Հաղորդաշարը պատմում է հատուկ կրթական այն հաստատությունների մասին, որտեղ հավաքված է մեր ազգի ներուժը: Հայ եկեղեցու Հայորդյաց տներ, գեղարվեստի ու երաժշտության դպրոցներ, արվեստի ու գիտության թեքումով կրթօջախներ, ամառային ճամբարներ ու հատուկ ծրագրեր, որոնք նպատակ ունեն բացահայտել մանուկների և պատանիների շնորհները: 

Էջմիածնի հայորդյաց տան պարի դասարան


Սոնան ասում է. «Մինչև պարի գալը, ոտքերս  ծուռ էի դնում, մտածում է` ծուռթաթ արջուկ եմ: Բայց պարի գալուց հետո փոխվեցի»: Սոնան և ընկերուհիները հաճախում են Էջմիածնի հայորդյաց տան պարի դասարան:

Էջմիածնի հայորդյաց տան փայտի փորագրության դասարան


Մեր նկարահանող խումբն այցելել է Էջմիածնի հայորդյաց տան փայտի փորագրության դասարան: 

Արաբկիրի հայորդյաց տան դիզայնի դասարան


Կոտրված պլաստմասե գդալներից` ծաղիկ, անպետք ստվարաթղթից ու փայտիկներից ՝ բացիկներ, հնամաշ պայուսակից՝ նորաոճ և գունեղ իր: Արաբկիրի հայորդյաց տան դիզայնի դասարանում անպետք իրեր չկան: Ամեն ինչից հնարավոր է անկրկնելի մի առարկա պատրաստել: 

Նոր Նորքի հայորդյաց տան երիտասարդաց միություն


Նոր Նորքի հայորդյաց տան երիտասարդաց միության անդամները կատակում են, որ իրենք հայորդյաց տան տնօրեն Աիդա Ներսիսյանի շտապ օգնությունն են: Երիտասարդաց տան անդամները շատ ակտիվ են՝ մասնակցում են բարեգործական նախաձեռնությունների, կազմակերպում ցուցահանդեսներ, ֆլեշմոբեր:

Էջմիածնի հայորդյաց տան նկարչության դասարան


Էջմիածնի հայորդյաց տան նկարչության դասարանի երեխաներին ուսուցիչ Արևիկ Մկրտչյանի հետ հաճախ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր  ուխտավայրերում՝ ճեպանկարելիս կամ ճարտապապետությունն ուսումնասիրելիս: 

Արաբկիրի հայորդյաց տան նկարչության դասարան


Ձվի կճեպ, օղի, մոմ: Նկարչական տարբեր տեխնիկաներով ստեղծագործում են Արաբկիրի հայորդյաց տան նկարչության դասարանի սաները:

Աշտարակի հայորդյաց տան դաշնամուրի դասարան


Աշտարակի հայորդյաց տան դաշնամուրի դասարանի աշակերտները երաժշտություն լսում են ամենուր: Նրանք հմայված են երաժշտությամբ և փորձում են դրանով հմայել նաև ունկնդիրներին:

Մալաթիայի հայորդյաց տան բատիկի դասարան


Բատիկը նման է կամակոր աղջկա: Եթե ուզում ես կտորը կամակորություն չանի և պատկերները ներդաշնակ ու գունեղ լինեն, պետք է անընդհատ խոսես գործի հետ, պտտվես կտավի շուրջ և նկարես: Այսպես են ստեղծագործում Մալաթիայի հայորդյաց տան բատիկի դասարանի սաները: 

Գյումրիի հայորդյաց տան թատրոնի դասարան


«Ներուժ» հաղորդաշարն այցելել է Գյումրիի հայորդյաց տան թատրոնի դասարան: 

Նոր Նորքի հայորդյաց տան մոդեռն պարի դասարան


Մեր նկարահանող խումբն այս անգամ Նոր Նորքի հայորդյաց տան մոդեռն պարի դասարանում է: Մեզ հետ զրուցում եմ Հայկը,Կառոլինան, Էլենը և գեղարվեստական ղեկավար Մելինե Առաքելյանը: 

Գյումրիի հայորդյաց տան երգչախումբ


Նրանք երգում են ոչ միայն Գյումրիի հայորդյաց տան բեմում, այլև հարազատ քաղաքի փողոցներում, թանգարաններում: Գյումրեցիներն արդեն ճանաչում են այս աղջիներին և  դիմավորում ծափահարություններով ու ժպիտով: Վերջերս էլ հայորդյաց տան երգչախմբի սաները մասնակցել են բարեգործական ակցիայի. ելույթ են ունեցել կիսավեր Սևյան պալատի տարածքում, որպեսզի շենքի կառուցման գումարներ հավաքագրվեն:

Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթ


«Պարը մեր կյանքն է: Երբ վարագույրը փակվում է, արդեն սկսում ենք մտածել, թե երբ է լինելու հաջորդ ներկայացումը»: 
Մեր հերոսները Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթի սաներն են: