Նրանք մեզ հետ են, մեր կողքին: Նկարիչ են, երաժիշտ, գրող, հոգևորական, գիտնական, բժիշկ, ովքեր ամբողջ կյանքում արժեք են ստեղծում բոլորի համար, մարդիկ, ում գործը չի պարագծվում ներկա ժամանակով:
Նրանց պետք է ճանաչել, նրանց պետք է տեսնել իրենց ստեղծագործության ակունքում, պետք է իմանալ՝ ինչ են մտածում երեկվա, այսօրվա ու վաղվա մասին, մարդու, բնության և Աստծո մասին:

Վարուժան Ոսկանյան


2009 թ լույս տեսած  նրա Շշուկների մատյան» վեպը թարգմանվել է 20 լեզվով,  Ռումինիայում  արժանացել տարվա լավագույն գրական ստեղծագործություն մրցանակին, գրաքննադատների բարձր գնահատականին: Հաղորդման ընթացքում Վարուժան Ոսկանյանը խոսում է գրականության մասին իր պատկերացումների և Հայոց ցեղասպանության նահատակ, սրբադասված իր նախնիների մասին:

Լևոն Չաուշյան


Սիմֆոնիա, կոնցերտներ, սիմֆոնիկ պոեմներ, սոնատներ, ռոմանսներ, վոկալ շարքեր, խմբերգեր, կվարտետներ… Ես դեռ խոսելուց առաջ երաժշտություն գիտեի»,-կես կատակ, կես լուրջ ասում է  կոմպոզիտոր:

Հակոբ Երիցյան


Ջութակ, ալտ, քանոն, ուդ, քամանչա, մանդոլին, սազ, թառ, սանթուր... Վարպետ Հակոբի ձեռքում փայտը շունչ ու հոգի էր առնում, վնասված գործիքները կենդանանում էին, նորովի հնչում: Վարպետ Հակոբի ու նրա պատրաստած գործիքների մասին պատմում են որդին՝ Սամվել Երիցյանը, երաժիշտներ Ծովինար Հովհաննիսյանը, Հակոբ Խալաթյանը, Միհրան Դեմիրճյանը:

Արկադի Բաղդասարյան


Երկար դադարից հետո անվանի նկարիչ Արկադի Բաղդասարյանը` Արկոն, կրկին վրձինը ձեռքն է վերցրել: Ուղեղի կաթվածի պատճառով նկարիչը 5 տարի գամված էր անկողնուն: Արկոն պատմում է անցած փորձությունների ու ապագայի երազանքների մասին:

Հենրիկ Էդոյան


Ես իմ հնարավորությունների ընդամենը տասը, քսան տոկոսով եմ աշխատել, եթե ժամանակը հետ տրվեր, ես ավելին կանեի: Սակայն մենք այն ենք, ինչ արել ենք»,-խոստովանում է բանաստեղծական և գրականագիտական տասնյակ գրքերի հեղինակ Հենրիկ Էդոյանը: Հաղորդումը բանաստեղծի աշխարհընկալման, նրա ստեղծագործական ընթացքի մասին է: 

Վիլեն Մարտիկյան


19 տարեկանում նա Խորհրդային Հայաստանի ամենահեղինակավոր թերթերից մեկի` Ավանգարդի» Արվեստի և գրականության բաժնի քարտուղարն էր, 25 տարեկանում՝ Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադիրը: Այժմ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդական է:
Լրագրող Վիլեն Մարտիկյանի կյանքը լի է փորձություններով: Նա աշխատել է բոլորովին տարբեր երկու հասարակարգերում…

 

Սվետլանա Գրիգորյան


Մենք միշտ ուզում ենք ձեզ վրա տպավորություն թողնել մեր լավ խաղով, մանավանդ, եթե դերը լավ է ստացվում: Այդ մոգական ուժն է, որ ձեզ պահում է մեզ հետ, թե չէ դուք ի~նչ եք կորցրել մեզ նայելով...»:
Նվիրյալ անձեր» հաղորդաշարի հերոսուհին ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանն է:

 

Հենրիկ Մամյան


Նրա պատկերներով ենք մենք տեսել Լևոն Շանթի Հին Աստվածները», Դանիել Վարուժանի Հարճը», Լերմոնտովի Մծիրին», Թումանյանի Անուշը», Իսահակյանի և Չարենցի հերոսներին: Նկարչի աշխատանքները զարդարում են նաև Արցախի, Օշականի, Տաշիրի, Սիսիանի եկեղեցիները: Զինվոր, մշակ» Հենրիկ Մամյանի հեռուստադիմանկարը օգնում են ներկայացնել նկարչի ընկերները, գործընկերները, դուստրը:

Բորիս Պեպանյան


Այս տղան ծնվել է մեր ժանրի համար»,- տեսնելով Բորիս Պեպանյանին` ասել է ՀՀ ժող. արտիստ, հայ բեմի մեծ կատակերգակ Կարպ Խաչվանքյանը: Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Բորիս Պեպանյանն արդեն շուրջ 40 տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում է: Իր խաղացած մեծ ու փոքր դերերի, երիտասարդ տարիների, ներկա աշխատանքի ու ապագայի սպասելիքների մասին է վաստակավոր դերասանին նվիրված այս հաղորդումը:

Արամ Ղարաբեկյան


1996 թ. թողնելով Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ Արամ Ղարաբեկյանը վերադառնում է Հայաստան: Հայրենիքում նրան վստահվում է Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային նվագախմբերը միավորելու և մեկ նվագախումբ ստեղծելու պատասխանատվությունը: Կարճ ժամանակ անց նվագախումբը գործուն դերակատարություն է ձեռք բերում երկրի երաժշտական կյանքում: Հայ ունկնդրի հիշողության մեջ վառ են Արամ Ղարաբեկյանի կազմակերպած համերգները: 2014 թ. հուվարի 11-ին երաժշտական աշխարհը ծանր կորուստ ունեցավ. Միացյալ նահանգներում անվանի դիրիժորը հանկարծամահ եղավ:

Alt

Հարություն Չալիկյան


Հումորը կյանքի աղն է». համոզված է ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը: Նրա ծաղրանկարներում մարդիկ երևում են իրենց բնավորության ամենացայտուն և ամենագաղտնի կողմերով: Նրա հայացքից չեն վրիպում քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ և մշակույթի գործիչներ:

Անդրանիկ Քոչար


Ռոլեյֆլեքսի 3-րդ սերնդի լուսանկարչական ապարատը միշտ նրա հետ էր, նկարում էր աննկատ, չէր սիրում ուշադրություն գրավել: Մինչ իր փնտրած ակնթարթը գտնելը, երկար էր մտմտում:
Հաղորդումը Անդրանիկ Քոչարի մասին է, ում նկարներով հայ արվեստի, գիտության, մշակույթի երևելիները բացահայտված են նոր կողմերով: Նրա բնանկարներն ու կոմպոզիցիոն աշխատանքները հայ լուսանկարչության մեջ նոր ուղիներ են բացել: