Հաղորդաշարը պատմում է հատուկ կրթական այն հաստատությունների մասին, որտեղ հավաքված է մեր ազգի ներուժը: Հայ եկեղեցու Հայորդյաց տներ, գեղարվեստի ու երաժշտության դպրոցներ, արվեստի ու գիտության թեքումով կրթօջախներ, ամառային ճամբարներ ու հատուկ ծրագրեր, որոնք նպատակ ունեն բացահայտել մանուկների և պատանիների շնորհները: 

Alt

Էջմիածնի հայորդյաց տան պարի դպրոց


Պարելը հեշտ չէ, երբեմն ամիսներ են պետք որևէ շարժում մշակելու համար: Բայց եթե պայքարես, անպայման կհասնես քո երազանքին:
Էջմիածնի հայորդյաց տան Ժողովրդական և Ազգագրական պարերի խմբակներում սիրելի պարուսույցների ու ընկերների հետ այդ ժամանակը շատ հաճելի ու արագ է անցնում:

Alt

Կավի փոքրիկ գաղտնիքը


Նոր Նորքի Հայորդյաց տան խեցեգործության խմբակ են հաճախում տարբեր տարիքի երեխաներ: Նրանք մեզ պատմում են, թե ինչպես են սովորում կավով աշխատել, ինչու են սիրում կավը և բացում են մի քանի փոքրիկ գաղտնիք...