«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 19.02.2018


ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Մայր Աթոռում և ստացել Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը:
Մեծ պահքի առաջին ժամերգությանը մասնակցել են «Էօրնեկյան» դպրոցի սաները, ստացել Հայոց հայրապետի օրհնությունն ու Մայրավանքում ընթերցել Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը: 
Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման՝ նկատի ունենալով Ադամի և Եվայի վտարումը դրախտից: Մայրավանքում մատուցված պատարագի ընթացքում մեծաթիվ հավատացյալներ հաղորդակից դարձան Արտաքսման կիրակիի խորհրդին:
Հայ եկեղեցին ամփոփեց Մեծ պահքի առաջին շաբաթը: Ո՞րն է Մեծ պահքի շաբաթներից յուրաքանչյուրի խորհուրդը. պարզաբանում է քահանան:
Միջազգային լուրեր. Եգիպտոսում եկեղեցի է կառուցվել ի հշատակ իսլամիստ ծայրահեղականների կողմից գլխատված 20 քրիստոնյա ղպտիների: Սաուդյան Արաբիայում հիմնահատակ քանդել են քրիստոնեական եկեղեցի, ծրագրում են վերացնել ևս 25 եկեղեցի: Կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես նոր հրաշք է ճանաչել: 
 

Եկեղեցական կյանք 16. 02 2018


Սկսվել է Մեծ պահքի շրջանը. ի՞նչ վարքականոն պիտի ունենա քրիստոնյան: 
Աշտարակում նշվեց Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի ծննդյան օրը, որ համաընկնում էր Տեառնընդառաջի տոնի հետ:
Տեառնընդառաջի տոնը նշվել է նաև Վիրահայոց թեմում:
Երևանում տեղի ունեցավ գիտաժողով «Գեղարդավանքի ամրակայման և ջրահեռացման մեթոդաբանությունը» թեմայով:
Լրահոս թեմերից- Միջկրոնական երիտասարդական հավաքներ Կանադայում: Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդը մասնակցել է Մեծ յոթնյակի երկրների դեսպանների հետ հանդիպմանը: Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս տարի ապրիլին Վան քաղաքում բացվելու է թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Ուրարտուի պատմությանը նվիրված գտածոներ և բացառիկ նմուշներ: 
 

Եկեղեցական կյանք 12.02.2018


Փետրվարի 11-ին Բուն բարեկենդանի տոնն էր: Սկսվում է Մեծ պահքի շրջանը:
Արաբկիրի նորակառույց եկեղեցում մատուցվեց առաջին պատարագը: Այն նվիրված էր Բուն բարեկենդանի տոնին: Համայնքի բնակիչների համար կրկնակի տոն էր:
Մայր Աթոռում մեկնարկեց «Արարող ձեռքեր» ցուցահանդեսային նախագիծը: Ողջ տարվա ընթացքում Գևորգյան ճեմարանում ցուցադրվելու հնարավորություն կունենան շուրջ հիսուն գեղանկարիչներ, քանդակագործներ ու լուսանկարիչներ:
Պառավաքար գյուղում խաղաթաքստոց է բացվել: Սա երեխաների համար նախատեսված երրորդ ապաստարանն է  Տավուշի մարզում:
Բուն բարեկենդանի տոնը նշվել է նաև Վիրահայոց թեմում: Պատարագի ընթացքում ընթերցվել է Հայոց հայրապետի սրբատառ կոնդակը: 
Բուն բարեկենդանին նվիրված տիկնիկային ներկայացում: «Իլիկ» ստեղծագործական խումբը երեխաների համար բեմադրել էր Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը:
Փետրվարի 10-ին Երևանի Հյուսիսային պողոտաի ստորգետնյա Տաշիր փողոցը վերածվել էր յուրօրինակ մշակութային անկյունի: Իրենց արհեստագործական աշխատանքները, երգն ու պարը ներկայացրեցին հայորդյաց տների սաները:
Միջազգային լուրեր. Հռոմի Կոլիզեումը, ի նշան քրիստոնյաների` այստեղ թափված արյան, կլուսավորվի կարմիր գույնով: Ուխտագնացների թիվը դեպի Սուրբ հող կրկնապատկվել է: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կսրբադասի իր նախորդներից՝ Պողոս VI-ին:
 

Եկեղեցական կյանք 09.02.2018


Փետրվարի 8-ին Հայ եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագիչ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: 
Փետրվարի 8-ին Գևորգյան հոգևոր ճեմարանում նշվեց Սուրբ Վարդանանց տոնը, միջոցառմանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, ճեմարանականներ, հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ և ուսանողներ:
Վարդանանց տոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում: 
Փետրվարի 7-ին օծվել են Արաբկիր համայնքի նորակառուց եկեղեցու մկրտության ավազանը և վեմ քարերը: Այսպիսով, Սուրբ Գրիգոր Լուսավորչից հետո մայրաքաղաքի ամենամեծ եկեղեցում կարելի է պատարագ մատուցել: 
Փետրվարի 7-ին Արարատյան հայրապետական թեմում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Բուն բարեկենդանի տոնին ու խորհրդին. այս տարի տոնը կնշվի փետրվարի 11-ին:
Փետրվարի 11-ից Գևորգյան ճեմարանում կմեկնարկի «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը, որը կանցկացվի ողջ տարվա ընթացքում. թեմայի շուրջ ասուլիսում խոսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը:
Լուրեր Վիրահայոց թեմից. Բուն բարեկենդանի տոնին ընդառաջ տեղի է ունեցել հարիսայի փառատոն: Թեմակալ առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն առաջնորդական այցով եղել է Աջարիայում: 
 

Եկեղեցական կյանք 05.02.18


Համատեղ աղոթքով Մայր Աթոռում ավարտվել է Արևելյան ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների միջև երկխոսության միացյալ հանձնախմբի աշխատանքը: Պատարագից հետո տեղի ունեցած միջեկեղեցական աղոթքը հանդիսապետել է Հայոց հայրապետը:
Բուն Բարեկենդանը՝ Էրեբունի համայնքում. տոնի օրը փետրվարի 11-ն է, սակայն դեռ նախորդ շաբաթվանից տոնական միջոցառումներ են անցկացվում Երևանի տարբեր համայնքներում:
Լրահոս թեմերից. Կանադայում կազմակերպվել են միջկրոնական երիտասարդական հավաքներ: Վրաստանի ազգային թանգարանում բացվել է «Կրոնները Վրաստանում» խորագրով ցուցահանդեսը: Կոստանդնապոլսի հոյոց պատրիարքարանում կայացել է «Քրիստոնեական կրոնի հիմնական սկզբունքները» գրքի անգլերեն թարգմանության շնորհանդեսը:
ՀՕՖ-ն օգնում է երեխաներին՝ հոգեբանական ու առողջական խնդիրներից ազատվել կենդանիների հետ շփման միջոցով, շնաթերապիան ուրախալի արդյունքներ է տալիս:
Մրցութային միջոցառում Գյուլագարակի դպրոցում. Տարածաշրջանի յոթ դպրոցների սաները ներկայացրել են Սուրբ Ծննդին նվիրված թատերական բեմադրություններ:
Միջազգային եկեղեցական լրահոս. Իտալիայի Վիջեվանո քաղաքում երանելիների շարքն է դասվել ֆաշիստական բռնությունների զոհ Թերեզիո Օլիվելլին: Առաջին անգամ Վատիկանի պատվիրակությունը կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում քննարկվում է զենքով եկեղեցի մտնելու թույլտվության հարցը:
 

Եկեղեցական կյանք 02.02.2018


ՀՀ նախագահի թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը: 
Մայր Աթոռում այս օրերին անցկացվող՝ Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների հանձնախմբի նիստի մասնակիցները հանդիպել են Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: 
2018 թվականի ողջ ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում կիրականացվի «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսների նախագիծը, որի նպատակն է աջակցել Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող երիտասարդ արվեստագետներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի գրական ֆոնդը համալրվել է ՀՀ սփյուռքի նախարարության նվիրած գրականությամբ:
Արդեն 16 տարի է, որ Արմավիր թեմում, Մեծամորի եկեղեցու բուն տարածքում գործում է «Ընտանիք և համայնք» հասարակական- բարեգործական կազմակերպությունը:
Լրահոս-Իտալիայում հրդեհվել է Պյեմոնտի մարզի Սակրա դի Սան Միքելե աբբայությունը: 
Ղպտի եկեղեցու պատրիարք Թավադրոսը դրական փոփոխություններ է արձանագրել Եիգպտոսում ղպտիների դրությունը գնահատելիս: 
Տրապիզոնի գավառում Պանագիոս Սումելայի վանքի վերականգնման ժամանակ ծպտված մատուռ է հայտնաբերվել: 
Լիսաբոնի կաթոլիկ եկեղեցիներից մեկը տրամադրվել է ռուս ուղղափառ եկեղեցուն: 
Երուսաղեմի պատրիարքը հայտարարել է, որ հունվարի 29-ից գործում է սուրբ Հովհաննես Մկրտչի պատմական վանքը: 
 

Եկեղեցական կյանք 29.01.2018


Հայոց բանակի օրվան նվիրված տոնական պատարագ Մայր Աթոռում: 
Սուրբ Սարգսի տոնը Տավուշի թեմում: 
Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմում: 
Հրազադնի քրեակատարողական հիմնարկում վերաօծվել է Սուրբ Սարգիս մատուռը:
Էօրնեկյանցիների նվերները՝ զինվորներին: 
Սուրբ Սարգսի տոնը՝ ԿԷԱՆ կենտրոնում:

Եկեղեցական կյանք 26.01.2018


Աղաբլիթներ՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ: 
Նորք Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորները մկրտել են տուն-ինտերնատի վեց բնակիչների:
Հրեշտակներ ստեղծող նկարիչ- խեցեգործը. Արամ Հունանյանն իր կավե հրեշտակներին սիրո, խաղաղության ու բարության դեսպաններ է համարում:
Հայրենիքում հաստատված սիրիահայերն ու հոգևոր հովիվն անբաժան են. հոգևոր զրույցներ «Հալեպ» հայրենակցական- բարեսիրական կազմակերպության հարկի տակ:
Ամփոփ լրահոս - Օծվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու մկրտության ավազանը: Էկումենիկ աղոթք Վրաստանում: Ուխտագնացություն դեպի Հորդանան գետ: Լույս է տեսել Ստեփան Ստեփանյանցի «Ռուս ուղղափառ եկեղեցու պատմությունը Հայաստանում» գիրքը:
Հունվարի 27-ին Սուրբ Սարգսի տոնն է, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս:

Եկեղեցական կյանք 27.01.2018 Սուրբ Սարգսի տոնի հատուկ թողարկում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր Աջը բերվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի: Պատարգին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարարն ու Երևանի քաղաքապետը: Սուրբ պատարագից հետո Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանը երիտասարդների օրհնության կարգ կատարեց:
Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցված պատարագից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայոց բանակին և պարգևատրել առաջնագծում ծառայող 22 զինվորի: Պարգևները հանձնել և զինվորներին բարեմաղթանքներ է հղել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Տոնական պատարագից հետո երիտասարդությունը խաչերթով շաժվել է դեպի Սիրահարների այգի՝ մասնակցելու տոնական համերգին:
Ստեփանավանանի Սուրբ Սարգիս եկեղեցում տոնական պատարագը մատուցեց քաղաքի հոգևոր հովիվ Ղազար քահանա Թորոսյանը: Այս տարի եկեղեցին նշում է հիմնադրման 800-ամյակը:
Սուրբ Սարգսի տոնը նշվեց նաև Նոր Նորքի՝ սրբի անունը կրող եկեղեցում: Պատարագից հետո Կարապետ քահանա Կարապետյանը եկեղեցու բակում երիտասարդության օրհնության կարգ կատարեց:
Սուրբ Սարգսի տոնին բազմամարդ էր Արգավանդի եկեղեցին: Պատարագից հետո եկեղեցու բակում հավաքվածները օրհնություն ստացան և մասնակցեցին տոնական միջոցառումներին:
Քառասուն օրականում մկրտված և Սուրբ Սարգսի անունը կրող Սարգիսը տասնամյակներ շարունակ ամուր կապեր է պահպանում եկեղեցու հետ և ուրախ կլինի, որ որդին եկեղեցում ծառայելու համար շապիկ հագնի:

Եկեղեցական կյանք 22.01.2018


Նոր եկեղեցի Տաուշի մարզում. օծվել է Հաղթանակ գյուղի Սուրբ Անդրեաս եկեղեցին:
Հունվարի 22-ից կսկսվի Առաջավորաց պահքը: 
Սուրբ Զորավոր եկեղեցու տիկնանց միությունը Սուրբ Ծննդյան թեմայով ինքնատիպ բեմադրություն է ներկայացրել:
Ջավախքի Գումբուրդո գյուղում նոր դպրոց է կառուցվել, որն իր հնարավորություններով եզակի է վիրահայոց շրջանում:
Էջանիշին գրիր սիրելիիդ անունը. Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմն ու «Բուկինիստ» գրախանութների ցանցը երիտասարդներին գիրք նվիրելու հետաքրքիր միջոցառում են կազմակերպել:
Գողության նոր դեպք Մակարավանքում. վանդալիզմի հետքեր չկան:
Հունվարի 27-ին Սուրբ Սարգսի տոնն է, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և նրա սահմաններից դուրս:
 

Եկեղեցական կյանք 15.01.2018


Գուգարաց թեմում օծվեց Ջրաշենի նորկակառուց Սուրբ Կարմիր Ավետարան եկեղեցին:
Այս տարի հունվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտիչ Կարապետի ծննդյան օրը:
Հունվարի 13-ը Հիսուս Քրիստոսի անվանակոչության օրն է. Մայր տաճարում պատարագ մատուցվեց Տիրոջ անվանակոչության տոնի առիթով:
Այս տարվա Նռնօրհնեքի արարողությանը և Սուրբ Ծննդյան տոներին եկեղեցիներն աննախադեպ բազմամարդ էին: 
Իրենց տպավորություններն ու ապրումներն են փոխանցում առաջին անգամ Խորան բարձրացած մանուկ դպիրները: 
Ավանդույթի համաձայն Սուրբ Ծննդյան տոների առիթով Տավուշի թեմի առաջնորդն ու հոգևորականներն այցելում են կիրակնօրյա դպրոցներ:
Հայորդյաց տների սաների համատեղ համերգը Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:
Կաղանդչեքը Սևանի Վազգենյան դպրանոցում:

Եկեղեցական կյանք 19.01.2018


Մի լուսանկարի պատմություն. Վեհափառի այցը արյունաբանական հիվանդանոց:
Լույս է տեսել 15-րդ դարի պատմիչ Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը»: 
Մայր Աթոռը լույս է ընծայել երիտասարդ գեղանկարիչ Միքայել Հարությունյանի աշխատանքների ալբոմը: 
Հայոց հայրապետի օրհնությամբ և կարգադրությամբ հունվարի 16-ին ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը բուժման նպատակով ընտանիքի հետ ժամանել է Կալկաթա: 
Հունվարի 18-ին Երուսաղեմի հայոց միաբանությունը նշել է Սուրբ Ծնունդը հին տոմարով:
Հունվարի 14-ին Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան օրվա առիթով  պատարագ է մատուցվել Չինսուրահի՝ սրբի անունը կրող հայոց եկեղեցում:
Հունվարի 11-ին Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբանությունը նշել է հայոց պատրիարքարանի հովանավոր սրբի` Հակոբոս Գլխադիր առաքյալի տոնը:
Հունվարի 12-ին Գերմանիայի հայոց թեմի թեմական խորհուրդն արտահերթ նիստի ժամանակ առաջնորդական տեղապահ է ընտրել Սերովբե վարդապետ Իսախանյանին:
Հունվարի 27-ին նշվելու է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Եսայի քահանա Արթենյանը պատմում է սպասվող միջոցառումների և տոնի խորհրդի մասին: