Հաղորդաշարը պատմում է հատուկ կրթական այն հաստատությունների մասին, որտեղ հավաքված է մեր ազգի ներուժը: Հայ եկեղեցու Հայորդյաց տներ, գեղարվեստի ու երաժշտության դպրոցներ, արվեստի ու գիտության թեքումով կրթօջախներ, ամառային ճամբարներ ու հատուկ ծրագրեր, որոնք նպատակ ունեն բացահայտել մանուկների և պատանիների շնորհները: 

Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթի ռեզերվային դասարան


«Երբ ձեռքս կոտրեցի ու մի քանի ամիս տանը նստեցի, հասկացա, որ կյանքս առանց պարի ձանձրալի է ու միատոն»,-ասում է 15-ամյա Անահիտը: Նրա նման այս դասարանում շուրջ 40 երեխա կա, բոլորն էլ երազում են մի օր պարել Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթում, ելույթ ունենալ աշխարհի բեմերում և հանրահայտ պարողներ դառնալ:

Արաբկիրի հայորդյաց տան քանդակի դասարան


Արաբկիրի հայորդյաց տան սաները տարիների ընթացքում տասնյակ քանդակներ են ստեղծել: Ասում են` քանդակի մեջ պետք է շունչ դնել, արձանը պետք է ճիշտ շարժում ցույց տա, ասես` ֆիլմից հատված է…

Նոր Նորքի հայորդյաց տան Ամանորը


Նոր Նորքի հայորդյաց տան սաների Ամանորն սկսվում է նվերների փաթեթավորումից: Ապա՝ նրանք այցելում են վերականգնողական կենտրոններ, հիվանդանոցներ և մանուկների համար փոքրիկ միջոցառումներ կազմակերպում: Ամենավերջում բոլորը մասնակցում են ավանդական դիմակահանդեսին ու տարին եզրափակում լուսավոր տրամադրությամբ ու նոր ակնկալիքներով:

Էջմիածնի հայորդյաց տան անգլերենի դասարան


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում հաճախ կարելի է հանդիպել պատանիների, որոնք մոտենում են զբոսաշրջիկների, ծանոթանում և ընկերանում: Էջմիածնի հայորդյաց տան անգլերենի դասարանի սաներն են: Անգլերենի իմացությունը նրանց հնարավորություն է տալիս լինել ազատ, անկաշկանդանդ, ձեռք բերել բազմաթիվ ընկերներ նաև արտերկրից:

Քանաքեռի մանրանկարչության արվեստի դպրոց


Ի՞նչ է մանրանկարչությունը, ինչպե՞ս տարբերել մանրանկարն ու սրբանկարը, ի՞նչ խորհրդանշաններ են առկա մանրանկարներում: Պատմում են Քանաքեռի մանրանկարչության արվեստի դպրոցի սաները:

Alt

Նոր Նորքի հայորդյաց տան խեցեգործության դասարան


Տասներկուամյա Մակեդոնին մենք հանդիպեցինք Նոր Նորքի հայորդյաց տան խեցեգործության դասարանում: Հետո պարզվեց, որ նա նաև ձյուդոյի վարպետ է: Մինչ կկողմնորոշվի, թե որ մասնագիտություն է ընտրելու հետագայում, Մակենդոնը փորձում է ընդհանրություններ գտնել խեցեգործության և... ձյուդոյի միջև:

Alt

Նոր Նորքի հայորդյաց տան ազգագրական երգ ու պարի դասարան


Երբ սկսվում է երգը, մենք ամբողջությամբ մտնում ենք երգի մեջ ու մոռանում ենք՝ ով ենք եղել մինչ այդ»: Մեր տեսախցիկի առջև անկեղծանում են Նոր Նորքի հայորդյաց տան ազգագրական երգ ու պարի դասարանի սաները:

Նոր Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» երգչախումբ


Շողակաթ» երգչախմբի սաներն արդեն պրոֆեսիոնալ բեմ են դուրս գալիս, համագործակցում Վահան Արծրունու, Էդ. Զորիկյանի և հայտնի այլ երգիչների հետ: Եվ ամենակարևորը՝ նրանք ապրում են մեծ ու ջերմ ընտանիքի անդամների պես:

Alt

Էջմիածնի հայորդյաց տան կամերային դասարան


Ջութակահար Ժենին Սիրիայից երեք տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Այստեղ աղջիկը հանդիպել է իր ուսուցչուհի Փառանձեմ Մելիքյանին և ընկերուհուն՝ Մերիին: Էջմիածնի հայորդյաց տունը նրանց բոլորի հարազատ, բաց ու ջերմ տունն է...

Alt

Նոր Նորքի հայորդյաց տան նկարչության դասարան


Նկարելով մեր աշխարհն ու բնությունը` ես հասկացել եմ, որ թանկարժեք իրերն այդքան էլ կարևոր չեն մարդու համար: Կարևորը բնությունն է, առանց բնության մարդն էլ չի լինի»,-  ասում է  Նոր Նորքի հայորդյաց տան նկարչության դասարանի սան, 12-ամյա Ինեսսան:

Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթ


«Պարը մեր կյանքն է: Երբ վարագույրը փակվում է, արդեն սկսում ենք մտածել, թե երբ է լինելու հաջորդ ներկայացումը»: 
Մեր հերոսները Նոր Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային համույթի սաներն են:  
 
Alt

Արաբկիրի հայորդյաց տան գորգագործության դասարան


Հանգույցները կապում ես իրար, հետո` թելերը կտրում ու պատմում քո հեքիաթը… Արաբկիրի հայորդյաց տան գորգագործության դասրանում երեխաները ոչ միայն սովորում են գորգ գործել, այլև խաղիկների ու ազգային երգերի միջոցով բացահայտում են  հայկական գորգագործության գաղտնիքները: