Դիմանկարներ՝ Ռուբեն Մամուլյան, Անրի Վերնոյ, Արա Վահունի, հին ու նոր ֆիլմերի վերլուծություններ, hանդիպումներ  Հայաստան այցելած կինոռեժիսորների հետ` Էմիր Կուստուրիցա, Ռոման Բալայան, Սերժ Ավետիքյան, անդրադարձներ երևանյան կինոփառատոններին՝ «Ոսկե ծիրան», «Ես եմ»...:
Հետաքրքիր պատմություններով, հայտնի ու անհայտ ֆիլմերով կադրից դուրս ներկայանում են կինոյի մարդիկ:         
 
Պարբերականությունը՝ ուրբաթ, ժամը 22:20-ին
Կրկնությունը՝ շաբաթ, ժամը 12:40-ին

Ռուբեն Մամուլյան


Թատրոնի և կինոյի ռեժիսոր, աշխարհում առաջին գունավոր կինոնկարի՝ Բեքի Շարփ» (1935թ.) ստեղծող, կինոյի նորարար Ռուբեն Մամուլյանն ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում: Աշխարհը թատրոն է, մարդիկ` դերասան, և ամենակարևորը` լավ խաղալն է՝ անկախ պիեսի որակից»,-ասում էր կինոյի դասականը: Ռուբեն Մամուլյան և այլք» պիեսը տևեց 90 տարի: Նրա հերոսն ունեցավ ուրախություններ ու դառնություններ, նրան հաջողվեց ստեղծել իր ժամանակի համար անգերազանցելի ֆիլմեր՝ Ծափահարություններ», Քրիստինա թագուհին», Մետաքսե գուլպաները» ...

Ռոման Բալայան


Թռիչքներ երազում և արթմնի», Կաշտանկա», Բիրյուկ», Պահպանիր ինձ իմ թալիսման» ... Ռոման Բալայանի ֆիլմերը հայտնի ու սիրված են տարբեր սերնդների կողմից: Դրանք արտացոլում են ժամանակի շունչը և սոցիալական տարբեր խմբերի բարքերը: Մեր հայրենակիցն այժմ ապրում և ստեղծագործում է Կիևում: Նա ուկրաինական ժամանակակից կինոյի ամենավառ անհատականությունն է: Բալայանը հայտնի է նաև ռուս դասական գրականության՝ իր նուրբ ու բարձրաճաշակ էկրանավորումներով: Կադրից դուրս նա մի քանի ժամ մեզ հետ էր...

Վլադիմիր Մսրյան


ՀՀ ժող. արտիստ Վլադիմիր Մսրյանի ավանդը մեծ է հայ բեմարվեստում: Նա խաղաց բազմաթիվ դերեր՝ ծաղրածուից մինչեւ արքա, անդավաճան մնալով իր սկզբունքներին: Կինոյում նա մնաց որպես անփոխարինելի Պագանինի, թատորնում՝ Հերոստրատ, կյանքում՝ պարզ ու սովորական Վլադիմիր Մսրյան: Կադրից դուրս նրա մասին պատմում են մտերիմները:
 
Մասնակցում են՝
Գուժ Մանուկյան. ՀՀ ժող.արտիստ,
Լևոն Իգիթյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Կարեն Ջանիբեկյան. ՀՀ ժող. արտիստ,
Վալերի Թումասյան,
Մայիս Մխիթարյան. գեղանկարիչ,

Շավարշ Վարդանյան


Կինոօպերատոր, ռեժիսոր Շավարշ Վարդանյանը Լենինգրադից վերադառնալուց հետո աշխատանքի է անցնում Հայֆիլմում»: Կարճ ժամանակ անց սկսվում է Արցախյան շարժումը: 1988-90-ական թթ.՝ Արցախայան հերոսամարտի առաջին օրերից, վերցնում է տեսախցիկն ու մեկնում ռազմաճակատի առաջին գիծ: Նրա շնորհիվ մենք այսօր ունենք մոտ 1200 ժամ վավերագրական տեսանյութ պատերազմի շրջանից: Այդ յուրատիպ վավերագրության ստեղծման մասին կադրից դուրս պատմում է կինոօպերատորը:

Անրի Վերնոյ


Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) հայ հանդիսատեսին հայտնի է Մայրիկ» ֆիլմով: 2010 թ. Անրի Վերնոյի ընտանիքը Հայաստանում էր: Ոսկե ծիրան» կինոփառատոնը համաշխարհային կիոնյում ունեցած ավանդի համար Վերնոյին հետմահու մրցանակ էր շնորհել: Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկը, որպես ասիստենտ է աշխատել ֆիլմում: Հորս հետ աշխատելը շատ դժվար էր»,-հիշում է Պատրիկը: Կադրից դուրսը» պատմում է Վերնոյ-Մալաքյան գերդաստանի ու Մայրիկ» ֆիլմի ստեղծման մասին, հաղորդման մեջ օգտագործված են բացառիկ դրվագներ ֆիլմի նկարահանումներից:

 

Վարդան Աճեմյան


Անվանի թատերական գործիչ, ռեժիսր, ԽՍՀՄ ժող.

«Ես եմ» 2012


Ես եմ» երիտասարդական միջազգային կինոփառատոնը 7-րդ անգամ իր դռներն է բացում երիտասարդ կինոռեժիսորների առջև: Կինոփառատոնը երիասարդների համար նոր ֆիլմերի ներկայացման և նոր հանդիպումների հրաշալի առիթ է:

Յուրի Երզնկյան


Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի անցած ստեղծագործական ճանապարհը, հայ կինոյում նրա յուրօրինակ ձեռագրով ֆիլմերը՝ Խաթաբալա», Առաջին սիրո երգը», Սգավոր ձյունը», մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը:

Ստեփան Անդրանիկյան


Մենք ենք, մեր սարերը», Տժվժիկ», Երկունք» ... հայկական ֆիլմերի այս ընտրանին հայտնի ու սիրված է արդեն մի քանի սերնդի համար: Այս ֆիլմերի բեմադրող նկարիչը Ստեփան Անդրանիկյանն է: Նրա ստեղծագոծական կյանքում շրջադարձային է եղել Փարաջանովի Նռան գույնը»... Մեր հերոսի ջանքերով է ստեղծվել նաև հայկական մուլտիպլիկացիայի դպրոցը: Նա Վին պինգվինը», Արևի հարսնացուն», Կախարդական լավաշը» մուլտֆիլմերի հեղինակն է: Ստեփան Անդրանիկյանը հիշում է բոլոր ֆիլմերի ստեղծման ընթացքը, անվանի կինոռեժիսորների հետ աշխատանքը...
Մասնակցում են՝
Ստեփան Անդրանիկյան. ՀՀ ժողովրդական նկարիչ,

Արա Վահունի


1960-ական թվականներին վավերագրական կինո եկավ երիտասարդ ռեժիսորների հեղափոխական մի խումբ: Վավերագրական կինոն վերածնունդ ապրեց և ազգային դեմք ստացավ: Արա Վահունին նոր կինոլեզու բերեց իր Ամերիկայի ձայնը», Էլեգիա», Ինքնադիմանկար», Վարագույրը չի իջնում», Տոհմածառ» և այլ ֆիլմերով: Վահունին նաև գրչի մարդ էր, կյանքի վերջին տարիներին լույս տեսավ նրա Վախենալու հեքիաթ» և Շան կյանք» վիպաշարը:
Մասնակցում են՝
Ռուբեն Գեւորգյանց. կինոռեժիսոր, ՀՀ ժող. արտիստ,
Դավիթ Մուրադյան. կինոգետ, գրող,
Արա Մնացականյան. կինոռեժիսոր

Հենրիկ Ալավերդյան


Ժողովրդական արտիստ Հենրիկ Ալավերդյանը կինո եկավ, երբ արդեն ճանաչում ու վաստակ ուներ օպերային արվեստում: Նա խանդավառությամբ էր ընդունում կինոյում մեծ կամ փոքր դերեր խաղալու առաջարկները: «Սերոբի ծառը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ» ֆիլմերում հանդիսատեսը նրան սիրեց ու գնահատեց: Գյումրեցուն հատուկ հումոր, կենսախինդ ու ջերմ. այսպիսին էր նա կինոյում ու կադրից դուրս: