Պահանջատիրության հետքերով


Ցեղասպանության ենթարկված հազարավոր հայեր ապահովագրել էին իրենց կյանքը Օսմանյան կայսրության տարածքում գործող արտասահմանյան ապահովագական ընկերություններում: Թալեաթ փաշան ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին խնդրել էր թուրքական կառավարությանը տրամադրել այն հայերի ցուցակը, որոնք կյանքի ապահովագրության մուրհակներ ունեն: Մորգենթաուն իր հուշերում գրում է, որ մերժել է Թալեաթին: 
Ամերիկահայ փաստաբանՎարդգես Եղիայանը, Հայոց ցեղասպանությունից 90 տարի անց, դիմում է դատարան և ամերիկյան «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունից պահանջում ցեղասպանության զոհերի ապահովագրական գումարները վճարել նրանց ժառանգներին: Փաստաբանին հաջողվում է ետ ստանալ 20 մլն դոլար գումար: «Տարբերակ» հաղորդաշարը հյուրընկալել է միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանին և հրապարակախոս Սագօ Արեանին:
 

Եկեղեցին անկախության տարիներին


Անկախության շրջանում վերացավ աստվածմարտությունը, Հայ առաքելական եկեղեցու գործունեության համար նոր պայմաններ առաջացան: Դրականորեն փոխվեց օրենսդրական միջավայրը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերանայեց թեմերի կառուցվածքը, վերականգնեց կանոնական ու վարչական կյանքը, հոգևոր կյանքի աշխուժացման համար կառուցվեցին  ու նորոգվեցին եկեղեցիներ, հրատարակվեց կրոնական գրականություն, պատրաստվեցին նոր հոգևորականներ: Ինչպե՞ս են արտացոլվում եկեղեցու մշակութային, կրթական ու կրոնական գործառույթները ազգային կյանքում: Քննարկում են Ասողիկ քահանա Կարապետյանը և երաժիշտ Վահան Արծրունին:

Մշակույթն անկախության տարիներին


«Մշակույթն ապրելու կերպ է և ոչ թե կյանքի զարդարանք»,- ասում է Հրանտ Մաթևոսյանը: Ինչպիսի՞ն է եղել անկախության քսանհինգ տարվա մեր ապրելու կերպը, ի՞նչ բովանդակությամբ է մեզ օժտել և դեպի  ի՞նչ գաղափարներ առաջնորդել: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում քննարկում են բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը և Մայր Աթոռի միաբան Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հանրակրթությունն հետանկախության տարիներին


Անկախության տարիների կրթության բովանդակության, հանրակրթության նպատակի ձախողման, վերաձևակերպման անհրաժեշտության, կրթության և նոր իրողությունների կապի մասին «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում զրուցում են «ԱՅԲ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Անկախության ճորտերը


Հանրային կարծրատիպեր, որոնք խաթարում են անկախության արժեքի ընկալումը: Հաղթանակներ, որոնք թուլացնում են սեփական ուժին ապավինելու գիտակցությունը: Ինչպես պահպանել և զարգացնել անկախության բարիքները: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում լրագրող Տիգրան Պասկևիչյանն ու իրավապաշտպան Վարդան Հարությունյանն են: 

Գևորգյան ճեմարանի կրթական առաքելությունն այսօր


Մինչ Երևանի պետական համալսարանի հիմնումը, Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայ իրականության մեջ արդեն  քառասուն տարի գոյություն ունեցող միակ հաստատությունն էր, որտեղ կրթություն էին ստանում ժամանակի ուսումնատենչները: Այդ շրջանի ճեմարանական կրթությունը ձգտում էր եվրոպական չափանիշների: Ո՞րն է Գևորգյան ճեմարանի կրթական առաքելությունն այսօր: Զրուցում են Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և ԵՊՀ ու Գևորգյան ճեմարանի դասախոս Նորայր Պողոսյանը:

Կնոջ դերը ընտանիքում՝ քրիստոնեական ընկալմամբ


Կանանց նկատմամբ հերթական բռնությունից հետո հանրության մեջ ակտիվանում է կնոջ դերի ընկալման, կնոջ և տղամարդու իրավահավասարության և այդ հարցերից ածանցվող խնդիրների մասին քննարկումը: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարում կնոջ դերի մասին քննարկում են Տ. Տաճատ ավագ քահանա Դավիդյանը և Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը


Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության հայտը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-17 թթ. «Հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների» օրացույցում: Հայերեն առաջին Աստվածաշունչը հրատարակվել է Ոսկան վարդապետ Երևանցու ջանքերով, 1666 թ.՝ Ամստերդամում: Ովքե՞ր էին հայ առաջին հրատարակիչները և ի՞նչ արժեք ունեցավ նրանց աշխատանքը: 
Քննարկում են բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը և Մայր Աթոռի Մատենադարանի տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը:
 

Սիրիական կոնֆլիկտի հեռանկարը


Սիրիական պատերազմի 6-րդ տարին է ընթանում: Սիրիան վերաճել է պատերազմական մի հարթակի, որտեղ բախվում են տարբեր պետությունների, ազգերի, կրոնական խմբավորումների, նույնիսկ՝ կլանների շահեր: Ո՞ւր է ընթանում այս կոնֆլիկտը, ինչպե՞ս է գոյատևում հայ համայնքն այնտեղ: Քննարկում են Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն ու արաբագետ Հայկ Քոչարյանը: 

Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունների պատմությունը


Մինչև 20-րդ դարը Հայ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները ոչ միշտ են հարթ եղել: 20-րդ դարում սկիզբ առած էկումենիկ շարժման շնորհիվ դավանաբանական տարաձայնությունները մի կողմ դրվեցին և երկու եկեղեցիներն ընդառաջ գնացին միմյանց՝ հանուն քրիստոնեական եղբայրության և ընդհանուր մարտահրավերների: 
Թեման քննարկում են կրոնագետ Պարգև Բարսեղյանը և պատմաբան Վահե Թորոսյանը:
 

Պոլսի հայոց պատրիարքությունը երեկ և այսօր


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրապետական աթոռներից մեկը` Պոլսի պատրիարքությունը ստեղծվել է միջնադարում Մեհմեդ Երկրորդ սուլթանի նախաձեռնությամբ: Գլխավոր նապատակներից մեկը  եղել է հայերի ահռելի տնտեսական ներուժի կենտրոնացումը: Պատրիարքությունը պատմականորեն մեծ դեր է ունեցել հայերի միավորման, կրթության կազմակերպման հարցում, հոգևոր-մշակութային կյանքում: Ինչպե՞ս է փոխվել Պոլսի պատրիարքարանի դերը պատմության ընթացքում և ի՞նչ հանգամանքներով է դա պայմանավորված: Քննարկում են Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը և թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Խաղաղության փնտրտուք. Հայաստան-Իրան-Վրաստան


Աշխարհաքաղաքական վերջին գործընթացների համատեքստում պարբերաբար փոխվում են Հայաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունները: Որտե՞ղ են հատվում երեք երկրների հետաքրքրությունները, ինչպե՞ս կարող են դրանք  ծառայել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի շրջանակում Մերձավոր Արևելքի անկախ փորձագետ Վասիլի Պապավան, միջազգային իրավունքի մասնագետ Բաբաք Ռաֆաթը, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը քննարկում են Հարավային Կովկասում խաղաղության պահպանման հարցը: