա Սարգսյանը, Տ. Եսայի քահանա Արթենյանը, Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը:

Տ. Գալուստ քահանա Սահակյան


Գալուստ քահանա Սահակյանը, որպես հոգևոր սպասավոր, ծառայում է ՀՀ զինված ուժերում: Հայրենիքի պաշտպանությունը միայն զինվորի գործը չէ, երբ հայրենիքը վտանգի մեջ է, բոլորս, մեր ուժերի ներածին չափով պետք է ոտքի կանգնենք ի պաշտպանություն մեր ժողովրդի ազնիվ պայքարի»,-ասում է տեր հայրը:

Տ. Նշան քահանա Ալավերդյան


Ամեն ինչ նորից սկսելու, նորոգվելու ունակությունը աստվածային շնորհ է: Դա սկիզբ է նոր գործեր անելու՝ նաև քահանայության մեջ: Եթե դա ինձ հաջողվում է, ուրեմն միայն Աստծո օգնությամբ: 
Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալել է Տ. Նշան քահանա Ալավերդյանին:

 

Տ. Սմբատ քահանա Սարգսյան


Ընտանիքը փոքր եկեղեցի է: Պողոս Առաքյալի այս իմաստուն խոսքը, եթե բոլորս գիտակցենք, կունենանք ներդաշնակ, համերաշխ և իմաստուն ընտանիքներ: Ես դա եմ քարոզում պսակի արարողությունների ժամանակ»:
Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկավել է Տ. Սմբատ քահանա Սարսգսյանին:


 

Տ. Եսայի քահանա Արթենյան


Հովիվը, քահանան պետք է հոտի դժվարություններն ու փորձություններն իր վրա վերցնի, հաճախ նաև՝ այս կամ այն արարքի պատասխանատվությունը: Միայն այդ դեպքում կարող են քեզ վստահել, հավատալ, որ Աստված իրենց սիրում է, սիրում է բոլորին, առանց բացառության: Տ. Եսայի քահանա Արթենյանը, որ տևական ժամանակ աշխատում է նաև խուլ մարդկանց հետ, կիսում է հովվական կյանքի իր փորձառությունն ու ապրումները:

Տ. Գրիգոր քահանա Գրիգորյան


Ինձ համար թմրամոլների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների հետ աշխատանքը այլ իմաստ ունի: Նրանք արտաքսված են հասարակությունից, վստահության ու հավատի կարիք ունեն: Իմ գործը այդ կորցրած վստահությունն ու հավատը վերադարձնելն է»:
Իմ հովիվը» հաղորդաշարի հյուրը Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն է:

 

Տ. Աշոտ քահանա Սաֆարյան


Ինձ բախտ վիճակվեց ծառայությանս առաջին օրվանից աշխատել երեխաների հետ՝ Մասիս քաղաքի կիրակնօրյա դպրոցում, երիտասարդաց միությունում, մանկապարտեզներում, երեխաների աջակցության կոնտրոնում»: 
Իմ հովիվը» հաղորդաշարի հյուրը Տեր Աշոտ քահանա Սաֆարյանն  է : 

 

Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյան


Հոգևոր հովվի գլխավոր առաքելությունն է օգնել մարդուն, օգտակար լինել հատկապես, երբ մարդը դժվար իրավիճակում է: Հենց այդ առաքելությամբ էլ տարիներ առաջ ստանձնեցի ցմահ բանտարկյալներին այցելելու դժվար, բայց անչափ կարևոր ծառայությունը»:
Իմ հովիվը» հաղորդաշարի հյուրը Տեր Գրիգոր  քահանա Հովհաննիսյանն է : 

 

Տ. Պարույր քահանա Ավետիսյան


 Անցյալում մարդիկ իրենք էին մոտենում հոգևորականին, հարցեր տալիս, և քահանան մտահոգություն չուներ մարդկանց եկեղեցուն մոտ պահելու: Այսօր բազում անջրպետներ կան եկեղեցու և մարդկանց միջև, և քահանայի գլխավոր առաքելությունը պետք է լինի դուրս գալ եկեղեցուց, Ավետարանը քարոզել ու մարդուն եկեղեցի բերել»:
Իմ հովիվը» հաղորդաշարի հյուրը Տեր Պարույր քահանա Ավետիսյանն է: