Բռնություն


Բռնության կանխարգելման միջոցառումներից մեկը համարվում է սոցիալ-մշակութային նորմերի բարեփոխումը, կրթության օգնությամբ հաղորդակցային անհրաժեշտ հմտությունների փոխանցումը, աստվածաբանական տեսանկյունից՝ Աստծո պատկերով արարվածի ինքնության լիարժեք ընկալումն ու ընդունումը: Ինչպե՞ս կառուցել հանրություն, որը կմերժի բռնությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են  Տավուշի թեմի առաջնորդ, Մայր Աթոռի սոցիալական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը: 

Շնորհալուց մինչև Ոսպնակեր. հոգևորականների պատվանուններն ու մականունները


Հոգևորականներին տրված մականուններն ու պատվանունները բացահայտում են նրանց  բնավորության գծերը, կենցաղավարությունը, վաստակն ու արժանիքները, արարքներն ու անգամ քաղաքացիական դիրքորոշումները: Հայ եկեղեցական գործիչների մականնունների, պատվանունների ու դրանց պատմության մասին զրուցում են Երևանի մատենադարանի գլխավոր ֆոնդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը և Գևորգյան ճեմարանի մագիստրատուրայի շրջանավարտ Մանվել սարկավագ Սարգսյանը:

Թափուր բուհեր


2017-18 ուստարվա բուհական ընդունելության քննություններից հետո արձանագրված արդյունքներով ընդհանուր 18 000 վճարովի տեղերից 11 375-ը  թափուր են մնացել: Ոլորտի մասնագետները հայտարարում են՝ արտառոց ոչինչ չկա: Հաջորդ տարվա կանխատեսումներն ավելի վատ են. դիմորդների թիվը ավելի քիչ է լինելու, իսկ կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով էլ ՀՆԱ-ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է: Ի՞նչ են առաջարկում փորձագետները: 

«Պահպանվում է պետության կողմից»


Պատմամշակութային հուշարձանների տարածքներում կատարված իրավախախտումները հազվադեպ չեն: Դրանց շուրջ ծագած աղմկահարույց վիճաբանությունները, դատական գործընթացները հուշարձանների պահպանության երաշխիք չեն.

Էվթանազիա. կյանքի և մահվան փիլիսոփայության միջև


Էվթանազիայի նկատմամբ իրավական գնահատականը պայմանավորված է բժշկական, բարոյաէթիկական, փիլիսոփայական, կրոնական հայացքների առանձնահատկություններով: Որոշ երկրներում այն քրեորեն պատժելի է, որոշ երկրներում՝ օրենքով թույլատրված: Հայաստանում էվթանազիան օրենքով արգելված է: Ի՞նչ էթիկական խնդիրներ է հարուցում այս երևույթը աշխարհում և արդյո՞ք քրիստոնեական աշխարհայացքը օգնում է հաղթահարել այդ խնդիրները: Թեման քննարկում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանը և Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: 

«Ոսկե ծիրանից» հետո


Կինոյի շուրջ հատկապես կրքոտ քննարկումներ են ծավալվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի օրերին: Փառատոնի փակումից հետո մի քանի օր էլ տևում են  իներցիոն տատանումները, իսկ հետո բոլորը հեռանում են «մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկից» և անցնում իրենց առօրյա աշխատանքին: «Ոսկե ծիրանի» այս տարվա համայնապատկերի մասին զրուցում են «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և լրագրող Նունե Հախվերդյանը:

Հոգևորականությունը և ճնշված ապստամբությունը


Խորհրդային Հայաստանում կոլկտիվացման տարիներին տեղի ունեցած ապստամբությունների մասին գրեթե չի խոսվում: Մինչդեռ զինված բախումները երկար են տևել՝ 1929-1931թթ:  Ապստամբության հիմնական կազմակերպչները եղել են գյուղերի քահանաներն ու ընդհատակյա դաշնակները: Նրանց միացել են մեծ թվով անկուսակցական գյուղացիներ, իսկ հաճախ էլ նաև` կոմունիստներ: Ապստամբության առաջամարտիկը եղել է Դարալագյազի՝ Վայոց ձորի մարզը, որտեղ պայքարի մեջ ներքաշված է շուրջ 2500 մարդ: Ապստամբության ժամանակ շուրջ մեկ տարի Վայոց ձորում դադարել է խորհրդային իշխանության գոյությունը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում են Եղեգնաձորի տար

Հայաստան և հարևաններ. Հայաստան-Թուրքիա


Հայաստանում և Թուրքիայում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ. Թուրքիան անցնում է նախագահական կառավարման, Հայաստանը՝ խորհրդարանական: Ի՞նչ նոր իրողությունների կարող է դա հանգեցնել հարևան երկու երկրների հարաբերություններում և ի՞նչ նոր մարտահրավերներ կարող են առաջ գալ: Թեման քննարկում են Ստամբուլի «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, թուրքագետ Անուշ Հովհաննիսյան և քաղաքագետ Անուշ Հովհաննիսյան: 

Դարձյալ Պոլսի մասին


Պոլսի պատրիարքության պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ամենայն հայոց հայրապետին, որով հայտնում է, որ պատրաստ է աթոռը զիջել տեղապահի ընտրություններում հաղթած Գարեգին արք. Բեքչյանին եւ բարիգալստյան Հրաշափառի  արարողությամբ նրան  դիմավորել Ստամբուլում: Ի՞նչ սպասելիքներ կան Պոլսում նոր տեղապահից և ինչպիսի՞ հոգևոր առաջնորդ են ուզում ունենալ թրքահայերը: Զրուցում են «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը  և թուրքագետ Վարուժան Գեղամյանը:  

Ինքնության խախտումներն` իբրև ցեղասպանության հետևանք


Ցեղասպանությունը վերապրած շատ հայեր հրաժարվել են իրենց ինքնությունից՝ թերարժեքությունից ազատվելու և  նոր միջավայրում հեշտությամբ ինտեգրվելու նպատակով: Մասնագետներն ինքնության այս խախտումները համարում են ցեղասպանության հեևանքներից մեկը: Վարքային ի՞նչ դրսևորումներ են ի հայտ եկել ինքնության խախտումների պատճառով և ի՞նչը կարող է հայկական ինքնության վերարժևորման ու ամրապնդման առիթ դառնալ: Քննարկում են փիլիսոփա Սիլվա Պետրոսյանը և ազգագրագետ Հարություն Մարությանը:

Չապաքինված ցավը փոխանցվում է


Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց սոցիալական հոգեբանները փորձում են վերլուծել վերապրածների և զոհերի սերունդների հոգեբանական և հոգեախտաբանական վիճակը, հետազոտել սթրեսի հետվնասվածքային խանգարումները և դրանց հեռավոր հետևանքները` արտացոլված տարբեր հիվանդություններում: Ի՞նչ է միջսերնդային հիշողությունը, ինչպե՞ս և ինչո՞ւ է փոխանցվում: Թեման քննարկում են ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Սյուզան Սարգսյանը և «Դիալոգ» ՀԿ հոգեբան Արմինե Վահանյանը:

Կրոնը՝ սպանության գործիք


Հայոց ցեղասպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար թե՛ Օսմանյան կայսրության իշխանավորները, թե՛ երիտթուրքերը կարողացան զանգվածային ջարդերի մեջ ներքաշել շարքային մարդկանց: Ինչպե՞ս դա հաջողվեց նրանց, որո՞նք էին սպանություններին թուրք և քուրդ ժողովրդների զանգվածային մասնակցության մշակութային և հոգեբանական նախադրյալները: Թեման քննարկում են  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և գիտաշխատող Շուշան Խաչատրյանը: