Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ  Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:         
 
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին

Ռուբեն Հովսեփյան


Հնձան», Կարոտ», Խնձորի այգին», Ապրիլ» ֆիլմերի սցենարի հեղինակ Ռուբեն Հովսեփյանի մուտքը կինո անսպասելի ու շրջադարձային էր նրա կյանքում: Դրանք, գրողի կարծիքով, Հայֆիլմի» լավագույն տարիներն էին, երբ կինոն սերտորեն կապված էր գրականության հետ: Կա էսպիսի մի ասույթ` եթե ֆիլմը լավ է ստացվում, ռեժիսորի  շնորքն է, եթե վատ՝ սցենարիստի մեղքը»:
Կադրից դուրս` իր հիշողություններով  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, սցենարիստ  Ռուբեն Հովսեփյանն է:

 

Ձորի Միրոն


Ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի Ձորի Միրոն» ֆիլմը նկարահանվել է 1979-1980 թթ-ին: Առաջին անգամ մեծ էկրանին երևացին ֆիդայինները: Սովետական տարիներին այս թեմայով ֆիլմ նկարահանելն արդեն հերոսություն էր, մենք մեկ բռունցք դարձած՝ հասանք մեր նպատակին»,- հիշում է Սոս Սարգսյանը: 
Ինչ դժվարություններ են հաղթահարվել ֆիլմի նկարահանումների ժամանակ, ինչ ստեղծագործական վեճերի ու տարաձայնությունների միջով է անցել ֆիլմը՝ պատմում են ստեղծագործական խմբի անդամները: 

 

Ռոբերտ Ամիրխանյան


Նա երաժշտություն է գրել մեզանում սիրված Տղամարդիկ», Հեղնար աղբյուր», Հայրիկ», Հնձան» և այլ ֆիլմերի համար: Այսօր կարոտով է հիշում կինոյի իր ավագ ընկերներին: 
Կադրից դուրս իր մտորումներով ու ապրումներով ՀՀ ժող արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն է: 

 

Հարություն Խաչատրյան


Ինձ հուզում են մարդիկ, հուզում է փոքրիկ քաղաքը, մոլորակը, տիեզերքը` այն ամենն, ինչ շրջապատում է ինձ: Ու, եթե կարողանում եմ անհանգստություններս կիսել ու հուզել մարդկանց, ուրեմն իզուր չէ այն ճանապարհը, որով անցնում  եմ: Կինոն իմ ինքնաարտահայտման միակ միջոցն է»: 
Կադրից դուրս կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն է: 

 

Էռնեստ Մարտիրոսյան


Ռեժիսոր Էռնեստ Մարտիրոսյանի ձեռագիրը 60-ականների հայ կինոյում թարմ էր ու համարձակ: Ընկերները հիշում են նրա ելույթները Արագիլ» սրճարանում, որտեղ հավաքվում էին ժամանակի առաջադեմ ու ըմբոստ երիտասարդները…
Երգում է Շառլ Ազնավուրը», Ճանապարհորդություն դեպի Էրզրում», Սովի տարիներից», Ատամնաբույժն արևելյան». կադրից դուրս Էռնեստ Մարտիրոսյանն է: 

 

Երվանդ Մանարյան


Խղճի մտոք պետք է վերաբերվես քո հանդիսատեսին, բոլորը պիտի լինեն սկզբում, դու՝ վերջում, էդպես ճիշտ է ապրելը». կադրից դուրս իր մտորումներով մեզ հետ է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը: 

Գրիգոր Մելիք-Ավագյան


Ինչու է աղմկում գետը», Մոր սիրտը», Սիրտն է երգում» ֆիլմերը ճանաչելի ու սիրելի են հայ հանդիսատեսին: Ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի մասին պատմում են ընկերները՝ կինոռեժիսորներ Ռուբեն Գևորգյանցն ու Գրիգոր Հարությունյանը, կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ժող. արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էմանվել Մանուկյանը:  

 

Էրիկ Նազարյան


Մեր տանը ընտանեկան լուսանկարների կողքին իրենց կարևոր տեղ ունեին Սոֆի Լորենը, Մառլոն Բրանդոն և շատ ու շատ աստղեր: Երբ փոքր էի, կարծում էի դրանք էլ մեր բարեկամներն են»,-ասում է սցենարիստ, ռեժիսոր Էրիկ Նազարյանը: 
Ամերիկահայ ռեժիսորը իր ֆիլմերը համարում է փոքրիկ նամակներ ուղղված մարդկանց...

 

Արսինե Խանջյան


Կինոյում Ատոմ Էգոյանին և Արսինե Խանջյանին անջատ անհնար է պատկերացնել: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ստեղծագործելով ուրիշ մշակույթներում՝ արվեստագետը չի կորցնում ազգային դիմագիծը»,-ասում է կինոգետ Գարեգին Զաքոյանը:
Մեր նկարահանող խմբի հետ համաշխարհային կինոյի յուրատիպ դերասանուհի Արսինե Խանջյանը կիսում է մտորումները արվեստի, կինոյի, ստեղծագործական ճանապարհի ու այսօրվա Հայաստանի իրականության մասին:

 

Արուս Ասրյան


Ժողովրդական արտիստուհի, հայ բեմի մեծանուն դերասանուհի Արուս Ասրյանի մասին սիրով ու ակնածանքով են հիշում Վ. Աճեմյանի աշակերտները՝ այսօր արդեն ավագ սերնդի արվեստագետներ: Տիկին Արուսը, որքան փոթորկալից էր բեմում, նույնքան լուռ ու անխոս կյանքում: Երվանդ Ղազանչյանի խոսքով՝ Արուս Ասրյանի հետ նույն բեմում խաղալը ավելի մեծ դպրոց էր, քան որևէ ԲՈՒՀ-ում սովորելը: Վահրամ Փափազյանը դերասանուհուն բնութագրել է այսպես. Արուս Ասրյանի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմը և շեշտված դերապատկերների նախասիրությունը. հիանալի սուբրետ է և միևնույն ժամանակ՝ կատակերգու»:

Հովհաննես Գալստյան


Հովհաննես Գալստյանը ռեժիսոր և պրոդյուսեր է: 2005թ.

Մարտին Վարդազարյան


ՀՀ ժող. արտիստ Մարտին Վարդազարյանի մուտքը մեծ կինո պատահական է եղել, բայց դարձել է ճակատագրական… Բարև, ես եմ», Սարոյան եղբայրներ», Երկունք», Մենավոր ընկուզենին», Ապրեցեք երկար» ֆիլմերի, բազմաթիվ այլ վավերագրական ու մուլիպլիկացիոն ֆիլմերի համար գրված երաժշտությունները Մարտին Վարդազարյանի ստեղծագործական կյանքի հետաքրքիր ու հիշուղություններով հարուստ էջերից են: Այդ մասին են պատմում ինքը՝ մաեստրոն, նրա վաղեմի ընկերներ, ՀՀ ժող. արտիստներ Հրաչյա Գասպարյանը, Ալեքսանդր Գրիգորյանն ու արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը: