Շարքը ներկայացնում է ստեղծագործող հոգևորականներին

Տեր Աբել քահանա Քարտաշյան


«Հասուն տարիքում եկա քահանայական ծառայության: Սկզբում դժվար էր: Ջութակահարի համար բոլորովին նոր ու չբացահայտված աշխարհ էր հոգևոր երաժշտությունը: Հետո հասկացա՝ ինչ պարգև եմ ստացել...»:

Հակոբ սարկավագ Մալխասյան


Նա չի ծնվել արվեստագետների ընտանիքում, մանկությունից չի ապրել արվեստի մեջ: Մի օր, Գևորգյան հոգևոր ճեմարանում սովորելիս, Հակոբ սարկավագ Մալխասյանի առջև նոր դուռ է բացվել՝ նկարելու պահանջն ու բերկրանքը… 
 

Հովհաննես սարկավագ Ներսեսյան


«Դեռ փոքր տարիքից ծառայում էի եկեղեցում, հաճելի էր, երբ ասում էին լավ ես երգում: Հիմա երգում եմ օպերային թատրոնի բեմում, մասնակցում եմ միջազգային  փառատոնների, բայց միևնույն է՝ ամենահարազատը պատարագին մասնակցելն է: Շնորհը պիտի ընդունես խոնարհությամբ և շնորհակալությամբ»: 

Սևան դպիր Իչ


Սևան դպիր Իչը ծնվել ու մեծացել է Ստամբուլում: Ութ տարեկանից զբաղվում է արծաթագործությամբ: Միշտ երազել է իր աշխատանքներից մի օր տեսնել եկեղեցում: Հայաստան գալը լիովին փոխեց նրա կյանքը, այժմ Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարանի դպիր է: 

Տեր Սահակ քահանա Մարտիրոսյան


Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը Նորավանքում է ծառայում: Երբ առաջին անգամ ամսագրերում հայտնվեցին նրա լուսանկարները, զարմանալի թվաց նույնիսկ իրեն, երբեք չէր մտածել այդ արվեստով հատուկ զբաղվելու մասին: Լուսանկարեցի, տեսա՝ լավ է ստացվում, որոշեցի մարդկանց հետ կիսել իմ փոքրիկ ուրախությունները: Արդեն տասը տարի այստեղ եմ ու ամեն օր կարծես առաջին օրը լինի...»

Դավիթ սարկավագ Սարիբեկյան


Սպիտակ կտավի առաջ սպասում ես աղոթքով ու համբերությամբ, թե երբ կգա այն պատկերը, որը քո մեջ է, կամ` դու նրա մեջ…»: 
Ստեղծագործում է Դավիթ սարկավագ Սարիբեկյանը:

 

Տ. Թովմա քահանա Անդրեասյան


Ստեղծագործելը Աստծու կողմից մարդուն տրված պարգև է` դժվար օրերին մարդու հոգուն լույս տալու համար: Կարևոր չէ, թե ինչ ժանրում ես ստեղծագործում, կարևոր է` ինչ է տալիս դա հոգուն»: 
Ստեղծագործում է Տեր Թովմա քահանա Անդրեասյանը: