Հանրակրթությունն հետանկախության տարիներին


Անկախության տարիների կրթության բովանդակության, հանրակրթության նպատակի ձախողման, վերաձևակերպման անհրաժեշտության, կրթության և նոր իրողությունների կապի մասին «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են «ԱՅԲ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Անկախության ճորտերը


Հանրային կարծրատիպեր, որոնք խաթարում են անկախության արժեքի ընկալումը: Հաղթանակներ, որոնք թուլացնում են սեփական ուժին ապավինելու գիտակցությունը: Ինչպես պահպանել և զարգացնել անկախության բարիքները: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում լրագրող Տիգրան Պասկևիչյանն ու իրավապաշտպան Վարդան Հարությունյանն են: 

Գևորգյան ճեմարանի կրթական առաքելությունն այսօր


Մինչ Երևանի պետական համալսարանի հիմնումը, Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայ իրականության մեջ արդեն  քառասուն տարի գոյություն ունեցող միակ հաստատությունն էր, որտեղ կրթություն էին ստանում ժամանակի ուսումնատենչները: Այդ շրջանի ճեմարանական կրթությունը ձգտում էր եվրոպական չափանիշների: Ո՞րն է Գևորգյան ճեմարանի կրթական առաքելությունն այսօր: Զրուցում են Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և ԵՊՀ ու Գևորգյան ճեմարանի դասախոս Նորայր Պողոսյանը:

Կնոջ դերը ընտանիքում՝ քրիստոնեական ընկալմամբ


Կանանց նկատմամբ հերթական բռնությունից հետո հանրության մեջ ակտիվանում է կնոջ դերի ընկալման, կնոջ և տղամարդու իրավահավասարության և այդ հարցերից ածանցվող խնդիրների մասին քննարկումը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում կնոջ դերի մասին քննարկում են Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը


Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության հայտը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-17 թթ. «Հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների» օրացույցում: Հայերեն առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան վարդապետ Երևանցու ջանքերով, 1666 թ.՝ Ամստերդամում: Ովքե՞ր էին հայ առաջին հրատարակիչները և ի՞նչ արժեք ունեցավ նրանց աշխատանքը: 
Քննարկում են բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը և Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը:
 

Սիրիական կոնֆլիկտի հեռանկարը


Սիրիական պատերազմի 6-րդ տարին է ընթանում: Սիրիան վերաճել է պատերազմական մի հարթակի, որտեղ բախվում են տարբեր պետությունների, ազգերի, կրոնական խմբավորումների, նույնիսկ՝ կլանների շահեր: Ո՞ւր է ընթանում այս կոնֆլիկտը, ինչպե՞ս է գոյատևում հայ համայնքն այնտեղ: Քննարկում են Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ու արաբագետ Հայկ Քոչարյանը: 

Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունների պատմությունը


Մինչև 20-րդ դարը Հայ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները ոչ միշտ են հարթ եղել: 20-րդ դարում սկիզբ առած էկումենիկ շարժման շնորհիվ դավանաբանական տարաձայնությունները մի կողմ դրվեցին և երկու եկեղեցիներն ընդառաջ գնացին միմյանց՝ հանուն քրիստոնեական եղբայրության և ընդհանուր մարտահրավերների: 
Թեման քննարկում են կրոնագետ Պարգև Բարսեղյանը և պատմաբան Վահե Թորոսյանը:
 

Պոլսի հայոց պատրիարքությունը երեկ և այսօր


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրապետական աթոռներից մեկը` Պոլսի պատրիարքությունը ստեղծվել է միջնադարում Մեհմեդ Երկրորդ սուլթանի նախաձեռնությամբ: Գլխավոր նապատակներից մեկը  եղել է հայերի ահռելի տնտեսական ներուժի կենտրոնացումը: Պատրիարքությունը պատմականորեն մեծ դեր է ունեցել հայերի միավորման, կրթության կազմակերպման հարցում, հոգևոր-մշակութային կյանքում: Ինչպե՞ս է փոխվել Պոլսի պատրիարքարանի դերը պատմության ընթացքում և ի՞նչ հանգամանքներով է դա պայմանավորված: Քննարկում են Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը և թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Խաղաղության փնտրտուք. Հայաստան-Իրան-Վրաստան


Հայրապետական Աթոռի փոխադրումը Սսից Էջմիածին


1441թ-ի մայիսի 25-ին,  Սուրբ Էջմիածնում գումարված Ազգային-եկեղեցական ժողովի ժամանակ ընտրվեց և Ամենայն հայոց կաթողիկոս օծվեց Կիրակոս Վիրապեցին: Ստեփանոս Օրբելյանի և Գրիգոր Տաթևացու 14-րդ դարավերջին սկսած շարժումը ավարտվեց Հայրապետական Աթոռը Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելով: Պատմական ի՞նչ հանգամանքներում տեղի ունեցավ այդ իրադարձությունը, ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց կյանքում: Քննարկում են Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը և պատմաբան Վահե Թորոսյանը:  

Ո՞վ է մտավորականը


Հասարակությունը ձևակերպում է իր պահանջները մտավորականից՝ նրան տալով իր պայքարն առաջնորդելու պատասխանատվությունը: Ո՞վ է մտավորականը հանրային ընկալմամբ և ինչո՞ւ է պատասխանատու: Քննարկում են բեմադրիչ Ռուբեն Բաբայանը և Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հաղթանակի դասերը


Հայացքը հաղթական անցյալին ի՞նչ կարևորություն կարող է ունենալ ներկայում: Ինչպե՞ս են վերլուծվում և գնահատվում հաղթանակի դասերը, ծառայո՞ւմ են դրանք մարդու հոգեփոխությանը: Քննարկում են Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և արձակագիր Հովհաննես Երանյանը: