Հաղորդաշարը պատմում է հատուկ կրթական այն հաստատությունների մասին, որտեղ հավաքված է մեր ազգի ներուժը: Հայ եկեղեցու Հայորդյաց տներ, գեղարվեստի ու երաժշտության դպրոցներ, արվեստի ու գիտության թեքումով կրթօջախներ, ամառային ճամբարներ ու հատուկ ծրագրեր, որոնք նպատակ ունեն բացահայտել մանուկների և պատանիների շնորհները: 

Աշտարակի հայորդյաց տան դաշնամուրի դասարան


Աշտարակի հայորդյաց տան դաշնամուրի դասարանի աշակերտները երաժշտություն լսում են ամենուր: Նրանք հմայված են երաժշտությամբ և փորձում են դրանով հմայել նաև ունկնդիրներին:

Մալաթիայի հայորդյաց տան բատիկի դասարան


Բատիկը նման է կամակոր աղջկա: Եթե ուզում ես կտորը կամակորություն չանի և պատկերները ներդաշնակ ու գունեղ լինեն, պետք է անընդհատ խոսես գործի հետ, պտտվես կտավի շուրջ և նկարես: Այսպես են ստեղծագործում Մալաթիայի հայորդյաց տան բատիկի դասարանի սաները: 

Գյումրիի հայորդյաց տան թատրոնի դասարան


«Ներուժ» հաղորդաշարն այցելել է Գյումրիի հայորդյաց տան թատրոնի դասարան: 

Նոր Նորքի հայորդյաց տան մոդեռն պարի դասարան


Մեր նկարահանող խումբն այս անգամ Նոր Նորքի հայորդյաց տան մոդեռն պարի դասարանում է: Մեզ հետ զրուցում եմ Հայկը,Կառոլինան, Էլենը և գեղարվեստական ղեկավար Մելինե Առաքելյանը: 

Գյումրիի հայորդյաց տան երգչախումբ


Նրանք երգում են ոչ միայն Գյումրիի հայորդյաց տան բեմում, այլև հարազատ քաղաքի փողոցներում, թանգարաններում: Գյումրեցիներն արդեն ճանաչում են այս աղջիներին և  դիմավորում ծափահարություններով ու ժպիտով: Վերջերս էլ հայորդյաց տան երգչախմբի սաները մասնակցել են բարեգործական ակցիայի. ելույթ են ունեցել կիսավեր Սևյան պալատի տարածքում, որպեսզի շենքի կառուցման գումարներ հավաքագրվեն:

Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթ


«Պարը մեր կյանքն է: Երբ վարագույրը փակվում է, արդեն սկսում ենք մտածել, թե երբ է լինելու հաջորդ ներկայացումը»: 
Մեր հերոսները Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթի սաներն են:  
 

«Հայ միասնության խաչի» խեցեգործության դասարան


Ինչ կապ կա խեցեգործության, հայկական ավանդական խոհանոցի, ազգագրական երգ ու պարի միջև: Պատմում են «Հայ միասնության խաչ» կազմակերպության խեցեգործության դասարանի երեխաները:

Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարան


Այստեղ սովորում են գրել, ստեղծագործել, լսել և լսելի դառնալ: Արաբկիրի հայորդյաց տան լրագրության դասարանի սաները լրագրությունն ուսումնասիրում են ոչ միայն լսարանում. հարցազրույցներ են անում, կազմակերպում թոք-շոուներ, անցկացնում հետազոտություններ: 

Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարան


Էջմիածնի հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սաները փորձում են նորովի ներկայացնել միջնադարյան մանրանկարները: Նրանք չեն արտատպում, սովորում են միջնադարյան հայ մանրանկարչության հարուստ ժառանգությունն ու յուրովի նկարում:

Էջմիածնի հայորդյաց տան ասեղնագործության դասարան


Էջմիածնի հայորդյաց տան ասեղնագործության դասարանի աշխատանքները հաճախ շփոթում են գեղանկարչական կտավների հետ: Այստեղ սովորում են փոքր ասեղով մեծ հրաշքներ ասեղնագործել: Եվ շատ ուրախանում են, որ իրենց գործերը  զարդարում ու գունավորում են հայորդյաց տան պատերը: 

Նոր Նորքի հայորդյաց տան փայտի փորագրության դասարան


Նոր Նորքի փայտի փորագրության դասարանի սաները  հրաշալի տարբերակում են փայտի փափուկ և կոշտ տեսակները: Նրանք գիտեն նաև, որ լավ մասնագետ դառնալու համար պետք է անպայման անատոմիա, պատմություն, երկրաչափություն և նկարչություն ուսումնասիրեն: Հիմա նրանք սովորում են ամենակարևորը՝ փայտը զգալն ու սիրելը:  

Արաբկիրի հայորդյաց տան Մարիամը


Տասնմեկամյա Մարիամը յոթ տարեկանից գալիս է Արաբկիրի հայորդյաց տուն: «Այստեղ իմ հոգին ուժեղանում է»,- ասում է նա: Ամեն օր Մարիամը ինչ-որ մի նոր բան է սովորում. գորգ է գործում, քանոն կամ դաշնամուր է նվագում, երգում է: Բայց ամենակարևոր բանը, որ սովորել է հայորդյաց տանը, բարությունը ճանաչելն ու գնահատելն է: