«Եկեղեցական կյանք» լրատվական թողարկումը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կրթական, մշակութային, հասարակական, առողջապահական և այլ ոլորտներում, անդրադառնում եկեղեցական տոներին, պատմում թեմերին կից գործող հասարակական կառույցների, երիտասարդական շարժումների, հայորդյաց տների գործունեության մասին: Ներկայացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր ծառայությունը, Հայ եկեղեցու և հայ հավատացյալի համայնքային կյանքը հայրենիքում և արտասահմանյան թեմերում:
Պարբերականությունը՝ ամեն երկուշաբթի և ուրբաթ, ժամը 19:30-ին և 21:30-ին
Կրկնությունը՝ երեքշաբթի և շաբաթ, ժամը 08:00-ին և 10:30-ին
Հեռարձակվում է նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության արբանյակային ալիքով: 

Եկեղեցական կյանք 16.06.2017


Ախալքալաքի Դադեշ գյուղում վերակառուցվում է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:
Վիրահայոց թեմի առաջնորդը օծեց Ախալքալաքի Արակովա գյուղի Ս. Գևորգ եկեղեցու Սուրբ սեղանը:
Ջավախքում վերաօծվեց Լոմատուրցխի Սուրբ Փրկիչ եկեղեցին:
Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2017-2018 ուս-տարվա ընդունելություն:
Մայր Աթոռի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» նոր ուսումնասիրությունը: 
Խարբերդի մանկատան սաները հյուրընկալվեցին Տիկնիկային թատրոնում:
 

Եկեղեցական կյանք 12.06.2017


Հունիսի 12-ին`Հռիփսիմյանց կույսերի հիշատակության տոնին կույսի մասունքը տարվեց Ս. Հռիփսիմե վանք: 
Հունիսի 12-ից սկսած այս շաբաթը Արարատյան շաբաթ անվանումն է ստացել:
Հունիսի 11-ին Ամենայն հայոց կաթողիկոսը ԱՄՆ-ից և Ավստրալիայից հայրենիք եկած ուխտավորներին ընդունեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:
ԱՀԹ «Կանա» ուսումնական կենտրոնը նախաձեռնել է ամառային դպրոց: 
«Գոյ» թատրոնում տեղի ուենավ  Տ. Թովմա քահանա Անդրեասյանի «Առանց հոգու ո՞ւր ես գնում» ձայնասկավառակի շնորհանդեսը:

Եկեղեցական կյանք 09.06.2017


Հունիսի 6-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: 
Վեհափառ հայրապետը ողջունեց և շնորհավորեց Եկեղեցական-ներկայացուցչական ժողովում ընտրված Գերագույն հոգևոր խորհրդի կազմի նոր անդամներին:   
 

Եկեղեցական կյանք 05.06.2017


Լոս Անջելեսի «Ֆերահյան» վարժարանի սաները հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: 
Հոգեգալստյան տոնական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: 
Տիրոջ Խաչափյտի մասունքը՝ Սամարայի հայկական եկեղեցում: 
Հունիսի 6-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը կսկի Եկեղեցական ներկայացուցչական ժողովը: 
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին` Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ: 

Եկեղեցական կյանք 02.06.2017


Տոլյատիում օծվել է Սուրբ Աստվածածին հայկական նորակառույց եկեղեցին:
Վատիկանի գաղտնի արխիվների ղեկավարի այցը Մայր Աթոռ:
Վատիկանի գաղտնի արխիվների ղեկավար Մոնս Ժան-Լուի Բրյուգեսի դասախոսությունը Գևորգյան ճեմարանում:
«Լեհահայ գրչության կենտրոնները» ցուցահանդեսը Մաշտոցի անվան մատենադարանում՝ Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ:
Սահմանամերձ գյուղերում կառուցվող խաղաթաքստոցների համար դրամահավաք է կազմակերպվել Սիրահարների այգում: 
Երեխաների պաշտպանության օրը՝ Վիրահայոց թեմի եկեղեցիներում:

Եկեղեցական կյանք 29.05.2017


Մայիսի 29-ին, Ս. Էջմիածնում Ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ տեղի ունեցավ Քահանայից ամենամյա ժողով:  
Սուրբ Մինասը հռչակվել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման պահապան և հովանավոր սուրբ:
ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը ՊՆ 3-րդ բանակային կորպուսին հանձնեց Սուրբ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի պատկերակիր խաչվառը:
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հերթական՝ 15-րդ բնակարանը ձեռք բերվեց Ստեփանավանի Լեջան համայնքում: 

Եկեղեցական կյանք 26.05.2017


Մարգարիտ Բարանկիցեն, Թոմ Քաթինան և «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչները Ս. Էջմիածնում հանդիպեցին Հայոց կաթողիկոսի հետ:
Համբարձման տոնի պատարագ Մայր Աթոռում:
Համբարձման տոնի ժողովրդական ծես՝ Մեղրաձոր գյուղում:
Լրահոս- Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել: Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի եկեղեցու առաջնորդին՝ ուխտավորների սպանության առիթով:
Հայոց հայրապետն ընդունեց Վիեննայի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներին ու դասախոսներին:  

Եկեղեցական կյանք 22.05.2017


Ռուսաց լեզվի ակադեմիայի  բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը հանձնվեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին:
Գևորգյան հոգևոր ճեմարանի վաստակաշատ դասախոս Ավետիս Քալաշյանին շնորհվեց Հայ եկեղեցու «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը: 
Գուգարաց թեմի «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հերթական՝ 14-րդ բնակարանը ձեռք բերվեց Բովաձորում, Հարությունյանների ընտանիքի համար: 
Գիտաժողով Գևորգյան հոգևոր ճեմարանում:
«Թանգարանային գիշերվա» միջոցառումները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
 

Եկեղեցական կյանք 19.05.2017


Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհուրդը արտագնա նիստ անցկացրեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է «Ռուսաստանի հայկական եկեղեցիները» խորագրով ցուցահանդես: 
Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի պաշտոնական կայքէջի շնորհանդեսը:
 

Եկեղեցական կյանք 15.05.2017


Վրաստանի Ռուսթավ քաղաքում  բացվեց Վիրահայոց թեմի  հայկական կրթամշակութային և երիտասարդական նոր կենտրոն:
Զորավոր ավետարանը տարվեց Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցի:
Ապարանի Ս. Խաչ եկեղեցում նշվեց Ս. Խաչի երևման տոնը և եկեղեցու օծման տարեդարձը:
Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է:
Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում տեղի ունեցավ Ղազարոս Աղայանին նվիրված ավանդական տոնը: 
 

Եկեղեցական կյանք 12.05.2017


Մայր Աթոռը չորս սենյականոց բնակարան է նվիրել Կարապետյանների ընտանիքին:
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին: 
1917թվականից հետո առաջին անգամ ժամերգություն է կատարվել Էրմիտաժում: 
Հռոմի սրբազան քահանայապետը շնորհավորական նամակով դիմել է Ղպտի ուղղափառ եկեղեցու պետին՝ կաթոլիկ և ղպտի ուղղափառ եկեղեցիների միջև հաստատված բարեկամության տարեդարձի առթիվ:

Եկեղեցական կյանք 08.05.2017


Հրապարակվեց հայրապետական կոնդակը Շուշիի ազատագրության և Արցախի Պաշտպանության բանակի 25-րդ տարեդարձի առթիվ:
Երկրապահ կամավորականների տոնի կապակցությամբ Մայր Աթոռում պատարագ մատուցվեց:
Աստրախանում նշվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կազմավորման 300-ամյակը:
Ջրվեժում համայնքը նշեց Ս. Կաթողիկե եկեղեցու տոնը: 
Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը տեղի ունեցավ Մայր Աթոռում: